Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոփոխությունների անխուսափելիությունը. Մաս 2. Դիմադրության ինստիտուտներ. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Որևէ իշխանություն նախընտրական տարում չի գնում թանկացումների, հարկերի բարձրացման և այլ` բնակչության կյանքն էապես բարդացնող քայլերի։ Իսկ 2025-26-ի համար մի ամբողջ փաթեթ է արդեն ուժի մեջ՝ անթաքույց սպառնալով վատացնել բոլորի կյանքը։
 
Մի իշխանություն, որի համար ընտրությունը կենաց-մահու շեշտադրմամբ է, ո՞նց կարող է նման բան անել։ Բա նման պայմաններում ո՞նց է գնում ընտրությունների։ Այստեղ լուրջ մտածելու բան կա, որը պետք է հասկանանք։
 
Սա կարող է նշանակել, որ այս իշխանությունն իր վերարտադրման աղբյուրը տեսնում է ոչ թե հասարակության քվեի մեջ, այլ՝ բոլորովին ուրիշ տեղ։
Դատելով զարգացումներից՝ իշխանությունը 2025-ը համարում է ոչ թե նախընտրական, այլ՝ Քաոսի տարի։ Արհեստածին, իր իսկ կողմից ստեղծվող քաոսի։ Իշխանությունը ստեղծում է միջավայր, որտեղ ինքն առանց քվեի և հանրային աջակցության կփորձի մնալ իշխանության։
Ներքին ռեֆորմների փաթեթները և արտաքին ռիսկերը միասին կարող են քաոսի բերել ցանկացած կայացած պետություն, էլ չասած՝ Հայաստանի վիճակում գտնվող։
Ալիևի սպառնալիքները, Բաքվի դատերը և Նիկոլի թեզերը ահռելի աղբյուր են՝ Հայաստանի ներքին ապակայունացման և խուճապային, իռացիոնալ տրամադրությունների գեներացման համար։ Այս ամենն ունի ապակայունացման իրապես լուրջ պոտենցիալ, որին դիմակայելու ինստիտուցիոնալ որևէ լրջություն այս պահին մենք չունենք։
 
Մենք մեզ համարժեք չենք դրսևորում նոր ստեղծվող որևէ իրավիճակի։ Պատճառն այս պահին դաշտում առկա քաղաքական ինստիտուտներն են, որոնց գերակշիռ մեծամասնությունն աղավաղված պատկերացումներ ունի՝ սեփական առաքելության, սեփական կշռի և տիրող իրավիճակի մասին։
 
Պարադոքսալ վիճակ է, երբ կա մտածող և մտահոգ ընտրազանգված, որն oր-օրի համալրում են ավելի ու ավելի տագնապող մարդիկ, որն այս պահին իր հարթակներից և իր «լիդերներից» ավելի զգոն է ու ավելի պատասխանատու։ Բայց ընտրազանգվածները իրենք իրենցով չեն կարող կազմակերպվել։ Հենց այդ պատճառով, բացի էմոցիոնալ ռեակցիաներից, պարզ ասած՝ խելագարվելուց, մարդիկ բան չեն կարողանում անել։
Սա գաղթի պատրաստվող հասարակության կազմակերպվածություն է։
Նիկոլը ընտրություններով հաղթելու որևէ հնարավորություն չունի։ Նրա միակ շանսը երկրում քաոտիկ մթնոլորտն է, նախագաղթի տրամադրությունները։
 
Հենց այս քաոսը թույլ չտալու, պետության քաոտիկ կազմաքանդում թույլ չտալու համար է ծայրահեղորեն անհրաժեշտ՝ քաղաքական-հանրային ինստիտուտները նոր մակարդակի, լրջության և կազմակերպվածության բերելը։ Եվ դա պետք է անել շատ արագ։

Նոր դաշինքների, նոր միավորների ձևավորում՝ անհրաժեշտ գրագիտության պաշարով, սեփական առաքելության գիտակցմամբ, իրավիճակին համարժեք։ Հին ու նորի կռիվը մեր ընդհանուր ապագայի կործանումն է։ Իսկ հին ու նոր միավորների դաշինքները, նոր ստեղծված կամ ստեղծվող քաղաքական ու հանրային միավորների արդյունավետ դաշինքները պատասխանատվության և պետական մտածողության դրսևորում են։
Այսօր արդեն գործող կամ ստեղծվելիք խմբերը, շարժումները պիտի կարողանան ստեղծել նաև համագործակցային ցանց՝ տեղեկությունների ու գաղափարների շրջանառության ու սինխրոնացման համար։ Հանդիպել, պայմանավորվել բարձրացվելիք թեմաների մասին, «աշխատանքի բաժանում» անել, գույքագրել ռեսուրսներն ու օգնել իրար՝ արդյունավետ աշխատելու համար՝ լրատվական, նյութական, կազմակերպչական ռեսուրսներով։

Զուգահեռ՝ առաջնահերթ ու կրիտիկական գաղափարների բյուրեղացում պիտի գնա, և այստեղ անվտանգության խնդիրներն ու սոցիալականը ոչ միայն չեն խանգարում, այլև լրացնում են միմյանց։ Հայաստանը կանգնած է լրջագույն արհեստածին տնտեսական ցնցումների առաջ, իսկ դա սպառնալիք է մեր ընդհանուր անվտանգությանը։ Այնպես որ սոցիալական հարցերը, հանրային ներքին լարվածության օջախները, արտաքին քաղաքական մարտահրավերները, սահմաններին տեղի ունեցողը. այս ամենը հեշտությամբ կապվում են միմյանց ու դառնում մեծ օրակարգի ակտիվ մաս։
 
Ինստիտուցիոնալ կազմակերպվածության մակարդակի շեշտակի բարձրացումը կլրջացնի հանրային տրամադրությունները, մարդիկ կտեսնեն իրենց անելիքը՝ սեփական բողոքն արդյունավետ դարձնելու և գործողության վերածելու համար։
 
Եթե մենք չարագացնենք ներքին կազմակերպման պրոցեսները, ապա հայտնի փոդքաստի նոր թողարկումներից մեկը լինելու է մոտավորապես այսպիսին.
«Ինչու տվեցինք նոր հազարավոր զոհեր և ունեցանք նոր տարածքային կորուստներ»։ Ընդ որում, այս քննարկումն անելու են նույն անհոգ ու հանդարտ մթնոլորտում։

Պեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios «ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՉինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Թուրքիան և Ադրբեջանը փախլավան ցանկանում են ներկայացնել որպես սեփական մշակութային ժառանգությունԹուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը. ԶԼՄՍաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը և Մակրոնը քննարկել են տարածաշրջանային լարվածության դեէսկալացիանԹուրքիայի արևմտյան հատվածում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրության և օծման 31-ամյակըԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ ԱՄՆ-ում ներկայացվել է երկրի 250-ամյակին նվիրված հուշանձնագրի սահմանափակ շարքը՝ Թրամփի դիմանկարովՆոր դեղամիջոցն առաջին անգամ օգնել է մասամբ վերադարձնել լուսազգայունությունը ժառանգական կուրության դեպքումԺամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. ՊուտինՀամաշխարհային տնտեսությանը սպառնում են ռեկորդային պարտքերը, գնաճը և արհեստական բանականության բումը. BISՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանՄրցակիցների միակ շանսն այն է, որ նրանք չափազանց թուլանան. Իբրահիմովիչը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը Մահվան ելքով վրաերթ ԵրևանումՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու ՍոբյանինըՎարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՓրկարարները Վենեսուելայում երկրաշարժերից հետո փլատակների տակից անվնաս դուրս են բերել երկու 11-ամյա տղաներիOpta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը Լիոնել Մեսիի ռեկորդը Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա ԽամենեիԵՄ-ն 5 մլն եվրո է մոբիլիզացրել Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զnհվել Պայթյուն Գյումրի քաղաքի տներից մեկում. կա զnհ Հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից, սակայն «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը թույլ չի տա դա իրականացնել. ՄեդվեդևԱրարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԿիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. ՊուտինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ