Փաշինյանը պետք է ներողություն խնդրի հակազգային հայտարարությունների համար․ հայտարարություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ցյուրիխի Հայ ակադեմիականների միությունը (Armenian Academics Zurich)ը միանում է Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհրդի (CAAS) -ի դատապարտող հայտարարությանը և իր կողմից պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանից հանրայնորեն ներողություն խնդրել իր հակազգային եւ մոլորեցնող արտահայտությունների համար։ Հայոց ցեղասպանության ցանկացած շահարկում և խեղաթյուրում չպետք է մնա անհետեւանք։
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդը (CAAS) հայտարարությամբ իր խորը մտահոգությունն էր հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի տարբեր ոլորդներում ներգրավված անդամների հետ վերջին հանդիպման ժամանակ արված հայտարարությունների կապակցությամբ։ Այս հայտարարությունները, որոնք մենք համարում ենք վիճահարույց, վարկաբեկում են Հայոց ցեղասպանության հիշատակը և օրինաչափ հարցեր են առաջացնում մարդկության դեմ այս հանցագործության ամբողջական ըմբռնման և դրա միջազգային ճանաչման Հայաստանի կառավարության հանձնառության վերաբերյալ:
Հետևեք մեզ՝ այստեղ