Կադիրովը , «անհետանալու» մասին լուրերի ֆոնին, գրառում է արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը Նոր տարուց հետո իր «անհետանալու» մասին լուրերի ֆոնին Telegram-ի իր ալիքում գրառում է հրապարակել ռուս-ուկրաինական պատերազմում մարտերի մասին։
Հրապարակումը պատմում է Խարկովի ուղղությամբ Ախմատի հատուկ նշանակության ջոկատի «Վախա» գումարտակի գործողության մասին։ Նրա խոսքով՝ իրենք հերթական բարեհաջող գործողությունն են իրականացրել։
Նախօրեին Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ախմեդ Դուդաևը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի՝ տեղեկատվական դաշտից «անհետանալու» մասին լուրերը։ Նրա խոսքով, «թշնամու Telegram ալիքները տեղեկություններ են տարածում», որ ամանորյա տոներից հետո Կադիրովը չի երևացել տեղեկատվական դաշտում։ Դուդաևը հայտարարել է, որ այս տարվա սկզբից Կադիրովը սկսել է ակտիվ աշխատանք և բոլոր հարցերը պահում է անձնական վերահսկողության տակ։
Հետևեք մեզ՝ այստեղ