Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աբխազիան կարևոր ընտրության առջև. Ո՞վ կարող է կայունություն բերել փոքրիկ երկրին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փետրվարի 15-ին կայանալիք նախագահական ընտրությունները կարող են ճակատագրական լինել ինչպես Աբխազիայի Հանրապետության, այնպես էլ տեղի հայ համայնքի համար, որն ավանդաբար կազմում է աբխազական հասարակության զգալի մասը:

Անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիաներից, որոնք ակնհայտորեն հակառուսական բնույթ էին կրում, և դրան հաջորդած նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականից հետո իրավիճակն Աբխազիայում աննախադեպ սրվեց:

Ակնհայտ է, որ ներկայիս ճգնաժամը օգտագործվում է այն ուժերի կողմից, որոնք ձգտում են տարածաշրջանը դուրս բերել Ռուսաստանի հետ պատմական միությունից։ Եվ այդ գլխավոր ուժերից մեկը Թուրքիան է՝ Հայաստանի հավերժական թշնամին և Ռուսաստանի մրցակիցը, որը ձգտում է իր ազդեցության տակ առնել բոլոր՝ մեծ ու փոքր, իր կողմից ճանաչված և նույնիսկ չճանաչված պետությունները։ Ճիշտ է, նա նախընտրում է դա անել, ինչպես գիտենք, ուրիշների ձեռքերով։

Պատմությունը ցույց է տալիս, որ այդ ծրագրերի իրականացումը ոչ միայն փոփոխություններ կբերի Աբխազիայի տնտեսական, մշակութային և կրոնական ոլորտներում։ Դրանք կարող են ուղղակի սպառնալիք ստեղծել նրա մեծաթիվ հայ համայնքի գոյատևման համար։ Թուրքիան փորձելու է իրականացնել իր հավակնությունները առաջիկա ընտրություններում՝ առաջադրելով հավատարիմ և, եթե հաջողվի, ուղղակիորեն վերահսկվող թեկնածու։ Շատերը վստահ են, որ դա «Աբխազիայի Ժողովրդական շարժում» կազմակերպության առաջնորդ Ադգուր Արձինբան է։ Թուրքիայի հետ կապերի և հակահայկական հայացքների մեղադրանքներն այնքան բացահայտ են դարձել, որ Արձինբան վերջերս ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել՝ դրանք անհիմն անվանելով: Եվ այդ կապակցությամբ իր նախընտրական շտաբում հայի ներկայությունը թաքցնելու նրա փորձերը միանգամայն խղճուկ էին թվում:

Բայց արդյո՞ք դա չեղարկում է այն փաստը, որ նա սովորել է Ֆեթուլլահ Գյուլենի թուրքական քոլեջներից մեկում, որոնք պանթուրքիզմի և արմատական Օսմանյան էքսպանսիոնիստական գաղափարախոսության օջախ են։ Արդյո՞ք դա արդարացնում է իր և իր կողմնակիցների կողմից ավելի վաղ հնչեցրած հակահայկական հայտարարությունները։

Արդյունքը եղավ այն, որ աբխազահայ համայնքը ստիպված եղավ նամակով դիմել Հայաստանի իշխանություններին՝ կոչ անելով դիմել Աբխազիայի ժամանակավոր կառավարությանը՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հայկական համայնքի պաշտպանության համար և թույլ չտալ ազգային հիմքով բռնության հնարավորություն: Ինչ երաշխիքներ կան, որ իշխանությանն հասնելով՝ Արձինբան և նրա արտասահմանցի կուրատորները չեն ստիպի հայերին լքել իրենց տներն ու հայրենի հողը։ Նրա խոսքե՞րը: Արդյո՞ք դրանք արժեք ունեն:

Այս պայմաններում Աբխազիայում հայերի խաղաղ ապագայի միակ իրական գրավականը, կարգուկանոնի, ազատության և բարգավաճման երաշխիքը հայերի համախմբումն է, ովքեր սիրում են և անտարբեր չեն իրենց երեխաների ապագայի և փոքր հայրենիքի ճակատագրի հանդեպ: Նրանց ձայնը պետք է լսելի լինի:

Խնդրում ենք բոլորին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել իրենց քաղաքացիական պարտականությանը։ Պարտականությանը Աստծուն, նախնիներին, ժառանգներին, պարտականությանը սեփական երկրին:

Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր