Թուրքիան և Ռուսաստանը նոր ձևաչափ են փնտրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա, գրում է Medya Günlüğü-ն, փոխանցում է Inosmi-ն։
Էրդողանի և Պուտինի միջև կապ չի եղել այն պահից, երբ Ասադը փախել է Մոսկվա: Փորձագետներն ահազանգում են՝ երկու երկրների ղեկավարներին անհրաժեշտ է քննարկել մի շարք միջազգային հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ-ում Թրամփի իշխանության վերադարձը։
Սիրիայում վերջին իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա։
Քաղաքական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը, պատասխանելով Medya Günlüğü-ի հարցերին, նշել է նշանակում է, որ երկու երկրների հարաբերությունները գնալով սրվում են կամ վատթարանում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին հարաբերությունները փնտրում են նոր ձևաչափ։
Այն պահից, երբ Բաշար ալ-Ասադը թողեց իշխանությունը Սիրիայում և փախավ Մոսկվա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև շփումներ չեն եղել։