Թուրքիայի միակ հայկական գյուղը ոչնչացման ծրագրի մեջ են ներառել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի Հաթայ նահանգում մնացած միակ հայկական գյուղի գոյությունը վտանգի տակ է։
Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պետական TOKI շինարարական ընկերությունը բնակարաններ կառուցապատելու ծրագրի շրջանակներում ներխուժել է Թուրքիայի միակ հայկական գյուղի (Վագըֆ) տարածք եւ գրեթե կեսը ներառել իր նախագծում։
Վագըֆի գյուղապետ Պերճ Քարթունը հայտնել է, որ իրենք հանդիպելու են Հաթայի նահանգապետի հետ եւ բարձրացնելու հարցը, քանի որ TOKPİ-ն եթե վերցնի ծրագրով նախատեսված տարածքները, ապա Թուրքիայի միակ հայկական գյուղը կոչնչանա։ Հայ գյուղապետը շեշտել է, որ գյուղի հայ բնակչությունը խիստ ընկճված են եւ սպասում են այս ծրագրի չեղարկմանը։
Նշենք, որ Վագըֆ գյուղը գտնվում է Կիլիկիան Հայաստանում, Մուսա լեռան լանջին։ Թուրքիայում համարվում է միակ հայկական գյուղը հայ գյուղապետով եւ բացառապես հայ բնակչությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ