«Փյունիկին» է միացել լիտվացի եզրային կիսապաշտպան Մատաս Վարեյկան
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Փյունիկին» է միացել լիտվացի 24-ամյա եզրային կիսապաշտպան Մատաս Վարեյկան։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է Լիտվայի ֆուտբոլի ազգային ակադեմիայում, որից հետո չորս մրցաշրջան պաշտպանել է Լիտվայի ամենատիտղոսակիր թիմի՝ Վիլնյուսի «Ժալգիրիսի» գույները։
«Ժալգիրիսի» հետ նա դարձել Լիտվայի եռակի չեմպիոն (2020, 2021, 2022 թթ.) և կրկնակի սուպերգավաթակիր (2020, 2023 թթ.)։
Լիտվայի Ա լիգայում կիսապաշտպանն անցկացրել է 66 խաղ և խփել 15 գոլ։
Վարեյկայի նախորդ ակումբը լիտվական «Հեգելմանն» էր, որի կազմում ավարտված մրցաշրջանում դարձել է Լիտվայի փոխչեմպիոն։
Մատաս Վարեյկան խաղացել է նաև Լիտվայի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ 2024 թվականի մարտին նորամուտն է նշել իր երկրի ազգային հավաքականի կազմում։
«Բարի գալուստ և հաջող մրցելույթներ ենք մաղթում մեր նորեկին»,- գրված է ակումբի հայտարարությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ