Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Առաջնային է դառնում ներքին ժխտողականությանը հակադարձումը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրկին հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում։ Ճիշտ է, երեկ Նիկոլ Փաշինյանը փորձեց «սրբագրել» իր «շվեյցարական ուրացումը» և հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է, մասնավորաբար նշեց, թե Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հայտարարությունը նրա մասին էր, որ Հայոց ցեղասպանության թեման ավելի լայն իմաստով ինքնաճանաչման գործիք պետք է դառնա։ Այդուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ սա առաջին դեպքը չէ, քանի որ իշխանությունները պարբերաբար փորձել են պատմական իրողությունը կասկածի տակ դնող հայտարարություններ անել և քննարկումներ հարուցել մասնագիտական և հանրային շրջանակներում։

Հիշենք, որ անցած տարի ապրիլի 24-ին Փաշինյանն իր ուղերձում ավելի շատ խոսում էր ոչ թե Ցեղասպանության հանցագործության մասին, որն իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից, որի իրավահաջորդն այսօրվա Թուրքիայի Հանրապետությունն է, այլ Մեծ եղեռնի, որը, նրա պատկերացմամբ, ուղղակի աղետալի իրադարձություն է, և պետք է մոռանալ դրա հետևանքների վերացման ու կորուսյալ հայրենիքի մասին։ Ամենացավալին այն է, որ նա փորձում էր տեղի ունեցած հանցագործության մեղքը բարդել հանցագործության զոհերի, այլ ոչ թե ոճրագործ պետության վրա։ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն այդ կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ նշվում էր Նիկոլ Փաշինյանի՝ ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ ծածուկ ներգրավվածության մասին։ Իշխանությունները չկարողացան հերքել այդ պնդումը, փոխարենը Լեմկինի ինստիտուտին մեղադրեցին Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Իսկ Փաշինյանի արդեն այն հայտարարության վերաբերյալ, թե ինչպե՞ս է ստացվել, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, սակայն 1950 թվին այն հայտնվել է, Լեմկինի ինստիտուտն արձագանքեց՝ նշելով, որ այն կրկնում է թուրքական ժխտողական խոսույթը։

Բայց Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կասկածի տակ դնելու խոսույթը միայն Փաշինյանով չի սահմանափակվում։ Նրա տարբեր թիմակիցներ և սատելիտներ ևս հանրային դաշտ են նետում ժխտողական թեզեր, որ, օրինակ՝ Հայաստանը չի կարող պահանջատեր լինել, պետք է կազմել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակը, Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող լինել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն և այլն։ Իշխանությունների այսպիսի մոտեցումը, բնականաբար, զուգահեռվում է նաև այն հանգամանքի հետ, որ Փաշինյանն իր հայտարարություններում ամեն կերպ պայքարում է նաև Արևմտյան Հայաստանի հետ կապված հանրային ընկալումների դեմ։ Դրա համար էլ նա մի կողմից՝ փորձում է հավաստիացնել, որ Արևմտյան Հայաստանը գտնվում է այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ մյուս կողմից՝ ջնջել մեր կորուսյալ հայրենիքի հետ կապված ամեն բան, առաջին հերթին՝ սիմվոլիկան։

Բայց Փաշինյանը ոչ միայն կանգ չի առնում պատմական փաստերը խեղաթյուրելու իր մոտեցման հարցում, այլև Արևմտյան Հայաստանի մասին մեր պատկերացումները համեմատում է ադրբեջանական կեղծիքների արգասիք հանդիսացող «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպման հետ։ Ըստ որում, նա այնքան է մտել իր նոր դերի մեջ, որ ամեն անգամ տվայտվում է այն հանգամանքից, որ մեր զինանշանի վրա պատկերված է Արարատը, իսկ Անկախության հռչակագրում նշվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին սատար կանգնելու մասին։

Իշխանությունը դիսկուրսի դաշտ ապահովելու համար փորձում է իր ժխտողական մոտեցումները համեմել որոշակի աշխարհաքաղաքական կոնտեքստով, թե իբր կայսրությունն է (Խորհրդային կամ ռուսական) փորձել օգտագործել Հայոց ցեղասպանության և հայության կորուսյալ հայրենիքի թեման ընդդեմ Թուրքիայի։ Բայց այս հարցում ևս իշխանությունը սխալվում է կամ դիտավորյալ խեղաթյուրում է փաստերը, քանզի այնպես չէ, որ Խորհրդային Միությունը Հայոց ցեղասպանության թեման դարձրել էր առաջնահերթություն, անգամ որոշակի ժամանակահատվածներում թույլ չէր տրվում, որ թեման շատ բարձրացվի ու ճնշվում էր հայության ձայնը։

Մի խոսքով, Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող կամ դրա շուրջ «քննարկումների անհրաժեշտության» մասին թեզերը շրջանառության մեջ դնելով (ձեռքի հետ էլ՝ ձևականորեն նշելով, թե ոչ մի ուրացում չկա, քանի որ օգտագործվել է Ցեղասպանություն բառը), նպատակ կա որոշակի փոփոխություն կատարել հայության մտածելակերպում՝ հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանության թեման որոշակի առումով նաև հայկական ինքնության մաս է կազմում։ Փաստացի Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ժխտելու այն գործը, որը տարիներ շարունակ Թուրքիան էր նախաձեռնում ահռելի ֆինանսական միջոցներ ծախսելու ու տարբեր պաշտոնյաների կաշառելու միջոցով, Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն իր թիմի հետ լավ էլ կատարում է։

Իհարկե, հատկապես հաշվի առնելով Փաշինյանի տեսակը՝ նրա հայտարարություններն էլ, տեսակետն էլ կարևոր չէին լինի, եթե նա պաշտոնատար անձ չլիներ ու պետություն չներկայացներ։ Այս պարագայում հանրությունն ու փորձագիտական շրջանակներն էլ ոչ թե թուրքական ժխտողականության դեմ են կենտրոնանում, այլ առաջնային է դառնում ներքին ժխտողականությանը հակադարձումը։ Բայց եթե ունենայինք կայացած պետական համակարգ ու բարձր ինքնագիտակցություն ունեցող հանրություն, ապա Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կասկածի տակ դնող կամ նման հայտարարություններ անող պաշտոնյաներն, անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու անկախ «սրբագրումներից», հաջորդ օրը հրաժարական կտային ու կբախվեին իրենց հայտարարությունների իրավական հետևանքներին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում