Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՓԵՏՐՎԱՐԻ). Գտնվել է Ռոբինզոն Կրուզոյի նախակերպարը, բացվել է աշխարհում առաջին կինոնկարահանման տաղավարը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Իռլանդիա՝ Սուրբ Բրիգիտտայի օր, Ալժիր՝ Էվակուացիայի օր, ԱՄՆ՝ Ազատության ազգային օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1868– ծնվել է հայ դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասյան Սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, ճարտարապետ Հովհաննես Քաջազնունին։

1888-վախճանվել է նշանավոր վիպասան, հրապարակախոս Ծերենցը։

1893-բացվել է Երևանի քաղաքային հիվանդանոցը:

1897 –ծնվել է նկարիչ Հովսեփ Կարալյանը։

1916-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Բիթլիսը և Մամախաթունը:

1921-հիմնադրվել է Հայաստանի առաջին նկարչական դպրոցը՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1938 թվականից՝ Թերլեմեզյանի անվան):

1921-ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն Հայհեղկոմից պահանջել է պայքար ծավալել Դաշնակցություն կուսակցությունը Հայաստանում վերացնելու ուղղությամբ, որի արդյունքում ձերբակալվել են հայտնի գործիչներ Համազասպ Օհանջանյանը, Հովհաննես Քաջազնունին, Նիկոլ Աղբալյանը, Ռուբեն Դարբինյանը, Համազասպը (Սրվանձտյան) և ուրիշներ։

1930-ԽՍՀՄ-ում սկսվել է գյուղացիական տնտեսությունների մասսայական կոլեկտիվացումը և կուլակաթափությունը։

1935-ստեղծվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Անդրկովկասի մասնաճյուղը, որը հետագայում անվանվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղ։

1937-ծնվել է ռադիոէլեկտրոնիկայի գիտնական Կարեն Ղուլղազարյանը։

1944– վախճանվել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալ յանը։

1996-վախճանվել է նկարիչ Սուրեն Ազիզյանը։

2007-Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը դարձել է «Կոնվերս բանկի» սեփականատեր։

2008-տեղի է ունեցել Ազգային մրցունակության խորհրդի առաջին նիստը:

2013-վախճանվել է հայազգի խորհրդային բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը։

2018-գործադիրը հաստատել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվել է, որ կառավարության նիստերը պետք է դառնան դռնփակ:

2020-կառավարությունն արտահերթ որոշմամբ վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ավելացրել է նոր կորոնավիրուսային վարակը (2019 nCoV):

2022-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները կասեցվել են:

ԱՇԽԱՐՀ

481-Կարթագենում վանդալների թագավոր Հուներիհը կազմակերպել է երկխոսություն կաթոլիկ և արիանական եպիսկոպոսների միջև։ 

525-վախճանվել է Իռլանդիայի հովանավոր սուրբ Բրիգիտտա Իռլանդացին։

1327- Անգլիայում թագադրվել է անչափահաս Էդուարդ 3րդը, որի արդյունքում թագավորությունում իրական իշխանությունը կենտրոնացել է նրա մոր՝ Իզաբելլա Ֆրանսիացու և նրա սիրեկան Ռոջեր Մարտիմերի ձեռքերում։

1411– ավարտվել է պատմության մեջ «Մեծ պատերազմ» անվանումը ստացած պատերազմը Լիտվայի մեծ իշխանության և Լեհական թագավորության միջև։

1587 Անգլիայի թագուհի Ելիզավետա 1-ինը ստորագրել է Մարի Ստյուարտի մահվան դատավճիռը։

1662 չին գեներալ Չժեն Չենգունը 9-ամյա պաշարումից հետո գրավել է «Զելանդիա» ամրոցը, որով Ֆորմազայից (Թայվան) քշվել են հոլանդացի գաղութարարները։

1709-Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ Խուան Ֆերնանդես արշիպելագում գտնվել է Ռոբինզոն Կրուզոյի նախակերպար դարձած նավաստի Ալեքսանդր Սելկիրկը։

1796-Վերին Կանադայի մայրաքաղաքը Նյուարկից տեղափոխվել է Յորք։

1814-հրատարակվել է Բայրոնի «Կորսարը» և նույն օրը վաճառվել է դրա 10 000 օրինակ։

1893-Թոմաս Էդիսոնը բացել է աշխարհում առաջին կինոնկարահանման տաղավարը, որը անվանվել է «Սև Մարիա»։

1896 – կայացել է իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի ամենանշանավոր օպերաներից մեկի՝ «Բոհեմի» առաջնախաղը։

1901– ծնվել է 1930-40 թվականներին Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ ամերիկացի դերասան Կլարկ Գեյբլը, որը ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը։ 1920 ծնվել է ծագումով չին ֆրանսիացի նկարիչ Ցզյաո ՎուԿինը։

1924-Մեծ Բրիտանիան պաշտոնապես ճանաչել է ԽՍՀՄ-ը։

1926-ծնվել է ամերիկացի լուսանկարչուհի Վիվիան Մեյերը։

1940-Խորհրդաֆիննական պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը սկսել են հարձակում Կումո լճի շրջանում գտնվող Կարելական պարանոցում։

1945– վախճանվել է հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան Յոհան Հայզինգանը։

1949-RCA ընկերությունը թողարկել է 45 պտույտ/րոպե արագությամբ առաջին վինիլային սկավառակը։

1958-ԱՄՆ-ը տիեզերք է արձակել առաջին ամերիկյան արհեստական արբանյակը։

1971-ԱՄՆ-ում կայացած հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր երրորդ ուսանող ծխել է մարիխուանա։

1979-15-ամյա արտաքսումից հետո Իրան է վերադարձել այաթոլլա Հոմեյնին։

2003– վայրէջքի ժամանակ պայթել է ՆԱՍԱ-ի կողմից ստեղծված առաջին սփեյս շաթլ «Կոլումբիան», զոհվել են անձնակազմի անդամ բոլոր 7 աստղագնացները, որոնց թվում է եղել նաև առաջին հրեա աստղագնաց Իլին Ռամոն։

2008– «Վիքիճամփորդություն» ուղեցույց նախագծի հիման վրա տպագրվել են առաջին ճամփորդական ուղեցույցները։

2012– Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 70-ից ավելի մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր