Թուրքիան փակել է Հունաստանի հետ ցամաքային սահմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանում գյուղացիների կողմից շարունակվող բողոքի ակցիաների պատճառով պաշտոնական Անկարան որոշում է կայացրել անժամկետ փակել Հունաստանի հետ ցամաքային սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերա կանը:
Փետրվարի 1-ից Թուրքիայի ժամանակով 11:00-ից փակվելու են Հունաստան տանող թուրքական երկու` Իփսալա և Փազարքուլե սահմանային անցակետերը:
Հունաստանի կառավարության կողմից արվող հատկացումները ոչ բավարար համարելով` տեղի գյուղացիները բողոքի ակցիաներ են սկսել երկրում: Նրանք, մասնավորապես, տրակտորներով փակում են ավտոճանապարհները` այդպիսով հայտնելով իրենց բողոքի ձայնը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



