ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն շարունակում են քննարկումները համագործակցության ձևաչափի վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն շարունակում են քննարկումները համագործակցության վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, ՀՅԴ-ն ի վերջո կոալիցիա կմտնի, թե ոչ: «Սպասեք քննարկումների ավարտին և ամեն ինչ պարզ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մինասյանը:
Հարցին, թե ե՞րբ կավարտվեն քննարկումները, պատգամավորը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել»: Նա հավելեց, որ այս պահին քննարկումները շարունակվում են:
Նա հերքեց տեղեկությունը, թե իրեն մարզպետի պաշտոն են տալու՝ որակելով դա ապատեղեկատվություն: Իսկ հարցին, թե ո՞ր նախարարի պաշտոնն է ստանալու, Մինասյանը պատասխանեց. «Թույլ տվեք գնալ և կատարել պատգամավորի իմ լիազորությունները»:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



