Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Իմ ու Վաչեի հայերեն երկխոսությունների մեծ մասն իմպրովիզ էր». Կարեն Կարագուլյանը՝ «Անորա» ֆիլմի ստեղծման ու կադրից դուրս մնացած պահերի մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում իրենց մասնակցությունն են ունեցել նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն և Վաչե Թովմասյանը, այս տարի դարձավ Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր՝ արժանանալով «Ոսկե արմավենու ճյուղի»: Ֆիլմը 2025-ի «Օսկար»-ի գլխավոր հավակնորդ է:

«Անորա»-ի ստեղծման պատմության, ֆիլմի նկարահանումների ու բաց տեսարանների, Կաննում ունեցած ապրումների ու Օսկարի սպասումների մասին Tert.am Life-ը զրուցել է ամերիկաբնակ դերասան Կարեն Կարագուլյանի հետ, ով ֆիլմում մարմնավորում է Թորոսի կերպարը:

Ամերիկացի պրոդյուսերներն իմ դերի համար ուզում էին Բրեդ Փիթին նկարեին

«Շոն Բեյքերի հետ ես արդեն 30 տարի է ընկերություն եմ անում, նրա բոլոր ֆիլմերում խաղացել եմ: 2009 թվականին մենք վերջացրեցինք նրա «Prince of Broadway» ֆիլմը, որով ես նաև մասնակցել եմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

Գնացի Նյու Յորք Շոնին տեսնելու, նա այնտեղ էր ապրում, հարցրեցի՝ ի՞նչ ես մտածում, հաջորդն ի՞նչ պիտի անենք: Ու նրան պատմեցի մի պատմություն, որը տեղի էր ունեցել Բրայթոն Բիչում: Շոնին այդ պատմությունը շատ հրապուրվեց»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանը:

Կարագուլյանի խոսքով՝ Խորհրդային Միության տարիներին, բոլորն, ովքեր գնում էին Նյու Յորք, սկզբում այցելում էին հենց այդ վայրը:

«Ես նույնպես գնացի ու այն ժամանակ քանի որ գումար չէին թողնում բերել, ես խավիար էի տարել, որը ծովի ափին վաճառեցի:

Այդ պատմությունը Շոնին պատմեցի ու սկսեցինք միասին ֆիլմ գրել:

2-3 տարի գրեցինք այդ ֆիլմի սցենարը, որը կոչվում էր «Խավիար»: Հետո ևս 2 տարի փորձում էինք գումար գտնել այդ ֆիլմը նկարելու համար, չկարողացանք:

Պրոդյուսերներն ամերիկացիներ էին և ուզում էին, որ մեծ դերասաններ նկարահանվեն: Իմ դերի համար, որը պիտի և՛ հայրեն խոսեր, և՛ ռուսերեն, և՛ անգլերեն, ասում էին՝ թող Բրեդ Փիթը խաղա: Չնկարեցինք այդ ֆիլմը, հետո ես մոռացա դրա մասին: Բայց Շոնը չէր մոռացել և 2021-ին այդ ֆոնի վրա գրեց նոր ֆիլմ՝ «Անորա»: Ուղարկեց ինձ ու սկսեցինք»,- պատմեց Կարագուլյանը:

Ես ու Վաչեն արդեն առանց իրար չենք պատկերացնում

Դերասանը պատմեց, որ նկարահանումները շատ լավ են անցել.

«Մեր բախտը շատ բերեց դերասանների հարցում, բոլորը տաղանդավոր ու լավ մարդիկ էին:

Հենց սկզբից բոլորս ընկերացանք, մինչև հիմա էլ ընկերություն ենք անում: Մայքը, Յուրան, Վաչեի մասին չասեմ, որովհետև արդեն առանց իրար չենք կարողանում ապրել:

Ինձ համար մի քիչ բարդ էր այն առումով, որ 3 լեզվով եմ խաղում:

 Մեքենան վարելու տեսարանը դժվար էր, որովհետև Նյու Յորքի Բրայթոն Բիչի խառը փողոցներում, րոպեն մեկ մեկը գցվում է մեքենայի տակ, աջ ձեռքիս տակ մեծ տեսախցիկն էր, բեռնախցիկում Շոնն էր նստած...այդ տեսարանը շատ ժամանակ խլեց, բայց շատ հավես էր անցնում մեր նկարահանումները, բոլորը հաճույք էին ստանում: Շատ ընտանեկան մթնոլորտ էր»,- ասաց մեր զրուցակիցը:

Ֆիլմում իմ ու Վաչեի հայերեն երկխոսությունների մեծ մասն իմպրովիզ էր

Անդրադառնալով ֆիլմում հնչող հայերեն նախադասություններին, Կարագուլյանը նշեց, որ իր համար շատ կարևոր էր, որ լեզուն լինի իր խոսակցական հայրենեով:

«Ես 88 թվականին Հայաստանից գնացել եմ ու նորմալ հայերեն չեմ սովորել խոսել: Ու հիմա իմ լեզում այդպիսին է ինչպես ֆիլմում՝ կեսը ռուսերեն, կեսը հայերեն»,- նշեց նա:

Ֆիլմի ողջ ընթացքում Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը հայերեն երկխոսություններ են ունենում, այնինչ՝ սցենարով 1-2 նախադասություն է գրված եղել: «Մնացածը իմ ու Վաչեի իմպրովիզն էր»,- խոստովանեց նա:

Անդրադառնալով ֆիլմի բաց տեսարաններին՝ Կարեն Կարագուլյանը նշեց, որ ԱՄՆ-ում դա բնավ խնդիր չէ, առավելևս՝ Կաննի դահլիճում, իսկ, որ հայ հանդիսատեսի մի մասը քննադատում է, դա ևս նորմալ է:

«Այստեղ բաց տեսարանների հետ կապված հանդիսատեսը խնդիր չունի, որևէ վատ արձագանք չի եղել: Բայց մեր ֆիլմը բոլորի համար չէ: Հայ ժողովրդի մի մասը կարող է չընդունել, բայց դա նորմալ է:

Շոնն այնպիսի ռեժիսոր է, որ ամեն բան պետք է մաքսիմալ իրական անի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հուզվեցի, երբ ֆիլմը վերջացավ ու բոլորը ծափահարեցին Կաննի դահլիճում

«Ֆիլմը սկզբից մինչև վերջ առաջին անգամ տեսա Կաննում: Այնտեղ ինձ համար կախարդական ինչ-որ բան կար: Երբ ֆիլմը ցուցադրեցին, այդ դահլիճում շատ ուրիշ ու հետաքրքիր էներգետիկա էր, բոլորը կինոմաններ էին, կինոյի գիտակներ:

Երբ ֆիլմը վերջացավ, բոլորը ծափահարեցին, ես նույնիսկ հուզվեցի: Դրանից հետո մարդիկ անընդհատ փողոցներում մոտենում էին մեզ, ինձ ու Վաչեին հաճոյախոսություններ էին անում ու  զգում էի, որ անկեղծ էր այդ ամենը»,- պատմեց դերասանն ու հավելեց, որ մինչև օրս այդ գործընթացը չի դադարել, դեռ փողոցում մոտենում ու շնորհավորում են:

«Երբ ֆիլմը նկարում էինք, ես ընթացքում մտածում էի, որ օր կգա ու կհարցնեն, ու ինքս ինձ այդ հարցը տվեցի՝ զգո՞ւմ ես, որ ինչ- որ յուրահատուկ բան եք անում, ու ինքս ինձ պատասխանեցի՝ այո:

Շոնը շատ բարձր որակի աշխատանք էր պահանջում և՛ մեզնից, և՛ ինքը՝ իրենից: Նկարչի նման էր աշխատում, առավոտյան գալիս էր, ուզում էր ինչ-որ բան փոխել, բոլորին ասում էր սպասեք ու նկարի վրա փոխում էր այնքան մինչև ստանար իր ուզածը»,- ասաց Կարեն Կարագուլյանն ու հավելեց.

«Խնդրում եմ տարածել, որ մարդիկ ֆիլմը ռուսական դուբլյաժով չնայեն: Իմ ու Մայքի ձայները գուգլ թարգմանությամբ են արել ու փչացրել են ամեն ինչ, խոսքերը փոխել են: Թող մարդիկ հնարավորինս նայեն օրիգինալը կամ գոնե սուբտիտրերով»:

Շատ կուզեմ Շոնին տեսնել Օսկարի բեմում՝ ոսկե, ճաղատ արձանիկը բռնած

«Ես շատ էի ուզում, որ Շոնին նոմինացնեն Օսկարում, որովհետև ինքը արժանի է և ճիշտ ժամանակն է, շատ կուզեմ իրեն տեսնել ոսկե ճաղատ արձանիկը բռնած:

Շատ հրապուրված ենք, որ նոմինացված ենք: Բարդ է կանխատեսել»,- ասում է Կարագուլյանն ու հավելում, որ այն, որ ֆիլմը 6 անվանակարգում նոմինացված է, արդեն մեծ հաղթանակ է:

«Շատ կուզեմ Մայքին ևս տեսնել բեմում, ինքը արժանի է: Իմ ցանկությունն, իհարկե լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթելն է, բայց, եթե դա էլ չլինի, գոնե Շոնը որևէ անվանակարգում մրցանակ ստանա»,- նշեց նա:

Շատ կուզեի ամռանը գալ Հայաստան

««Անորա»-ն փոխեց իմ կյանքում այն, որ հիմա այս ոլորտում կարողանում եմ մերժել, առաջ դժվարանում էի: Փողոցում են սկսել ավելի շատ ճանաչել, երբեմն լավ է, երբեմն՝ ոչ»,- անկեղծացավ Կարեն Կարագուլյանը:

Նա նշեց, որ ֆիլմի ամենամեծ բոնուսներից մեկն իր համար այն է, որ Վաչեի հետ շատ են մտերմացել:

«Ինքը հիմա իմ ամենամոտ մարդկանցից է, ամեն առավոտ խոսում ենք, նոր անցնում մեր գործերին: Երբ մենք ծանոթացանք մեր մեջ եղբայրական էնեգետիկ կապ ստեղծվեց, որը կադրում էլ է երևում: Վաչեի հետ խաղալը հաճույք է:

Շատ կուզեի ամռանը գալ Հայաստան, դեռ հստակ չէ, բայց նպատակ ունեմ: Շատ ուրախ եմ, որ Երևանում ցուցադվում է կինոթատրոններում, և շատ նորմալ է, որ մի մասը ֆիլմը կսիրի, մի մասը՝ ոչ: Դա շատ առողջ գործընթաց է»,- ամփոփեց Կարեն Կարագուլյանը:

Առաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա