Փաշիզմը՝ որպես կառավարման համակարգ, կապ չունի ո՛չ դեմոկրատիայի, ո՛չ առավել ևս մերիտոկրատիայի հետ․ ՀայաՔվե
ԲԼՈԳՓաշիզմը՝ որպես կառավարման համակարգ, կապ չունի ո՛չ դեմոկրատիայի, ո՛չ առավել ևս մերիտոկրատիայի հետ։
Այն իրենից ներկայացնում է էությամբ օսմանյան փաշայական տիպի կառավարման համակարգ՝ հիմնված սյուզերենի, տիրոջ հանդեպ անվերապահ ստրկական հավատարմության վրա, ընդ որու` փաշան այդպիսի հավատարմություն հանդես է բերում սուլթանի հանդեպ, իսկ բեյերը, վալիները՝ մերօրյա ՔՊ-ական պատգամավորները, նախարարները, «անկախ» պետական մարմինների ղեկավարները համանման կախվածություն ունեն փաշայից։
Բնույթով ուշմիջնադարյան փաշայական տիպի կառավարման մեթոդների մեջ իհարկե ներառված են ժամանակակից որոշ տեխնոլոգիաներ, օրինակ՝ ֆեյսբուքով և այլ սոցցանցերով անընդհատ ինֆորմացիոն տարածությունը սեփական անձով լցնելը, իրավիճակը լայքերի ու դիտումների հիման վրա գնահատելը և համապատասխան որոշումներ կայացնելը, կայացված որոշումներին whatsapp-ով հաղորդակցելը և այլն։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



