Սա ճիշտ ճանապարհ չէ և ճիշտ տեղ չի տանում ո'չ Հայաստանը, ո'չ հայ ժողովրդին․ Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այն, որ Հայաստանում ցանկալի չէ, կամ ավելի հստակ` չի կարելի ատելություն տարածել որևէ այլ ազգի նկատմամբ, այդ թվում մեր հարևան պետությունների և ժողովուրդների նկատմամբ, դա ակնհայտ է և այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Բայց այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում միայն մեկ պետություն և մեկ ժողովուրդ կա, ում նկատմամբ կարելի է ատելություն տարածել և մնալ անպատիժ և այդ պետությունը Հայաստանի միակ ռազմավարական դաշնակից և Հայաստանի սուվերենիտետի միակ երաշխավոր Ռուսաստանի Դաշնությունն է, և ինձ մոտ հարց է առաջանում. եթե մենք կարողանում ենք փորձել օպերատիվ պատժել այն մարդուն, ով հակաադրբեջանական թշնամական ագիտացիա է իրականացնում , ապա ինչու չենք կարողանում նույն համառությամբ պատժել այն մարդկանց որոնք հիմնականում Արևմուտքից գրանտ ստանալով օր ու գիշեր սոցիալական տարբեր հարթակներում և լրատվական կայքերում հայ ժողովրդի մոտ Ռուսաստանի և ռուս ժողովրդի հանդեպ ատելություն են գեներացնում` Ռուսաստանին մեղադրելով անհիմն ամենատարբեր միգուցե նաև բոլոր մեղքերի մեջ։
Սա ճիշտ ճանապարհ չէ և ճիշտ տեղ չի տանում ո'չ Հայաստանը, ո'չ հայ ժողովրդին։
Մհեր Ավետիսյան
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



