Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հնարավոր է, արդյոք, իրականում ոչ ալկոհոլային օղի կամ վիսկի արտադրել, և արդյոք դա անվնաս է. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ շարունակվում է այն նյութի որոնումը, որն ունի ալկոհոլի ազդեցություն, այսինքն՝ հանգեցնում է էյֆորիայի վիճակի, բայց չի առաջացնում թունավորումներ, խումհար և այլ բացասական հետևանքներ օրգանիզմի համար։ Միևնույն ժամանակ, պարբերաբար ոչ ալկոհոլային... ալկոհոլի ստեղծման մասին տեղեկություններ են հայտնվում։ Դե, օրինակ՝ գարեջրի մասին շատերը գիտեն: Բայց, ահա, «ոչ ալկոհոլային օղի» արտահայտությունը մի տեսակ խորթ է հնչում: Այդուամենայնիվ, ի մասնավորի, 2002 թվականին ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ մերձմոսկով յան Պուշկինո քաղաքի բնակիչը հորինել է կոմպոզիցիա, որը օղին դարձնում է ոչ ալկոհոլային։ Ընդ որում, հավելանյութի պարունակությունը, որը թույլ է տալիս նվազագույնի հասցնել թունավորման ազդեցությունը, չի բացահայտվել։ Հաղորդվել է, որ դա կատվախոտի հոտով դեղնավուն հեղուկ է։ Մեկ շիշ օղու համար անհրաժեշտ է 25 միլիլիտր հավելում: Գյուտի հեղինակը պնդում էր, որ նույնիսկ ճանապարհային ոստիկանությունն առանց սարքի չի կարող բացահայտել իր «ոչ ալկոհոլային» օղու թունավոր չափաբաժին օգտագործածին: Իհարկե, առողջապահության մասնագետները զգուշացրել են, որ այդ ամենը պետք է մանրամասն հետազոտվի և հաստատվի անվտանգությունը, որն այդպես էլ չի եղել:

Արդյո՞ք հնարավոր է, որ օղին ամբողջովին ոչ ալկոհոլային լինի:

Կարծիք կա, որ անհնար է բացարձակապես ոչ ալկոհոլային օղի հորինել, քանի որ այդ ըմպելիքը սովորաբար պարունակում է 40 % ալկոհոլ և 60 % ջուր, և անհնար է ամբողջությամբ բացառել առաջին բաղադրիչը։ Նույնիսկ ոչ ալկոհոլային գարեջուրը իրականում պարունակում է մինչև 0,5 % ալկոհոլ:

Սակայն վերջին տարիներին, այսպես կոչված, ոչ ալկոհոլային ոգելից խմիչքները հայտնի են դարձել բարերի ոլորտում: Դրանք խմիչքներ են, որոնք համով և բույրով մոտ են ավանդական ալկոհոլին, սակայն զուրկ են ալկոհոլից։ Դրանց արտադրության համար օգտագործվում են տարբեր տեխնոլոգիաներ, օրինակ՝ պտտվող գոլորշացուցիչներ, որոնք թույլ են տալիս ալկոհոլը բաժանել ավելի ցածր ջերմաստիճանում, քան սովորական պայմաններում։ Բացի այդ, ալկոհոլային համով ըմպելիքներն էլ ավելի հեշտ է ստանալ ջրին տարբեր եղանակներով բուրավետիչներ խառնելով:

Ներկայում թունդ ալկոհոլային խմիչքների ոչ ալկոհոլային անալոգները ստեղծվում են արտոնագրված տեխնոլոգիաներով։ Օրինակ՝ մի ֆրանսիական ըմպելիք արտադրող ընկերություն ներկայացրել է ոչ ալկոհոլային վիսկիների շարք, որոնք պատրաստվում են կապսաիցինի ածանցյալներից: Դրանք առանց հոտի մոլեկուլներ են, որոնք ունեն նույն ատոմային կառուցվածքը, ինչ ալկոհոլը: Արտադրողի խոսքով, այդ մոլեկուլները հնարավորություն են տալիս առանց խմորման ալկոհոլի համով ըմպելիք ստանալ, բայց առանց հարբեցման հատկության։

Նմանատիպ մեկ այլ գյուտ պատկանում է Լոնդոնի Կայսերական քոլեջի նյարդաֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ բրիտանացի Դեյվիդ Նաթթին։ Նա հայտնաբերել է հատուկ գամմա-ամինաբուտիրաթթու (GABA, նյարդային համակարգի գրգռման և արգելակման հավասարակշռություն) ընկալիչ, որը պետք է խթանվի, որպեսզի մարդու մոտ արբեցման վիճակ առաջացնի՝ առանց ալկոհոլի կողմնակի ազդեցությունների: 2014 թվականին նա և իր թիմը սկսել են աշխատել սինթետիկ ալկոհոլի ստեղծման վրա, իսկ 2018 թվականին արտոնագրել են գյուտը։ Նյութի բաղադրությունը չի բացահայտվում, ըստ ԶԼՄ-ների, դա արդեն ոչ թե էթիլային սպիրտ է, այլ բոլորովին այլ քիմիական նյութ։ Ըստ մշակողների, իրենց ըմպելիքի ընդամենը մի քանի միկրոգրամն ապահովում է այն բոլոր հաճելի վիճակները, որոնք տալիս է ալկոհոլը՝ թուլացում, շփվողականություն, զվարճանք։ Միաժամանակ չի առաջացնում խումհար, գլխացավ, բերանի չորություն, ագրեսիա և այլ բացասական հետևանքներ։ Natta անվանված այդ առաջին կոմերցիոն սպիրտն արդեն վաճառվում է Մեծ Բրիտանիայում, և մշակողները նախատեսում են մինչև 2025 թվականը այն որպես հավելում թողարկել ցանկացած այլ խմիչքի և կոկտեյլների համար: Բայց, այնուամենայնիվ, շատ փորձագետներ են զգուշանում Natta-ից: Ըստ նրանց, անհնար է վստահորեն ասել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այն մարդկանց առողջության համար։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքԷմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց