Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մետրոյի ուղեվարձը շարունակո՞ւմ է մնալ 100, իսկ տրոլեյբուսինը՝ 50 դրա՞մ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հանրային տրասնպորտը թանկացավ, մարդիկ շարունակում են բոյկոտը՝ պահանջելով, որ հանրային տրանսպորտը լինի նախկինի պես 100 դրամ։

Ու մինչ քաղաքացիները բոյկոտում են 150 սակագնով երթևեկելը երևանյան տրանսպորտում, համացանցում քննարկվում է, որ Երևանի մետրոպելիտենում ուղեվարձը շարունակում է մնալ 100 դրամ, իսկ տրոլեյբուսինը՝ 50 դրամ։

Մասնավորապես, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում դեն չնետել մետրոպոլիտենի կայարաններից ձեռք բերված 150֏ արժողությամբ QR կոդերով կտրոնները։ Մետրոյի ուղեվարձը Երևանի ավագանու որոշմամբ չի փոխվել և շարունակում է մնալ 100֏: Յուրաքանչյուր տոմս գնելիս Ձեզնից ապօրինաբար շորթում են տոմսի կես գինը` 50֏-ը։ Այս հանցանքի պատասխանատուները ենթարկվելու են քրեակատարողական պատասխանատվության (ես արդեն ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին)։ Պահեք Ձեր կտրոնները` հետագայում փոխհատուցում ստանալու և ավել վճարված հսկայական գումարները հետ ստանալու նպատակով»։

Էդգար Ղազարյանը, ըստ երևույթի, «լազեյկա է գտել», իր հետ մեկտեղ հանրության մեծամասնությունը նույնպես, թե որոշման մեջ գրված չէ կոնկրետ տրելեյբուսի և մետրոյի սակագնի փոփոխության մասին։

Իսկ ի՞նչ են մտածում Երևանի քաղաքապետարանում, արդյո՞ք որոշման մեջ կա այդ բացը, որը նշանակում է, որ մետրոյի և տրոլեյբուսի ուղեվարձը շարունակում է մնալ 100 դրամ և 50 դրամ․ MediaHub-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։

Վերջինս նախ նշեց՝ ծանոթ չէ պարոն Ղազարյանի գրառմանը, չի էլ պատրաստվում մեկնաբանել։
«Հայտարարության մեջ ասվում է՝ սահմանվում է նոր ուղևորության գին՝ 150 դրամ, որը տարածվում է բոլոր տեսակի հասարակական տրասնպորտի վրա, այդ թվում՝ տրոլեյբուս, ավտոբուս և մետրո։ Ուղևորատոմսի գինը սահմանվել է 150 դրամը, որին ավագանիները կողմ են քվեարկել, դա վերաբերել է տրոլեյբուսին, ավտոբուսին և մետրոյին»,- ասաց Կոստանյանը։

Ճշտող հարցին, թե հանրության շրջանում այս քննարկման հիմքերը հենց նրա մեջ են, որ որոշման մեջ նշված չէ տրոլեյբուսն ու մետրոն, Կոստանյանն արձագանքեց. «Տրոլեյբուսն ու մետրոն էլ են հասարակական տրանսպորտ, ենթադրում եմ, որ ձևակերպման մասով առանձին-առանձին չի նշվել, բայց բոլոր տրանսպորտային փաթեթները ձեռք բերելու դեպքում բոլոր հասարակական տրանսպորտից կարողանալու են քաղաքացիներն օգտվել։ Հետևապես, որպես գին 150 դրամն է սահմանված, որը վերաբերելու է բոլոր տեսակի հասարակական տրանսպորտին Երևանում»:

Նշենք, Երևան քաղաքում շարունակվում է բոյկոտը, քաղաքացիները ՔՊ-ական իշխանության «լավ որոշումը»՝ տրանսպորտի ուղևորատոմսի գինը 300 դրամից 150 դրամ դարձնելը, չգնահատեցին, մեծամասնությունը չի ցանկանում վճարել 150 դրամ, այլ ցանկանում է նախկինի պես վճարել 100 դրամ: Ակցիաները շարունակվում են․․.

 Հետևեք մեզ՝ այստեղ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն