Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սիրիական հարցի շուրջ Ժնևում ընթացող բանակցությունները դատապարտված են տապալման. Արման Նավասարդյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրիական հարցի շուրջ Ժնևում ընթացող բանակցություններից ակնկալիքները մեծ չեն: Տարածաշրջանային զարգացումներն այնպիսին են, որ սիրիական հարցում դրական տեղաշարժ դժվար թե լինի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Պետք է կողմերը նստեն սեղանի շուրջ, բանակցեն և գտնեն այն ճանաարհը, որով կդադարեցվի արյունահեղությունը: Ինչպես գիտենք և' «Ժնև 1»-ը, և' «Ժնև 2»-ն արդյունք չտվեցին: Այստեղ խնդիրն այն է, թե ովքեր պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ: Նախատեսված է, որ բանակցային սեղանի շուրջ պետք է նստեն պաշտոնական ուժերը, որոնք ներկայացնում են Բաշար ալ Ասադին և ընդդիմությունը: Ահա այստեղ է սկսվում ամբողջ պատմությունը, ո՞րն է ընդդիմությունը»,-ասաց Արման Նավասարդյանը:

Նա նկատեց, որ Ռուսաստանը, նույնիսկ ԱՄՆ-ն համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ «Իսլամական Պետությունն» ու նման այլ խմբավորումները չեն կարող մասնակցել բանակցային գործընթացին: Այժմ ամբողջ խնդիրը նրանում է, որ մերձավորարևելյան զարգացումներում բոլորը կռվում են բոլորի դեմ: Մերձավոր Արևելքում այժմ գործում են մոտ 2 հազար 500 ռազմական միավորումներ, որոնց հետևում կանգնած են քաղաքական խոշոր խաղացողներ:

«Նրանք, ովքեր հայտ ներկայացրեցին մասնակցելու «Ժնև- 3» բանակցություններին, առանց չափազանցության, կարող ենք ասել, որ իրենցից ոչ ահաբեկչական, ոչ էլ ընդդիմադիր ուժեր են ներկայացնում: Սրանք չունեն կազմակերպվածություն, ղեկավարություն: Սրանք այն միավորումներն են, որոնց հավաքեց Սաուդյան Արաբիան և ուղարկեց Ժնև մի նպատակով` տապալալել բանակցությունները: Դա նման է Տրոյական ձիու պատմությանը: Ամեն ինչ անում են, որ ոչինչ չստացվի: Այդպես էլ կլինի, որովհետև այդ ուղղությամբ աշխատում են Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Կատարը: Դրանից բացի չթողեցին, որ բանակցային գործընթացին մասնակցեն քրդերը, իսկ առանց քդերի այս հարցը հնարավոր չէ լուծել»,-ավելացրեց Արման Նավասարդյանը:

Այս ամբողջ զարգացումներում ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը: Հարցին ի պատասխան՝ Արման Նավասրադյանը նշեց, որ ռազմական գործողություններն ընթանում են մեր սահմանից 280 կմ հեռավորությամբ: «Հայաստանը որպես մեծ Մերձավոր Արևելքի մասնիկ, պետք է հետաքրքված լինի և ինչ-որ ձևով իր մասնակցությունն ունենա այդ գործընթացին: Հիմնավորումն այն է, որ նախ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է և շահագրգռված պետք է լինի, որ առկա իրավիճակում չտուժի: Դրանից բացի, դրա կողքին կա հայկական համայնքի հարցը: Այնտեղ բռնության ենթարկվող ազգային փո քրամասնություններից հայերը միակն են, որ պետություն ունեն: Մենք պետականություն ունենք և մեր ազգի մի մասն այնտեղ է: Հայաստանը պետք է հանդես գա նրանց շահերի պաշտպանության տեսանկյունից»,-եզրափակեց Արման Նավասարդյանը:

 

Ինչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները