Ամերիկյան F-35-երը վթարային վայրէջք են կատարել Ճապոնիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան երկու F-35 ռազմական ինքնաթիռներ հարկադիր վայրէջք են կատարել Սիկոկու կղզու Էհիմե պրեֆեկտուրայի մայրաքաղաք Մացույամայի օդանավակայանում։ Վթարային վայրէջքի պատճառը վառելիքի պակասն է եղել, հայտնում է kommersant.ru-ն:
Ինքնաթիռները վայրէջք են կատարել տեղական ժամանակով 12:05-ին. տուժածներ չկան։ Ինքնաթիռների վթարային վայրէջքի պատճառով Nippon Airways ll-ի քաղաքացիական ինքնաթիռը 13 րոպե սպասել է վայրէջքի իր հերթին։ Այն թռչում էր Օսակա-Մացույամա երթուղով։
F-35-ը հինգերորդ սերնդի գերձայնային կործանիչ է։ Մեկ ինքնաթիռի արժեքը կազմում է 81 մլն դոլար: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ներկայումս շահագործում է մոտ 630 F-35 կործանիչ։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



