Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սեփական ցանկություններն ու երևակայությունը... միջազգային կոնսենսուս չեն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար է ասել, թե Փաշինյանի ամերիկյան ընթացիկ շրջագայությունը որքանո՞վ է «աշխատանքային այց»: Ավելին՝ դժվար է ասել՝ ո՞րն է այդ այցի նպատակը, բացի մի քանի տեղացի հայերի հետ «զոռովշառով» հանդիպելը: Կարծիք կա, որ իրական նպատակն ընդամենը «հետախուզական» է՝ հասկանալու՝ ի՞նչ են մտածում իր մասին, կարո՞ղ է ապավինել Թրամփի վարչակազմին և այլն: Բայց դա արդեն այլ թեմա է: Այս օրերի ամենաուշագրավ բանն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ էր մեկնել նորանոր անընկալելի ու անընդունելի հայտարարություններ հնչեցնելու, նախկինում հնչեցրածները, այսպես ասենք, «թարմացնելու» համար:

Այսպես, «ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը» (համայնքի այլ ներկայացուցիչներն արդեն հրապարակավ տարակուսանք են հայտնել հանդիպմանը ներկա «համայնքայինների» պահով՝ նշելով, որ նրանց մեծ մասին չեն ճանաչում) Նիկոլ Փաշինյանը նորից խոսել է այն մասին, թե աշխարհը հայերիս, իբր, «ազգ-նահատակ» է ընկալում: Հիշեցնենք, որ նման մի վիճելի, եթե ուղղակիորեն չասվի՝ անհեթեթ «թեզ» Փաշինյանը շրջանառության մեջ էր դրել դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, կոնկրետ՝ դեկտեմբերի 3ին ԱԺում ունեցած ելույթում: Ասածն այն է, թե աշխարհի տարբեր ղեկավարների հետ շփումներում հանգել է այն եզրակացության, թե՝ «աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»:

Հիմա, «հայտնագործելով Ամերիկան», Փաշինյանը որոշել է մի ամբողջ տեսություն կառուցել այդ «թեզի» վրա, որն ամենից առաջ սոսկ երևակայության կամ, ավելի վատ, նույնիսկ ցանկության տպավորություն է թողնում: Նա կրկնել է իր այն «ընկալումը», թե միջազգային հանրությունը ինչոր կոնսենսուս ունի, որով հայերիս ընկալում է որպես ազգնահատակ:

Փաշինյանը մասնավորապես ասել է. «... Երբ մենք ասում ենք՝ հա՛, հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, շատ դեպքերում դուք եք օգնել (աշխարհը), որ մենք նահատակվենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ... Նահատակ լինելու դերի դեմ մենք պայքարելու ենք և պայքարելու ենք հանուն սովորական կյանքով ապրող սովորական երկիր լինելու»:

Սկզբունքորեն՝ զարմանալու բան չկա, դե, Նիկոլ Փաշինյանն է, նրանից ամեն ինչ սպասելի է: Բայց ամենացավալին այն է, որ նա ոչ միայն զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, այլև աշխարհում հանդես է գալիս որպես ՀՀ ղեկավար, երկրի անունից համաձայնություններ է կնքում, փաստաթղթեր ստորագրում... Այսինքն, մեղա-մեղա, երկիր է ներկայացնում:

Ուստի հնարավոր չէ պարզապես անտեսել այդ վտանգավոր հայտարարությունները: Իսկ չանտեսելով՝ առաջինն, ինչ արժե ասել Փաշինյանի ճառաբանության վերաբերյալ, հետևյալն է. լսեք, իսկ կլինի՞ ձեր երևակայություններն ու ցանկությունները որպես միջազգային հանրության կոնսենսուս կամ որպես իրականություն չմատուցեք:

Ի դեպ, Փաշինյանը ժամանակին պնդում էր, թե «միջազգային հանրությունը» պահանջում է Արցախի հարցում իջեցնել նշաձողը: Բնականաբար, պարզվեց, որ ոչ մի «միջազգային հանրություն» նման բան չի պահանջում, բացի... Անկարայից ու Բաքվից: Ու իրենից: Այս «նահատակման» կոնսենսուսի մասին ասածն էլ է նույն «դարակից»:

Չէ, հասկանալի է, որ Փաշինյանը էլի ակնարկում է Հայոց ցեղասպանությունը, առաջ է տանում Հայոց ցեղասպանությունն ուրանալու իր նպատակը: Իբր, աշխարհը Հայոց ցեղասպանության պատճառով մեզ ընկալում է որպես նահատակյալ ժողովուրդ:

Նույն հաջողությամբ Փաշինյանը կարող է ասել, թե աշխարհը հրեաներին էլ է ընկալում որպես նահատակ ժողովուրդ՝ Հոլոքոստի պատճառով:

Ո՛չ Հայոց ցեղասպանության, ո՛չ էլ, օրինակ՝ հրեաների Հոլոքոստի հետ կապված նման ընկալումներ, այն էլ՝ «միջազգային կոնսենսուսով», իհարկե, չկան: Ավելին, հայ ժողովուրդը, իր պատմական հայրենիքի 1/10-ի վրա վերակերտելով անկախ պետականություն, զարգանալով և սեփական հողի վրա ամրանալով, հենց դրանով արդեն հերքել է մեզ որպես կոտորվող ու նահատակ ընկալելու մղումներն ու նաև դիմակայել է թշնամական նմանօրինակ նկրտումներին:

Էլ ավելին. 1988-ից ի վեր՝ Արցախյան շարժումով, վերաանկախացումով ու ազգային ազատագրական պայքարում տարած հաղթանակով հայությունը գործնականում չեզոքացրել էր մեզ վերստին նահատակեցնելու կամ նահատակ ընկալելու նկրտումները: Պարզապես ոչ ոք չէր կարող իմանալ, որ մի 30 տարի անց ասպարեզ է ելնելու Փաշինյանի նման մեկը՝ նպատակ ունենալով «զրոյական կետի» վերածել ամեն ինչ. Արցախը, Հայաստանը, հաղթանակները, պետությունը, բանակը, անկախությունը:

Հիմնականը կամ հարցերի՛ հարցը: Հենց Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած իշխանական խմբակն են ամեն ինչ արել, որ աշխարհում սկսեն մեզ որպես նահատակ ընկալել: Ինչ 2018-ից Փաշինյանը եկել է իշխանության, ի դեպ, «դագաղ պարացնելով» է եկել, Հայաստանում ծայր առած աղետներն ու ծանրագույն կորուստները հաջորդում են մեկը մյուսին: Փաշինյանը զրոյացրեց բանակցային գործընթացը, նպաստեց, որ ադրբեջանաթուրքական կողմը դիմի ռազմական ագրեսիայի, կարճ ասած՝ պատերազմ հրահրեց, այդ պատերազմում հազարավոր հայերի մատնեց մահվան, հետո էլ կանգեց, ասաց, թե՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»:

Հետո առհասարակ ուրացավ Արցախը, այն հանձնեց թշնամուն, նոր զոհերի տեղիք տալով, այդ ընթացքում Հայաստանի տարածքի մի որոշակի մաս գրավեց թշնամին, էլի զոհեր: Հետո Փաշինյանն արդեն գնաց Կիրանց ու Ոսկեպար ու ինքն սպառնաց հայ մարդկանց, որ եթե հայկական հողերը թշնամուն չտան, ամբողջ աշխարհը (Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, չգիտես, թե՝ էլ ով) կհարձակվեն մեր վրա:

Ախր, ո՞ր մեկը ասես: Ու այնքան էլ վաղուց չի եղել այդ ամենը, որ մարդիկ մոռացած լինեն: Այդ ամենին նա հասել է: Բայց նրան, որ աշխարհը մեզ «ազգ-նահատակ» ընկալի, դեռ, բարեբախտաբար չի հասել: Որովհետև Հայաստանը պատմություն է ունեցել նաև մինչև 2018 թվականը: Հիմա նույն Փաշինյանն ասում է, թե «44-օրյա պատերազմում անցնելով պարտության միջով՝ ձեռք ենք բերել... անկախ պետություն ունենալու հնարավորություն»:

Այսինքն, հասկացաք, չէ՞, բանակը տարել է պարտության, պատճառ է դարձել հազարավոր զոհերի, Արցախը հանձնել է, որպեսզի... «անկախ պետություն ունենալու հնարավորություն» ձեռք բերի: Ստացվում է, որ Փաշինյանը միտումնավո՞ր է երկիրն ու ժողովրդին տարել ծանր պարտության՝ այդ մտասևեռմանը շունչ հաղորդելու համար, չնայած ինքնին հասկանալի է, որ նման պնդումը բացարձակ իրականության խեղում է կամ խեղված ընկալում:

«Երկրի հակառակ կողմ», էլի:

Իսկ ո՞վ ասաց, որ մենք պետություն չենք ունեցել, որ մենք անկախություն չենք ունեցել: Մենք 1991-ից ունեցել են թե՛ անկախությունը վերականգնած պետականություն, թե՛ զոհողությունների գնով ստեղծել ենք բանակ ու հաղթող բանակ, թե՛ լավվատ պետական կառույցներ: Այդ Փաշինյա՞նը պիտի գար ու «զրոյական կետից» ինքնիշխանություն բերեր, պետություն շիներ:

Փանջունուն հիշեցի, այն, որ երեխա ժամանակ ինչ ջարդում էր, ասում էր՝ շինեցի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը