Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայկական ժամանակ». Հանրային-քաղաքական կյանքում ամենադժվար բանը ցիկլի մեջ չընկնելն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողը կրճատումներով. 

«Երրորդ Հանրապետության պատմությունը ցույց է տալիս, որ մեր հանրային-քաղաքական կյանքում ամենադժվար բանը ցիկլի մեջ չընկնելն է: Ի՞նչ է նշանակում ցիկլի մեջ ընկնել, դա այն է, որ մի ինչ-որ պահից ոչ թե քաղաքական կամ հանրային գործիչներն են կառավարում պրոցեսները, այլ պրոցեսներն են կառավարում գործիչներին: Իսկ սա տեղի է ունենում այն դեպքում, երբ հանրային կամ քաղաքական գործիչները ի վիճակի չեն լինում արձագանքել իրավիճակի փոփոխությանը, ադեկվատ արձագանք տալ դրան:

 Օրինակ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բոլորին հասկանալի էր, որ Բաղրամյան պողոտան պետք է բացվի, որովհետև դրա փակ մնալը ոչ մի բան չէր տալիս, որովհետև Բաղրամյան պողոտան փակող հանրության 99 տոկոսը տուն էր գնացել, այսինքն՝ բացել էր պողոտան: Բայց այնտեղ մնացած ակտիվիստները ամեն ինչ շարունակում էին հենց այնպես, կարծես ոչինչ չի փոխվել: Նրանք հույս ունեին, որ ժողովուրդը կվերադառնա Բաղրամյան պողոտա: Նման բան տեղի չունեցավ, իսկ նրանք շարունակում էին նույն կերպ հույս ունենալ:

Հուլիսի 6-ի երեկոյան Ազատության հրապարակում հրավիրված հավաքը նույնպես ապացուցեց ակնհայտը: Բաղրամյան պողոտայի մարդիկ տուն են գնացել: Բայց ակտիվիստները չկարողացան դուրս գալ ցիկլից և շարունակեցին նստացույցը, նույնիսկ հացադուլ հայտարարեցին: Ընդ որում՝ այդպես էլ լուրջ վերլուծության առարկա չդարձավ, թե ինչո՞ւ է Բաղրամյան պողոտայի ժողովուրդը տուն գնացել: Փոխարենը հարթակից սկսեցին հնչել կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն ստեղծելու կոչեր: Եվ այս ֆոնին՝ հանրահավաք հրավիրվեց հինգշաբթի օրը: Սա արդեն խոսուն ապացույցն է այն բանի, որ Ազատության հրապարակի ակտիվիստները ցիկլի մեջ են ընկել: Հինգշաբթի նրանք հանրահավաք կհրավիրեն հաջորդ հինգշաբթի, հաջորդ հինգշաբթի կհայտարարեն մյուս հինգշաբթի օրը կայանալիք վճռական հանրահավաքի մասին ու այդպես մինչև ե՞րբ:

 Հատուկ պետք է ընդգծել, որ ակտիվիստներին մեղադրելու որևէ մտադրություն չունենք: Նրանք կրողն են քաղաքական մի ավանդույթի, որ բոլորիս ուղեկցում է արդեն 25 տարի:

 Ժամանակակից աշխարհում հանրային-քաղաքական միջավայրը փոխվում է ահռելի արագությամբ, երբեմն ամեն րոպե, ամեն ժամ:

 Տրանսպորտի թանկացման դեմ շարժման ժամանակ հիշում եք. հաղթանակից հետո մի խումբ ակտիվիստներ նստացույց սկսեցին քաղաքապետարանի դիմաց, այնտեղ մնացին մի քանի ամիս, հետո ուզում էին դուրս գալ նստացույցից ու չգիտեին ինչպես անել: Հետո դուրս եկան այն ժամանակ, երբ որևէ մեկին հետաքրքիր էլ չէր՝ կգնա՞ն, թե կմնան: Մեծ է հավանականությունը, որ Ազատության հրապարակի «բաղրամյանցիները» նույնպես կհայտնվեն այդպիսի վիճակում»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան