Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազգային ժողովը քննարկում է ՄԻՊ ընտրության կարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանըպատգամավորներին ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգը: «ՀՀ ազգային ժողովի 2012թ. մայիսի 16-ի որոշման մեջ լրացում կատարելու» և «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովի թեկնածու առաջարկելու կարգի մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու նախագծի քննարկման ընթացքում Հովհաննես Սահակյանը նշեց, որ նոր Սահմանադրության անցումային և եզրափակիչ դրույթներով արդեն ուժի մեջ է մտել 10-րդ գլուխը, որը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանին առհասարակ՝ նրա հետագա գործունեությանը և ընտրության կարգին: «Քանի որ նույն Սահմանադրության անցումային և եզրափակիչ դրույթներով սահմանված է, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» համապատասխան օրենքը պետք է ըն դունվի մինչև նոր գումարման Ազգային ժողովը, մենք ունենք աննախադեպ մի իրավիճակ, երբ Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է տվել, և մենք մեկ ամսվա ընթացքում պետք է կազմակերպենք Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Սահակյանը:

Նա հավելեց, որ քննարկվող որոշման նախագծով փորձ է արվել նոր Սահմանադրությամբ սահմանված դրույթներին համապատասխան իրացնել այդ մի քանի մոտեցումները, սահմանել իրավասու հանձնաժողով, որը պետք է ներկայացնի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին: «Նախկինում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու իրավունք ուներ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը: Նոր Սահմանադրությամբ այդ իրավունքը վերապահված է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Պատգամավորը մանրամասնեց, որ քննարկվող որոշման նախագծի ընդունումից հետո 5 օրվա ընթացքում պետք է ներկայացվեն համապատասխան փաստաթղթերը, ինչից հետո մինչև 7 օրվա ընթացքում հանձնաժողովը պետք է նիստ գումարի, որպեսզի ընտրի Մարդու իրավունքների պաշտպանի այն թեկնածուին, որին պետք է առաջադրի լիագումար նիստի ընթացքում, որից հետո Ազգային ժողովը կընտրի նոր պաշտպանին:

Սահակյանը նաև հայտնեց, որ հանձնաժողովում քննարկումնեորի ընթացքում եղել են բազմաթիվ առաջարկներ, որ հանձնաժողում ներկայացված բոլոր խմբակցությունները Մարդու իրավունքների պաշտպանի իրենց թեկնածուին առաջադրելու հնարավորություն ստանան: «Ես այս հարցը քննարկել եմ Ազգային ժողովի նախագահի հետ: Մեր թիմն այս հարցում առարկություններ չունի: Մենք քննարկումների արդյունքում քննարկվող որոշման նախագծի մեջ արդեն իսկ արել ենք համապատասխան փոփոխություն: Այս խնդիրն արդեն իսկ լուծվել է»,- եզրափակեց Հովհաննես Սահակյանը:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 1-ին հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: Նա նաև հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը պետք է տեղի ունենա պաշտոնը թափուր մնալուց հետո մեկ ամսվա ընթացքում: 

Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով