Հայաստանի թուրքացման պլանը շատ հստակ է՝ սկզբից հասնել Սյունիքով միջանցքի տրամադրման, հետո պոկել ամբողջ Սյունիքը․ «ՀայաՔվե»
ԲԼՈԳԹուրքական օրակարգը նախատեսում է Մեծ Թուրանի կառոցումը, որը պետք է ընդգրկի ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Կենտրոնական Ասիայի պետությունները, և որը կարևոր է՝ Իրանի հյուսիսը և Հայաստանը, որը նրանք Թուրանի մաս են համարում:
Պատահական չէ, որ Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել «Արևմտյան Ադրբեջան» մտացածին եզրույթը:
Հայաստանի թուրքացման պլանը շատ հստակ է՝ սկզբից հասնել Սյունիքով միջանցքի տրամադրման, հետո պոկել ամբողջ Սյունիքը, Հայաստանը կտրել Իրանից, զուգահեռաբար ադրբեջանցիներին վերաբնակեցնելով Հայաստանում, հետո դա օգտագործել՝ Հայաստանի մնացած տարածքներում զինված ներկայություն ապահովելու համար, և այդպես շարունակ։
Փաշինյանը պնդում է, թե այս ամենը հնարավորություն է ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար։ Բայց արդյո՞ք ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար արժե, որ մենք ջնջենք մեր ազգային ինքնությունը, մեր ազգային պետությունը վերածենք անդեմ, անզոր, խեղճուկրակ թուրքական արբանյակի, մեր սեփական երկրի ներսում այլևս մեզ պաշտպանված չզգանք:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



