Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան, կադրից դուրս պատմությունները, հայտնի հյուրերն ու կարմիր գորգը

ՖՈՏՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նույն կազմով ու ավելի ծիծաղելի իրավիճակներում «Բարի օր 2» ֆիմն արդեն մեծ էկրաններին է:

Ֆիլմի ստեղծագործական կազմը նույնն է: Արման Սարգսյանը և Գրիգոր Գասպարյանը ֆիլմի ռեժիսորներն են: Տնօրենն Արտյոմ Հակոբյանն է: Գլխավոր պրոդյուսերն Ամարաս Գասպարյանն է: Սցենարիստները Գառնիկ Մակվեցյանը և Վան Գրիգորյանն են:

Ֆիլմում ներգրավված են մի շարք հայտնիներ՝ Մհեր Մխիթարյանը, Ռոզի Ավետիսովան, Արև Սանթրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Նանուլը, Եվա Խաչատրյանը, Սաթիկ Հազարյանը, Վարդան Քոչարյան և այլք:  

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, Կարմիր գորգի արարողությանն ու պրեմիերայից առաջ զրուցել դերասանների և ստեղծագործական թիմի հետ:

«Մարդիկ ակնհայտ ուզում էին տեսնել ֆիլմի շարունակությունը և մենք շտապեցինք, դեռ 1 տարի չանցած պատրաստ է 2-րդ մասը: Տարբեր մտքեր կային, քանի որ 2-րդ մասը նկարահանելը միշտ չէ, որ լավ է ստացվում և ռիսկային է:

Այս անգամ երկար ժամանակ վատնեցինք գաղափարի վրա, թե ինչի մասին է լինելու ֆիլմը: Հասկացանք, որ կրկին հրաշք պետք է տեղի ունենա»,- պրեմիերայից առաջ պատմեց ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը:

«Մեզ համար շատ մեծ ուրախություն էր, որ աշխատեցինք Մկրտիչ Արզումանյանի հետ: Ֆանտաստիկ մարմնավորած դեր, որը շատ լավ փորձ էր մեզ համար: 2-րդ մասում ներգրավվել ենք պրոֆեսիոնալ դերասանների՝ Սաթիկ Հազարյանին, Արմեն Քուշկյանին: Մեզ համար որպես ռեժիսորներ հաճույք էր աշխատել նման պրոֆեսիոնալ թիմի հետ»,- նշեց ռեժիսորը:

Նրա խոսքով՝ քանի որ նախորդ ֆիլմը սիրվել էր ոչ միայն նրա համար, որ կատակերգություն է, այլ՝ սոցիալական հարցեր է բարձրացնում, այս անգամ ևս նպատակ ունեին հասարակության հայելին լինելու:

«Ֆիլմը շատ պարզ ցույց է տալիս մեր կյանքը»,- նշեց Գրիգոր Գասպարյանը:

Ռեժիսոր Արման Սարգսյանն էլ նշեց, որ առաջին ֆիլմի հաջողությունը ցույց տվեց, որ պետք է անել 2-րդը:

«Եթե հանդիսատեսը հավանի 2-րդը, միգուցե լինի նաև 3-րդը, որովհետև հրաշքներ շատ են մեր երկրում»,- նշեց ռեժիսորը:

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան՝ խոսելով իր կերպարի մասին նշեց, որ, եթե 1-ին մասում ավելի խեղճ ու դժբախտ կին էր, 2-րդում Տաթևը բիզնես լեդի է:

«Ավելի կայացած ու իր կարծիքն ունեցող կին է: Այս ֆիլմում վերջապես Տաթևն ու Սուսոն՝ Եվա Խաչատրյանի կերպարը, հանդիպում են, որը ճակատագրական է լինում: Երկու Տաթևներն էլ ինձ համար հետաքրքիր էին, որովհետև շատ տարբեր են և իրավիճակներն անընդհատ փոխվում են»,- պատմեց դերասանուհին:

«Նկարահանման ընթացքում հետաքրքիր տեսարաններից մեկը եղել է այն պահը, երբ իմ կերպարը հյուրընկալվել է «LIFEROOM»՝ Ամալյա Հովհաննիսյանին հյուր: Այդտեղ պետք է հուզված խաղայի, մտքերով գնում էի այնտեղ, որտեղ միջավայրը կօգնի ինձ հուզմունքս արտահայտել, իսկ հետո դժվար էր լինում տխուր տրամադրությունից անցումը դեպի ուրախ վիճակի:

Իսկ Ամալյան չէր կարողանում լրջանալ»,- պատմեց դերասան Մհեր Մխիթարյանը:  

Նկարահանումների ընթացքից մեկ այլ հետաքրքիր դրվագ հիշեց դերասանուհի Եվա Խաչատրյանը:

«Ունեինք տեսարան, որը նկարում էինք հյուրանոցային համալիրում, որտեղ կար սաունա, ջակուզի և այլն: Ողջ նկարահանման թիմը մտավ ներս, ես էլ նրանց հետ, բայց Սուսոյի կերպարի հագուստով էի: Մոտեցա, որ կոշիկներս փոխեմ, մի քիչ հանգստանամ, մատուցողը ներս մտավ, 80 հոգանոց թիմին թողած, մոտեցավ, ինձ ասաց՝ «Սաունան միացնե՞նք»:

Երգչուհի Նանուլը, ով ֆիլմում մարմնավորում է Հենդոյի և Տաթևի աղջկա կերպարը, պատմեց, որ իր կերպարը շատ է սիրում, բայց այն իր հետ որևէ կապ չունի:

«Անձնակազմի հետ շատ հեշտ էր աշխատելը, ամենադժվար տեսարանը շնիկի հետ տեսարանն էր»,- անկեղծացավ Նանուլը:

Հիշեցնենք՝ «Բարի օր 2» ֆիլմն արդեն հասանելի է բոլոր կինոթատրոններում:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ջանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում