Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

12 ամիս տևեցին որոնումները. թnւրքերը հավաքել էին ու գաղտնի տեղում հուղարկավորել. «Ցորի» հրետանավոր Հայկ Մելիքյանի մայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությանյանին հինգ ու կես տարվա ազատազրկումը 44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, շատ մեղմ պատիժ է համարում։

Նաիրա Մելիքյանը գրել է. 

«2020թ. հոկտեմբերի 12-ին ՊԲ բանակի գլխավոր հրամանատար Ջալալ Հարությունյանի ապիկար կառավարման և խայտառակ հրամանի հետևանքով՝ «թողնել մերոնք են», զոհվեցին մեր տղաները, Ցորի Դ20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 13 ժամկետային զինծառայողներ ու նրանց հետ մինչև վերջ կռիվ տված ազնվագույն կամավոներ, ընդհանուր թվով 20 անձ: Դիվիզիոնի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը մինչ օրս անհետ կորած է: Նրա ծնողները վերջերս մահացան, պատերազմից 4 տարի անց այդպես էլ չիմանալով իրենց որդու ճակատագիրը:

Թե ինչ դժոխքի միջով են անցել մեր տղաները, գիտենք մենք և ականատեսներն, ովքեր հրաշքով են փրկվել: Դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը ձերբակալված է փախուստի դիմելու համար: Նրա մասով դատավարությունն ընթացքի մեջ է:

Դեռ էլի մեղավորներ կան, ովքեր ազատության մեջ են, բայց իրենց հերթն էլ կգա:
2020թ. հոկտեմբերի 12-ից սկսած մեր ծնողական համայնքը ձեռնարկել է ամեն հնարավոր բան տղաների զոհվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչպես նաև տղաների մարմինները գտնելու համար: Էլ ուր չենք դիմել՝ ՀՀ կառավարություն, ԱԳՆ, ՄԻՊ, Կարմիր Խաչ, միջազգային ատյաններ, և այլն և այլն: Ոչ մի աջակցություն որևէ մարմնից:

Ասեմ ավելին, իմ որդին Հայկ Մելիքյանը, չկար ոչ զոհվածների, ոչ անհետ կորածների, և ոչ էլ գերիների ցուցակում: Այնպիսի տպավորություն է, կարծես նա երբեք չէր էլ եղել:

Ադրբեջանցիները տելեգրամյան ալիքում մի վիդեո էին տեղադրել, որում երևում էին մեր տղաների այլանդակված մարմինները, իսկ թուրքերն, այդ ահասարսուռ տեսարանի ֆոնին, հպարտանում էին թե ինչպես են ոչնչացրել մարտկոցը: Տղաս այդ կադրերում էլ չկար:

12 ամիս տևեցին որոնումները:

Մեր ծնողները՝ մասնավորապես Արմեն Ասրյանը, Ջիվան Միքայելյանը, Եղիշե Զաքունցը, և այլոք, Արցախի ԱԻՆ-ի ներկայացուցիչների և թուրք ուղեկցորդների ուղեկցությամբ, միայն տասից ավելի անգամ գնացել են դեպքի վայր՝ Հադրութի և Վարանդայի մոտակայքում գտնվող Ջուվարլու անվանումով տարածք, որտեղ վերջին անգամ տեղակայվել էին մեր տղաներն ու զոհվել: Որոնումներն արդյունք չէին տալիս, տղաների մարմինները չկային: Ինչպես պարզվեց ավելի ուշ, թուրքերը հավաքել էին ու գաղտնի տեղում հուղարկավորել:

Չեմ պատմի թե ինչի միջով են անցել մեր ծնողները, քանի անգամ են բարձրացել հանձնված Շուշի ու  թուրքերին աղաչել թույլ տալ մեկ անգամ էլ գնալ դիրք:

Ասեմ, որ տղաների մարմինները որոնելուն զուգահեռ, իմ կողմից նշված ծնողները, մասնավորապես Արմեն Ասրյանը, ով պրոֆեսիոնալ հրետանավոր է, կոչումով գնդապետ, իրականացրել է նաև փաստերի հավաքագրում,  ինչը մեզ հետագայում շատ օգնեց քննչականում և դատարանում:

Հիշեցնեմ, դատական գործը հարուցել ենք Ցորի դիվիզիոնի 1-ին մարտկոցի որդեկորույս ծնողներով՝ 2021թ. հունվարին:

2021թ. նոյեմբերին, ռուս խաղաղապահների աջակցությամբ, մեզ վերջապես հաջողվեց վերադարձնել տղաների մասունքները՝ մեկ պարկ ոսկոր (ոչ մի գանգ, հավանաբար գլուխները կտրել են):

ԴՆԹ նույնականացման արդյունքում ես ստացա որդուս աջ ազդրի ոսկորը, և այդ մեկ թանկագին մասունքով դագաղը դրի հողի մեջ: Մինչ օրս էլ չգիտեմ թե ինչ են արել տղայիս և որտեղ են թաղել: Արցախը չկա:

Ասեմ նաև, որ վերը ներկայացված գործողություններին զուգահեռ, անթիվ անհամար անգամներ վազվզել ենք քնչականներով, դատարաններով, ցուցմունքներ տվել, ապացույցներ ներկայացրել, և էլ ինչ չենք արել, չնայած մեր ողբին ու ցավին:

Վերջին մեկ տարուց ավելին, եղել ենք Գորիսի ճամփեքին, քանի որ գործն այնտեղ էր քննվում:
Գրեթե ամեն շաբաթ նիստ է նշանակվել Գորիսի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատական գործի շրջանակներում ցուցմունք են տվել 50-ից ավելի վկաներ:
2025թ. հունվարի 15-ին Գորիսի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ կայացվեց մեղադրական վերդիկտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, իսկ երեկ փետրվարի 07-ին, հրապարակվեց պատիժը՝  հինգ ու կես տարվա ազատազրկում, որն, ըստ իս շատ մեղմ պատիժ է:

Մենք հասանք նման արդյունքի ոչ միայն մեր հետևողականության, այլ նաև մեր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի, դատախազ Դավիթ Նավասարդյանի արհեստավարժ գործողությունների, և ամենակարևորը՝ դատավոր Գարիկ Աբելյանի անաչառ որոշման արդյունքում:

Շնորհակալություն պարոնայք, դուք մասամբ վերականգնեցիք մեր հավատը սպանված արդարադատության նկատմամբ: Եվ ամենակարևորը, դուք ապացուցեցիք, որ անգամ համընդհանուր այլասերման և արժեզրկման պայմաններում, կարելի է մարդ մնալ ու չմասնակցել ստին ու սրբապղծությանը:

Այսպիսով, մեր 4-ից ավելի տարիրների պայքարն իր առաջին արդյունքը տվեց, թեև մենք լավ գիտենք, որ դեռ շատ երկար պետք է պայքարենք:

Այս ամենը գրում եմ մեկ նպատակով, որպեսզի բոլոր նրանք, ովքեր անամոթաբար կամ անգիտության արդյունքում, գրառումներ են անում, թե իբր Ջալալին «փուռն է տվել» նիկոլ փաշինյանը, ապատեղեկատվություն չտարածեն: Ամոթ է տիկնայք և պարոնայք, ամոթ: Հեռու մնացեք:  Մենք այս ամենն անում ենք միայն մեր անմեղ ձագերի հիշատակի ու հոգու հանգստության համար, և ոչ թե ձեր նմաններին գրառումների կամ կենացների հնարավորություն տալու համար:
Իսկ Ջալալին խորհուրդ կտամ, դատարաններով վազվզելու և վճիռը բողոքարկելու փոխարեն (թեև դա իր իրավունքն է), վերջապես առերեսվել ճշմարտության հետ և արժանապատվություն դրսևորել, չէ՞ որ Գեներալ Լեյտենանտ է, ՀԵՐՈՍ:

Ինքը շատ լավ գիտի, որ ոչ թե մեկ, այլ երկու անգամ է ասել «մերոնք են», դա են փաստում վկաներն ու գրանցամատյանները:

Եվ բացի այդ, եթե անգամ մի պահ ընդունենք, որ նրա խոսքերը ճիշտ չեն փոխանցվել, ապա ինչո՞ւ այդ դեպքում դեպքից անմիջապես հետո նա ծառայողական քննություն չի սկսել ու չի պատժել մեղավորներին, չէ՞ որ 20 զինծառայող էր զոհվել, լավագույն հրետանային միավորներից մեկը շարքից դուրս էր բերվել: Ճիշտ հակառակը:

Երկրորդ, պարտավոր չէր նա արդյո՞ք լինել առավելագույնս հստակ իր խոսքերում կամ հրահանգներում, թյուրըմբռնումներից խուսափելու համար, չէ որ գործ ուներ մարդկային կյանքերի հետ։

Գրանցամատյանները և բազմաթիվ վկաներ վկայում են, որ, ասել է մերոնք են, մնացյալը կարևոր չէ՝ «հաստատ մերոնք են, թողնել մերոնք են» և այլն, բանալի արտահայտությունը «մերոնք են»-նն է, և կասկած չկա, որ նրա խոսքերը նույնությամբ գրանցվել են կապավորների կողմից և փոխանցվել:
Եվ վերջապես, ո՞ր կանոնադրությամբ էր հրետանին հայտնվել առաջնագծից էլ առաջ,  3 շաբաթում 6 տեղակայման վայր, մի պահ պատկերացրեք ձեր մաշկի վրա թե դա ինչ է:

Իր  ճառերում, Ջալալը մեղադրեց բոլորին, ասելով, որ դիվիզիոնի հրամ. կազմը կարող էր ինքնուրույն որոշում կայացնել: Բայց չէ որ նա դա արել էր դեռ դեպքից 1 օր առաջ դիվիզիոնը Ջրաշխարհի տարածք ետ քաշելով, բացատրելով դա նրանով, որ իրենց տեղակայման վայրը բացահայտված է, և այլևս վտանգավոր է այնտեղ գտնվելը, և որ այդ կետից ևս իրենք կարող են շատ հանգիստ խոցել իրենց առաջադրված թիրախները:

Ինչո՞ւ էք ստիպել, որ դիվիզիոնը վերադառնա իր նախկին դիրք։

Պարտավոր չէր ՊԲ հրամանատարը չմիջամտել, այլ թույլ տալ, որ դիվիզիոնի հրամ. կազմը մնար իր որոշմանը, հատկապես եթե շտաբը չէր տիրապետում իրավիճակին, երբ առաջնագիծը ճեղքված էր, երբ Հադրութն անցել էր թշնամուն, երբ բազմաթիվ դիվերսիոն խմբեր էին ներթափանցել այդ ուղղությամբ, պարտավո՞ր չէր ՊԲ հրամանատարը դրսևորել զգուշություն: Չպե՞տք է ՊԲ հրամանատարը լսեր հետախուզության պետին, ով ասում էր, որ չգիտի յուրային զորք է թե ոչ:

Մեղադրանքն առաջադրված է «հանցավոր ինքնավստահություն» կամ «հանցավոր անփութություն» հոդվածով, առավելագույնը 4-8 տարի, ծիծաղելի պատիժ 20 մարդու կյանքից զրկելու համար:
Իսկ միգուցե «հանցավոր դիտավորությու՞ն»․ Այս գործի շրջանակներում, և շատ ու շատ այլ պատերազմական դրվագներով, ես մեկ անգամ չէ, որ դրանում համոզվել եմ, բայց ցավոք այս պահին դա չենք կարող ապացուցել։

Եվ վերջապես գտեք ձեր կորսված խիղճը պարոն գեներալ»։ 

 Հետևեք մեզ՝ այստեղ

TRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից