Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Իրաքի հյուսիսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի զինված ուժերը օդային գործողություններ են իրականացնում Իրաքի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ, հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Իրաքի հյուսիսում 2025 թվականի հունվարի 29-ից փետրվարի 7-ը իրականացված օդային գործողությունների արդյունքում վնասազերծվել է PKK-ի 11 ահաբեկիչ, որոնցից 7-ը Գարա շրջանում և չորսը՝ Հաքուրքի շրջանում: Թուրքիայի զինված ուժերը շարունակում են կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ հանուն մեր սիրելի հայրենիքի», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



