2025 թ․-ին պատերազմն ավարտելու բոլոր հնարավորությունները կան․ Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2025 թվականին պատերազմն ավարտելու բոլոր հնարավորությունները կան: Այս մասին ասել է Վոլոդիմիր Զելենսկին ITV News-ին տված հարցազրույցում։
«Իմ կարծիքով, Թրամփը ցանկանում է, որ պատերազմը հնարավորինս արագ ավարտվի: Կլինի դա արագ, թե ոչ, մենք չգիտենք, թե ինչպես կստացվի, բայց մենք գիտենք, որ մենք պետք է ուժեղ լինենք: Նա ուժեղ է, բայց մենք պետք է վճռականորեն գործենք եվրոպացիների հետ դաշինքով», - ասել է նախագահը ITV News-ին տված հարցազրույցում:
Զելենսկին նաև նշել է, որ Թրամփին պարզապես պետք չէ վերջ տալ պատերազմին, նա պետք է համոզվի, որ Պուտինը հնարավորություն չի ունենա նորից վերադառնալու Ուկրաինայի դեմ պատերազմով:
Ըստ Զելենսկու՝ Պուտինի նպատակն է հետ բերել Խորհրդային Միությունը, ռուսական կայսրության ազդեցությունն աշխարհի վրա։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ կլիներ բանակցությունների ցանկացած ձևաչափի, եթե հասկանար, որ ԱՄՆ-ն և Եվրոպան «չեն լքի իրենց և անվտանգության երաշխիքներ կտան»։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



