Ավտովթար Արշակունյաց պողոտայում. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 8-ին, ժամը 06.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 75ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱՒԿ ՓՋ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահատված հանգամանքներում բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի (վարորդ' Ա. Փ., ծնվ. 1980թ.) 34CT031 պ/հ և «Օպել» մակնիշի (վարորդ' Գ. Մ., ծնվ. 1978թ.) 27OS736 պ/հ ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է էլ.սյանը. Գ.Մ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով փակվել է ավտոմեքենայի գազի փականը և անջատվել մարտկոցը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



