Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց ստորադաս պարտատոմսերի տեղաբաշխումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՅունիբանկը ամբողջությամբ տեղաբաշխել է 10 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս պարտատոմսերի թողարկումը: Ցուցակման ավարտից հետո ստորադաս պարտատոմսերը կշրջանառվեն երկրորդային շուկայում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:
Յունիբանկը Հայաստանում առաջին բանկն է, որ թողարկեց ստորադաս պարտատոմսեր: 7 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմում է 6.25%: Բանկի հանդեպ բարձր վստահության և պարտատոսմերի շահավետ պայմանների շնորհիվ՝ թողարկումը տեղաբաշխվեց սահմանված ժամկետից շուտ:
Ստորադաս պարտատոմսերի Ազդագիրը (գրանցվել է ՀՀ ԿԲ կողմից 13.11.2024թ.) հրապարակված է www.unibank.am կայքում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



