Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կենացային մակարդակով... կենացի մասին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ կատարվեց Փաշինյանի շահերն սպասարկող որոշ շրջանակների «մանկության երազանքը». ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքի նախագիծը: Չնայած այս դեպքում տեղին է գործածել ոչ թե «նախագիծ» կամ «օրինագիծ» բառերը, այլ «կենաց» բնորոշումը: ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին այդ փաստաթղթին, ինչպես և սպասելի էր, «կողմ» քվեարկեցին միայն Փաշինյանի ՔՊ խմբակցության անդամները:

Հատկանշական է, որ խորհրդարանական ընդդիմությունը հստակ բացասական գնահատական տվեց թե՛ ներկայացված «նախագծին», թե՛ նման հարց երկրի քաղաքական օրակարգ բերելու բացահայտ արկածախնդրությանը՝ գործնականում չցանկանալով մասնակցել այդ քաղաքական «կրկեսին»: Ըստ այդմ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը «դեմ» քվեարկեց, իսկ «Հայաստան» խմբակցությունն ուղղակի չմասնակցեց քվեարկությանը:

Ի դեպ, և՛ խորհրդարանական ընդդիմությունը, և՛ առանձին փորձագետներ ուշադրություն էին հրավիրում այն փաստի վրա, որ նախագիծ անունը կրող շարադրանքը չի համապատասխանում «օրենք» բնորոշման համար պահանջվող տարրական չափանիշներին: Այսինքն, լավագույն դեպքում, դա կարող էր համարվել ԱԺ հայտարարություն, բայց ոչ օրենք: Որոշ իրավաբաններ նշում էին, որ այն իրավաբանության տեսանկյունից ևս թերի և անարժեք է: Բայց ներկայացված նախագծի՝ օրենքի չափորոշիչներին անհամապատասխանությունը, կարելի է ասել, ամենատարօրինակ կողմը չէ:

Կան շատ ավելի առանցքային ու խորքային խնդիրներ:

Դրանցից առաջինն այն է, որ նախագծի հեղինակներն ու կողմնակիցները և՛ մինչ խորհրդարանական քննարկումները, և՛ ԱԺ ում քննարկումների ընթացքում ուղղակիորեն լսելիք կոշտուկեցին՝ ասելով, թե «Եվրոպան մեզ սպասում է... մենք շատ մեծ արժեք ենք ներկայացնում Եվրոպայի համար...», «Եվրամիության ուշքը գնում է մեզ համար» և այլն, և այդպես շարունակ:

Հարց. եթե Հայաստանն այդքան կարևոր է Եվրոպայի համար, ապա այդ ինչպե՞ս է, որ ոչ թե Եվրամիությունն է մեզ կանչում, հրավիրում, չգիտեմ՝ գիրկընդխառն տանում իր գիրկը, այլ մենք, այսինքն՝ Հայաստանն է բախում Եվրամիության դուռն ու պատուհանները, խնդրում ընդունել: Դե, սկզբի համար՝ երևի որպես թեկնածու:

Ինքնին հասկանալի է, որ Հայաստանին Եվրամիությունում ոչ մեկը չի սպասում, ավելին, Եվրոպայից ազնվորեն ասում են, որ Հայաստանը չպետք է նման ակնկալիքներ ունենա, թե ԵՄ անդամի թեկնածու, առավել ևս՝ անդամ կդառնա առնվազն տեսանելի հեռանկարում:

Երկրորդը՝ «եվրոպամետները» ամենաիսկական «կտեր» են տալիս հանրությանը, թե՝ «վիզաների ազատականացում կլինի»: Հետն էլ թե՝ խոպանչիները հիմա էլ Եվրոպա կգնան: Թեպետ Եվրամիությունն արդեն իր «խոպանչիներից» է լիուլի «կուշտ», իսկ վիզաների ազատականացում ասվածն առնվազն հեշտ բան չէ ու մի քանի ամսվա լուծելիք չէ, այդուամենայնիվ, Եվրոպայի մասին երազող մեր որոշ հայրենակիցների վրա դա ազդում է: Հայրենակիցներ, որոնց վրա էլ հաշվարկված է «դեպի Եվրոպա»-ի կենացային ագրեսիվ քարոզչությունը: Ի դեպ, այստեղ իմիջիայլոց նկատենք, որ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ՀՀ քաղաքացիներն ավելի ու ավելի մեծ դժվարությամբ են Եվրամիության անդամ երկրների վիզաներ ստանում:

Երրորդը. ակնհայտ է, որ Եվրամիության շուկայում Հայաստանի արտադրության ապրանքները սպասված չեն: Այսինքն, «դեպի Եվրոպա» բացականչողները հաշվի չեն առնում, կամ ընդհանրապես իրենց չի հետաքրքրում, թե ինչ կլինի Հայաստանի տնտեսության մնացորդների հետ: Ի դեպ, տնտեսության մասին. փաստն այն է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Մյուս փաստն էլ այն է, որ մշտապես հակառուսական հայտարարություններ ու քայլեր անող, մշտապես Ռուսաստանը որպես Հայաստանի թշնամի ներկայացնող Փաշինյանի պաշտոնավարման շրջանում մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում ավելի ու ավելի է նվազել Եվրամիության չափաբաժինը, փոխարենն ավելացել է Ռուսաստանի ու ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը:

Ռուսաստանից շատ պարզ զգուշացնում են. երկու աթոռի վրա նստել չի հաջողվի, եթե գնում եք դեպի ԵՄ, ապա բարի եղեք դուրս գալ ԵԱՏՄ-ից: Փաշինյանենք ձևացնում են, թե իրենք ոչինչ չեն լսում ու շարունակում են համառորեն իրենց ավանակը քշել ուղիղ դեպի... եղածչեղած տնտեսության փսորում, դեպի վառելիքաէներգետիկ ռեսուրսների թռիչքային թանկացում, դեպի սոցիալական կտրուկ անկում: Իսկ այդ ընթացքում նույն ԵՄ անդամ երկրներից որևէ այլընտրանք չի առաջարկվել, ավելին՝ այդ շուկաներ մտնելու դյուրինացման ճանապարհին գեթե մեկ քայլ չի արվել:

Չորրորդը. Հայաստանը, հնարավոր է, Եվրամիությանը պետք է: Բայց պետք է բացառապես մեկ բանի՝ Ռուսաստանի դեմ պայքարի տեսանկյունից: Վե՛րջ: Այդ առումով բոլոր պատրանքները ցրեցին Վրաստանի իշխանությունները, որոնք մեկ առ մեկ բացահայտեցին, թե ինչեր էր Եվրոպան պահանջում իրենցից (Ռուսաստանին պատերազմ հայտարարել, հետո ելնել լեռներն ու պարտիզանություն անել, կարճ ասած՝ Վրաստանը որպես պետություն կործանել): Վրաստանի իշխանությունը կտրուկ մերժեց երկիրը Եվրոպայի շահերի մանրադրամ դարձնելու այդ «դոկտրինը»:

Իսկ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ի համար Հայաստանն ի՞նչ է, որ մանրադրամ չդարձնեն: Իսկ հետո ԵՄ-ին Հայաստանը հաստատ պետք չի լինի:

Ի դեպ, ԱԺ քննարկումներից առավել տպավորվեց այն դրվագը, երբ «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիել յանը իշխանական արևմտամետներին հեգնեց, թե՝ իրեն էլ Մոնիկա Բելլուչին է դուր գալիս, բայց ինքը չի առաջարկում մի հանրաքվե էլ այդ թեմայով անել: Չասենք, որ ամենահաջողված համեմատությունն էր զուտ քաղաքական տեսանկյունից, բայց որ ամենաբնորոշն էր այս թեմայի հետ կապված, անկասկած է: Այդպես կարելի է ամեն մեկի մտքով անցած թեմայով մի կենացային հանրաքվե անել...

Միով բանիվ, «դեպի Եվրոպա» նախագիծը ոչ միայն թերի է, ոչ միայն ավելի է վնասելու հայ-ռուսական, նաև Հայաստան-ԵՄ կապերին ու հարաբերություններին, այլև այն ժամանակավրեպ է: Այն խորքային հակասության մեջ է մտնում աշխարհում արդեն իսկ դիտարկվող պրոցեսներին: Ի՞նչ արդյունք կլինի: Դժվար չէ կանխատեսել. Եվրամիություն չենք մտնի, բայց էլ ավելի կփչացնենք հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր սատելիտները Հայաստանն առավել խոցելի կդարձնեն: Իսկ թե դա ում է ձեռնտու, դժվար չէ ենթադրել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան