Շրթներկը վնասակար է առողջության համար
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրթներկը վտանգավոր է առողջության համար: Ընդ որում, այն վնասում է ոչ միայն շուրթերն, այլ նաև բերանային խոռոչը և անգամ ներքին օրգանները:
Ըստ գիտնականների` վնասակար են բոլոր տիպի շրթներկերը: Ուսումնասիրության Է ենթարկվել շրթներկի 30 տեսակ և պարզվել է, որ դրանք կազմված են ճարպերից և ոչ որակյալ նավթից:
Շուրթերը լպստելու դեպքում վնասակար նյութերը թափանցում են բերանային խոռոչ, այնուհետև` ստամոքս: Դա հանգեցնում է մարսողության օրգաններում, ինչպես նաև շուրթերին և բերանի խոռոչում չարորակ գոյակցությունների ձևավորման:
Պատահական չէ, որ կանանց մարսողության օրգաններում չարորակ միացություններն իրենց ձևավորման հաճախակիությամբ երրորդն են` կրծքի և սեռական օրգանների քաղցկեղից հետո:
Հենց այց պատճառով գիտնականները կանանց խորհուրդ են տալիս խուսափել շրթներկ օգտագործելուց, իսկ օգտագործման դեպքում` միայն հիգիենիկ:



