Թուրք-սիրիական սահմանին հրետանակոծության հետևանքով զոհվել է սիրիական բանակի զինվոր. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրք-սիրիական սահմանին հրետանակոծության հետևանքով զոհվել է սիրիական բանակի 1, վիրավորվել` 5 զինվոր: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նախորդ գիշեր Լաթաքիայի հյուսիսային հատվածում:
Ներկայում Լաթաքիայի հյուսիսում սիրիական բանակի ստորաբաժանումներն իրականացնում են հարձակվողական օպերացիա այդ հատվածում տեղակայված ահաբեկչական խմբավորումների՝ մասնավորապես Իսլամական պետության և Ջաբհաթ ալ Նուսրայի դեմ:
Կառավարական ուժերի գլխավոր նպատակն է վերահսկողության տակ պահել Թուրքիայի հետ սահմանը, որտեղից ծայրահեղականները պարբերաբար ստանում են նյութական, ռազմական օգնություն:
Լուսանկարը` AP
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



