Նեմցովի սպանությունը պատվիրվել է 2014-ին. աղբյուր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ աղբյուրի, ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կատարողները հնարավոր է ստացել են պատվերը 2014թ. կեսերին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Քննությունը ցույց է տալիս, որ աշնանն արդեն սկսվել է սպնության ակտիվ նախապատրաստությունը, իսկ պատվերն արվել էր ավելի վաղ: Ձերբակալված անձանց կողմից մեքենայի ձեռք բերման և բնակարանների վարձակալման ամսաթվերը հաստատում են այդ վարկածը: Ուսումնասիրվել են նաև Նեմցովի տան մոտ տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաբանը Նեմցովի սպանության գործով հետաքննության միջազգային վերահսկողության կոչ է արել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



