Հայտնի է դարձել թոշակառուների համար իդեալական վայրերի ցանկը
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Internationalliving.com կայքի կազմած` թոշակառուների համար իդեալական վայրերի ցանկն իր մեջ ներառում է 23 երկիր: Հեղինակները հիմնականում հաշվի են առել հարմարավետությունն ու մատչելի գները:
Ցանկում առաջին տեղը զբաղեցնում է Կամբոջան: Այս երկրում բնակվելն ամսական կտրվածքով արժե մոտ 500 դոլար: Այդ գումարը ներառում է բնակարանի վարձը, կոմունալ ծառայությունները, խանութներում գնումներ կատարելը, ժամանցը, սպորտով զբաղվելը, հեռախոսի վճարն ու այլ փոքր ծախսերը:
Կամբոջային հաջորդում են Հարավային Ամերիկայի երկրները, Նիկարագուան և Կոլումբիան: Փորձագետները նշում են այստեղ բնակվելու հարաբերական մատչելի գների մասին: Թոշակառուների համար իդեալական երկրների ցանկ են մտել նաև Վիետնամը, Թայլանդը, Գվատեմալան, Մալայզիան, Մալթան, Պերուն, Իսպանիան և Պորտուգալիան:



