Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խոստումների և իրականության հակադրությունը. խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը՝ տնտեսության փաստացի «հայելի». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը 21-րդ դարի համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն է։ Այս ոլորտի զարգացումը ոչ միայն ապահովում է տնտեսական աճ, այլև մեծացնում է երկրի մրցունակությունը, բարելավում կյանքի որակը և ստեղծում նոր հնարավորություններ տարբեր ոլորտներում։ Միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս մեծացնել երկրի պաշտպանունակությունը, բարձրացնել կրթության և կառավարման արդյունավետությունը և նպաստել միջազգային մրցունակությանը։ Իսկ այն պետությունները, որոնք մեծ ներդրումներ են անում այս ոլորտում, ունեն տնտեսական զարգացման առավել մեծ հեռանկարներ և ավելի կայուն քաղաքական ու սոցիալական համակարգեր։ Օրինակ՝ Էստոնիան և Իսրայելը հաջողությամբ զարգացրել են ՏՏ ոլորտը՝ այն դարձնելով տնտեսության հիմնական սյուներից մեկը։

ՏՏ ոլորտը Հայաստանում ևս հռչակվել է տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ Սակայն հռչակումները, կենացային ցանկություններն ու հայտարարություններն այլ են, իսկ այս ոլորտի իրական զարգացումն՝ այլ բան։ Օրինակ՝ Փաշինյանն իր պաշտոնավարման սկզբնական շրջանում հայտարարում էր, թե ՏՏ ոլորտի զարգացումն առաջնահերթություն է իր կառավարության և Հայաստանի Հանրապետության համար: Ավելին, 2019 թվականի ապրիլի 22-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նա նույնիսկ նման հայտարարություն արեց. «Առաջիկա տասը տարիների արդյունքով, երկրի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները՝ ի տարբերություն այսօրվա, երբ խոշոր հարկատուները բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում են գործում կամ հանքարդյունաբերության ոլորտում»:

Ճիշտ է՝ այս հայտարարությունից դեռ 10 տարի չի անցել, բայց արդեն 6 տարի անցել է, ու տրամաբանորեն պետք է որ արդեն խոշոր հարկատուների ցանկում ՏՏ ընկերությունների մասով առնվազն որոշ միտումներ արձանագրված լինեին։ Սակայն լրիվ հակառակ պատկերն ունենք:

Եկեք նախ վերլուծենք, թե ինչ կառուցվածք ունի 2024 թվականի խոշոր հարկատուների ցանկը։ Ու որպեսզի շատ չխորանանք 1000 խոշոր հարկատուների ցանկի մանրամասների մեջ, դիտարկենք երեք տասնյակ հարկատուներին։ Եթե Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին նկատի չենք առնում, ապա առաջին 30 խոշոր հարկատուների ցանկում զուտ տեխնոլոգիական ընկերությունների թիվը չի անցնում... երկուսից, այսինքն՝ կազմում է Նիկոլ Փաշինյանի խոստացածի 10-20 տոկոսը։ Այսպիսի պատկերը ցույց է տալիս, որ ՏՏ ոլորտի ուղղությամբ իշխանությունների քաղաքականությունը լիովին տապալված է։ Իսկ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը հիմնականում միտված չեն զարգացում ապահովելուն և նորարարությունները խթանելուն։ Շատ դեպքերում էլ դրանք ոչ միայն թիրախային չեն, այլև ոչ արդյունավետ են։ Օրինակ՝ բյուջեի հաշվին մեծ աջակցություն ստանալուց հետո որոշ ընկերություններ ուղղակի դադարեցրել են իրենց գործունեությունը։ Այսինքն՝ բացակայում է նաև հաշվետվողականությունը, եթե ավելի խիստ գնահատականներ չտանք։

Բացի դրանից, ներդրումներ ներգրավելու և զարգացում ապահովելու տեսանկյունից ստեղծված չէ բարենպաստ միջավայր, և հատուկ խթանիչներ չեն գործում։ Դրա համար էլ նույնիսկ հայ գործարարներն ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները նախընտրում են իրենց նորարարական ընկերությունները և ստարտափերը գրանցել ԱՄՆ-ում, Հոնկոնգում և այլ վայրերում, քան Հայաստանում։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ընկերությունները հիմնականում դրսի ընկերություններին են սպասարկում, իսկ այդ դեպքում վերջնական տեխնոլոգիական արտադրանքը դժվար թե կարելի է համարել հայկական, քանի որ այն ավելացնում է այլ պետություններում ստացվող արդյունքը։

Ու քանի որ ՏՏ ոլորտում առկա իրավիճակը շատ է կախված դրսի շուկայից, դրամի արժևորումը դոլարի նկատմամբ ևս իր հետևանքն է ունենում՝ նվազեցնելով հայաստանյան ՏՏ ընկերությունների շահույթի մասնաբաժինը։ Արդյունքում նվազում են նաև նրանց վճարած հարկերը։ Առաջիկա 5 տարվա հեռանկարից չի երևում, որ տեխնոլոգիական ընկերությունների մասնաբաժինը խոշոր հարկատուների ցանկում կավելանա։ Նույնիսկ մասնագետներն են ընդգծում, որ գնալով իրավիճակը ոլորտում ավելի է բարդանում։

Lավ, եթե ՏՏ ոլորտը բյուջե մուտքագրվող միջոցների մասով մեծ դերակատարություն չի ունենում, ի՞նչ ոլորտների վրա է ընկնում բյուջեի ապահովումը։ Բնականաբար, առաջին հերթին հանքարդյունաբերության։ Պատահական չէ, որ տարիներ շարունակ առաջին խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որն ամեն տարի ահռելի հարկային մուտք է ապահովում ու այս տեսանկյունից ուղղակի մրցակցությունից դուրս է։ Ավելին, կոմբինատը տարիներ շարունակ դարձել է Հայաստանի տնտեսության ողնաշարը բառի ամենաիսկական իմաստով: Եթե հանքարդյունաբերությունը հանում ենք, ապա առաջին 30 հարկատուների ցանկում ամենամեծ մասնաբաժինը կազմում են ներմուծողները՝ այդ թվում՝ տեխնոլոգիական արտադրանք ներմուծողները: Ավելին, դրանցից երկուսը՝ «Մոբայլ Արմենիան» ու «Փրիթի ուեյը», լավագույն հնգյակում են: Սա ինքնին վկայում է Հայաստանի տնտեսության բացասական հաշվեկշռի ու ներմուծումից կախվածություն ունենալու մասին։ Ներմուծման հետ կապված հարկերն էլ կարող են տատանողական բնույթ կրել՝ կապված համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներով։ Չնայած Փաշինյանը նշում էր, թե ներմուծման ոլորտում մոնոպոլիաները պետք է վերացվեն, բայց տեսնում ենք, որ այդ մոնոպոլիաները նույնությամբ մնացել են։ Իսկ վերջին տարիներին որոշ ապրանքների վերաարտահանման մասով Հայաստանը կարևոր դեր է ստանձնել, իսկ վերաարտահանում կազմակերպելու՝ աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված հետագա դժվարությունները կարող են ազդել նաև պետբյուջե մուտքերի վրա։

Ինչ վերաբերում է արտադրությանը, ապա այստեղ էլ բեռը հիմնականում ընկած է մի քանի ընկերությունների ուսերին։ Առաջին 30 հարկատուների ցանկում 5 հիմնական արտադրողներ են՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող երեք ընկերություն՝ «Գրանտ տոբակոն», «Ինթերնեյշնլ Մասիս տաբակը», «Սիգարոնը», մսամթերքի արտադրության ընդգծված առաջատար «Աթենքը», որը նաև Հայաստանի սննդամթերքի արտադրության առաջատարն է, և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատար «Կոկա կոլան»։ Այստեղ պետք է նշել նաև «Գրանդ Քենդիին», որը միշտ երեսնյակում է եղել, սակայն 2024 թ. տվյալներով 31-րդ տեղում է։

Հավելենք, որ լավագույն երեսնյակում նաև հայաստանյան չորս բանկ է ու հեռահաղորդակցության ոլորտի երեք ընկերությունները, և պատկերն ամբողջական կդառնա:

Մի խոսքով, հենց միայն խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս կարելի է պատկերացում կազմել ոչ միայն տնտեսության առկա վիճակի և միտումների մասին, այլև այն մասին, թե ինչ հեռանկարներ կան առնվազն առաջիկա մի քանի տարվա համար:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն Մանվելյան