Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մե՛րս, գիտեմ, որ ուժեղ ես, Անդոյիս լավ կպահես». Հրաչ Մահտեսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխատասեր էր շատ, փոքրիկ գյուղատնտես էր: Խելացի էր, կարգապահ, պարտաճանաչ, բայց սովորել չէր սիրում: Գյուղատնտեսությունից, հողագործությունից գաղափար ուներ: Գործի մեջ աշխույժ էր, իսկ ընդհանրապես շատ հանգիստ ու լուրջ էր: Փոքր տարիքից կարծես մեծ մարդ լիներ, կարող էինք իրենից խորհուրդ հարցնել տարբեր հարցերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալմաստը՝ Հրաչի մայրիկը:

Հրաչը ծնունդով Ախուրյանի տարածաշրջանի Ազատան գյուղից է: Հաճախել է գյուղի դպրոցը: Մայրիկն ասում է՝ որդին շատ էր սիրում իր դասղեկին: «Նա ֆիզիկա էր դասավանդում, Հրաչն էլեկտրականությունից հասկանում էր, այդ առարկան էլ սիրում էր: Եթե մտքին դներ, կսովորեր, կարդում էր, բայց շատ քիչ: Վարորդական իրավունք ստանալու համար հաճախեց Գյումրիի ԴՕՍԱԱՖ ավտոդպրոց, որպեսզի ծառայության վայրում վարորդ լիներ: Հարյուրավոր երեխաներ են եղել, 150 երեխայից քննությունն առաջինն ինքն է հանձնել ու առաջինն էլ դրական գնահատական ստացել: Եթե ցանկանում էր, անում էր, եթե չէր ուզում, ուղղակի չէր անում»: Դպրոցն ավարտելուց հետո Հրաչն ուսումը շարունակել է ԴՕՍԱԱՖ-ում: «Վերջին քննությունը դեկտեմբերի 12-ին էր, ուրախզվարթ զանգեց, թե զինկոմիսարիատից են կանչել: Ես աշխատանքի էի, ասացի՝ լավ, դու գնա: Կրկին զանգեց, որ ծանուցագիր են տվել դեկտեմբերի 24-ի համար: Մտածում էի, որ գոնե Նոր տարին միասին կդիմավորենք, հետո կզորակոչվի: Բայց Հրաչս այլ կերպ էր մտածում. Մա՛մ, զորացրվելուց Նոր տարուն արդեն տանը կլինեմ, միասին կդիմավորենք»: Կարծես հաշվարկած լիներ ամեն ինչ»:

Բանակից վերադառնալուց հետո Հրաչի բոլոր նպատակները կապված էին գյուղի ու գյուղատնտեսության հետ: Նա շատ ու շատ երիտասարդների նման չէր ձգտում դեպի քաղաք: «Գյուղից դուրս ապրելու մասին չէր էլ մտածում, գյուղատնտեսությամբ էր ուզում զբաղվել, կարտոֆիլի և ցորենի արտեր մշակել: Անգամ երբ փոքր էր, ասենք, կովը հորթ պիտի ունենար, իրեն ամեն ինչ հետաքրքիր էր, պետք է գար, նայեր: Հավ, սագ, բադ... թռչունների հանդեպ էլ անտարբեր չէր: Ի տարբերություն Հրաչի, փոքր եղբայրը սեր չունի գյուղատնտեսության հետ, կարծես ձգտի դեպի քաղաք: Հրաչիս երազանքը գյուղի սկզբնամասում մեծ տուն կառուցելն էր, անգամ նշում էր՝ եթե այդտեղ չապրեմ էլ, պետք է այդ տունը կառուցեմ, որ բոլորն ասեն՝ դա Հրաչի տունն է: Երբ հետո իրեն գտանք, այդ տեղում էլ եղավ իր «տունը», որտեղ նրա երազանքի իրական տունը պիտի կառուցվեր»:

2019 թ. դեկտեմբերի 24-ին Հրաչը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Սյունիքի մարզի Ագարակի զորամասում, սակրավորների վաշտում վարորդ էր: «Սիրով մեկնեց ծառայության, նույն սիրով էլ ծառայում էր, մեկ օր չդժգոհեց, մեկ օր չասաց՝ այսինչ բանը վատ է, իր համար միշտ ամեն ինչ կարգին էր: Իրենք սահման շատ չէին բարձրանում, քանի որ սակրավորներ էին, անհրաժեշտ գործողությունների ժամանակ նոր բարձրացնում էին դիրքեր: Հրաչն ասում էր. «Տղեն պիտի ծառայի, տղեն իր տունը սիրում է, երբ դիրքում է կանգնում: Դիրք կանգնող տղեն նոր հասկանում է, որ իր ընտանիքն ու տունը սիրում է, դա լրիվ ուրիշ զգացողություն է»: Իրենց վաշտի տղաներով մեկ ընտանիքի նման էին, նկարներ ու տեսանյութեր էին ուղարկում, 18 հոգով կարծես եղբայրների պես լինեին, կապված էին իրար հետ»:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Ինչպե՞ս Մեղրիում ծառայող սակրավորների վաշտը հայտնվեց մարտի դաշտում: «Պատերազմի սկսվելուց երկու-երեք օր անց սկսեցին իրենց զորամասից զինվորներին տեղափոխել Արցախ: Իրենց էլ էին վաշտով տարել պատերազմ: Հիմնական հարցն էր՝ իրենք սակրավոր են, ի՞նչ են անելու ռազմի դաշտում, զենք բռնել չգիտեին: Իրենց վաշտի հրամանատարը գնդի հրամանատարին ասել էր՝ իմ երեխեքն ի՞նչ են անելու: Արձագանքել էր՝ պատերազմ է, հրաման է, պետք է կատարեք: Տղաներն անգործ չէին մնացել պատերազմի դաշտում, կռվել էին: Հոկտեմբերի 4-ին Կուբաթլուում ընկել էին շրջափակման մեջ: Ասում էր՝ չորս կողմից թուրքերն էին, մեջտեղում՝ մենք: Չգիտեմ էլ, թե ոնց էին այդտեղից դուրս եկել: Այդ օրը զանգել էր՝ մա՛ ջան, որ մեզ այսօր բան չեղավ, էլ ոչ մի բան չի լինի: Այդ օրերին, եթե անգամ չէր զանգում, գրում էր, որ լավ է, «դուք լավ եղեք, չմտածես»: Կարևորը՝ գիտեինք, որ իր հետ ամեն բան կարգին է: Անգամ չէինք ուզում, որ զանգեր, վախ կար, որ իրենց ինչ-որ բան չպատահի, կարևորն իր հեռախոսը հասանելի էր կամ նամակ էր գալիս, բայց մյուս կողմից էլ չէի պատկերացնում, որ, հնարավոր է, հեռախոսն ուրիշի ձեռքում հայտնված լինի»: Տղաները եղել են Կուբաթլուում, Ջրականում, Հորադիզում, Հադրութում:

Հրաչի ու մայրիկի վերջին զրույցը եղել է «դեպքի» օրը՝ հոկտեմբերի 9-ին: «Ցերեկը ժամը երկուսն էր, տանն էի, խոսեցինք բավականին երկար: Իմ անհանգստություններին արձագանքում էր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց զգում էի, որ իր նման չէ: Փաստորեն, իրենց տեղափոխում էին, և տղաները գիտեին, որ վերադառնալու հավանականությունը շատ քիչ է: Այդ օրը զրույցի ժամանակ ինձ ասաց՝ լսե՛, մե՛րս: Ինձ երբեք նման կերպ չէր դիմում, զարմացա: Ասաց. «Գիտեմ, որ դու ուժեղ ես, Անդոյիս լավ կպահես, դու Անդո ունես, ուրիշները դա էլ չունես»: Արձագանքեցի՝ Հրա՛չ, ի՞նչ ես խոսում: Մենք այնքան լավ էինք իրար հասկանում, կես խոսքից, անգամ կարելի է ասել մեկ հայացքից: Այդ խոսքերից հետո ես լսեցի, որ իրեն կանչում էին, ասաց՝ լավ, մա՛ ջան, գնացի, արդեն ուշ է: Ու խոսքի մեջ ասաց, որ հեռախոսը լիցքավորում չունի, գուցե չզանգի, չանհանգստանամ: Այդ օրն էլ զանգ չեղավ: Հոկտեմբերի 10-ին շատ անհանգիստ էի, տեղս չէի գտնում, վատ զգացողություն ունեի: Հոկտեմբերի 11-ի առավոտյան իրենց անունները կարդացինք»:

Հրաչը զոհվել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում: Օրեր անց Հրաչը «տանն էր»: «Այդ մի քանի օրն իրեն ամենուր փնտրել եմ: Հետո իմացանք, որ իրենց ամբողջ վաշտին տեղափոխել են Հերացի, բոլորի անունները գրված էին, գտնելու դժվարություն չենք ունեցել: Իրենց վաշտից բոլորը զոհվել էին, բացառությամբ մի տղայի, նրա զույգ եղբայրը ևս զոհվել է, իսկ նա «Ուրալի» հետևի մասում՝ բաց տեղն է նստած եղել, երբ ԱԹՍ-ն հարվածել է, հարվածի ալիքը իրեն հեռու է գցել, և նա ողջ է մնացել: Իրենց վաշտից ողջ է մնացել նաև ծառայության պետը»: 2021 թվականին տղաների զոհվելու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, տիկին Ալմաստի խոսքով, մինչ օրս դատական նիստերը շարունակվում են:

Ապրելու ուժի մասին: «Հրաչից հետո շատ ծանր հոգեվիճակում էի, երկու տարի անտանելի ապրումների մեջ էի: Մի օր փոքր տղաս եկավ. «Մա՛ ջան, ես չգիտեի, որ դու մենակ Հրաչին ես ունեցել, բա ինձ ո՞ւմ ես թողնում»: Ու ես ինձ հավաքեցի, հասկացա, որ տղաս մենակ է մնալու: Իրենց հայրիկը մահացել է, եղբայրը չկա, չեմ կարող որդուս մենակ թողնել»:

Հ. Գ.- Հրաչ Մահտեսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Ազատանում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր ավտովթարի 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսին4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած վթարից Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը Էր Ռիադում. լսվել են պայթյուններ Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար Մինչև 2035 թվականը Վաշինգտոնը կհայտնվի ավելի քան 16 հազար միջուկային հրթիռների սպառնալիքի տակ. ԱՄՆ հետախուզություն Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՏիբո Կուրտուան վնասվածք է ստացել IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԱՄՆ-ի երկնքում յոթ տոննա կշռող ասուպ է պայթել Ողբերգական վթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է ձորում, 3 երիտասարդ է մահացել, մեկը՝ վիրավորվել․ Shamshyan Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Արարատի ոստիկանները քաղաքացու նշած վայրում հրացան, ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Հնդկաստանը ռազմանավեր է ուղարկել Հորմուզի նեղուցի ուղղությամբ Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում. Աշոտյան Իրանը թույլ չի տա իր թշնամիներին օգտագործել Հորմուզի նեղուցը․ Աբբաս Արաղչի «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Խոշոր վթար, «Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյուն, գազախողովակներ ու հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. Shamshyan Վթար․ գազ չի լինի մի քանի ժամ Երբ ծնողները դառնում են «բեռ». ցավոտ իրականությունը՝ բեմում. «Շունչ» թատրոնի պրեմիերան՝ սիրո ու մոռացության մասին Խորթ որդին, որը սպանել էր տատին և եղբորը, դատարանում ընդունել է մեղքը Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Լարվածությունը սրվում է․ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմակայաններին Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Աշակերտուհուս գզել են շները․ խեղճ երեխան հա՛մ վախեցել, հա՛մ ահագին վնասվածքներ է ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ ՄԻՊ հաստատությունը՝ առաջին անգամ տարվա գրավիչ գործատուների ցանկում Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԻ՞նչ է առաջարկում Փաշինյանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար #ՀԻՄԱ. Վալոդյա Գրիգորյանի գործով դատական նիստը Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին