Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մարդակեր թագավորը. Բելգիայում պատրաստվում են տեղադրել միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած մարդու արձանը (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Աֆրիկայում ծավալվող իրադարձությունները սովորաբար վրիպում են համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունից: Աֆրիկայի պատմությունը քչերին է հետաքրքրում: Փոխարենը՝ մենք գիտենք ամեն ինչ Հոլոքոսթի ու Հայոց ցեղասպանության մասին ու ոչինչ այն սարսափների մասին, որոնք մոտ հարյուր տարի առաջ կատարվել են աֆրիկյան մայրցամաքում:

20-րդ դարի սկզբին Գերմանական կայսրության զորքերը՝ գեներալ Լոտարր ֆոն Տորտի գլխավորությամբ, իրականացրեցին Հարավային Աֆրիկայում բնակվող հերերո ու նամա ցեղերի ամբողջական ցեղասպանություն: Գեներալն անձամբ էր հրաման արձակել, որում նշվում էր, որ գերմանական հարավարևմտյան Աֆրիկայի հողերում չպետք է ոչ մի ողջ հերերո մնա: Հոլոքոսթի զոհերի հիշատակին տասնյակ հուշարձաններ են կանգնեցվել, իսկ ո՞վ է այսօր հիշում հերերոներին:

Մեկ այլ՝ ավելի ժամանակակից օրինակ. Ռուանդայի ցեղասպանության մասին լսել են շատերը, բայց քչերն այսօր կարող են առանց գուգլի օգնությանը դիմելու հստակ պատասխանել, թե արդյո՞ք հութուներն էին թութսիներին սպանում, թե՞ հակառակը: Իսկ ցանկացած նման հարց հրեաների ու գերմանացիների պարագայում կընկալվի գրեթե որպես սրբապղծություն: Ուստի զարմանալի չէ, որ Աֆրիկայի պատմության ամենասարսափելի ռեժիմը՝ Կոնգոյի Ազատ Պետությունը, գրեթե չի հիշվում այսօր:

Ռեժիմի ծնունդը

19-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվեց նրանով, որ խոշոր եվրոպական պետությունները սուր մրցակցության մեջ մտան՝ Աֆրիկայում իրենց գաղութային տիրություններն ընդլայնելու համար: Արդյունքում, գաղութացվեց գրեթե ողջ մայրցամաքը, ու միայն Լիբերիան ու Եթովպիան չգաղութացվեցին: Յուրաքանչյուր երկիր ձգտում էր գաղութացնել հնարավորինս ավելի մեծ տարածքներ, ու որպեսզի այս գործընթացը ֆորմալացվի, անհարկի բախումներից ու պատերազմներից խուսափելու նպատակով 1884 թվականին Բեռլինում միջազգային համաժողով հրավիրվեց: Մասնակիցների շարքում էր նաև այսպես կոչված Կոնգոյի խումբը, որը փաստացի ղեկավարվում էր Բելգիայի Լեոպոլդ 2-րդ արքայի կողմից: Հենց նա էր հովանավորում Կոնգոն ուսումնասիրողներին, այդ թվում նրանցից ամենահայտնիին՝ Հենրի Սթենլիին: Համաժողովի ժամանակ Կոնգոյի խումբը հայտարարեց Կոնգոյի նկատմամբ իր հավակնությունների մասին, ու որոշում կայացվեց բավարարել նրանց հայտը: Արդյունքում, Կոնգոն դարձավ Կոնգոյի խմբի ու հետևաբար Լեոպոլդ 2-րդի մասնավոր սեփականությունը: Սա բացառիկ դեպք է գաղութային ժամանակաշրջանում, երբ ամբողջ մի գաղութ պատկանում էր ոչ թե պետությանն, այլ անհատի:

Լեոպոլդ արքան ու նրա երկիր-համակենտրոնացման ճամբարը

Տիրանալով Կոնգոյին՝ Լեոպոլդն այլևս սահմանափակված չէր իր գործողություններում: Նրան չէր խանգարում ոչ իր հարազատ Բելգիան, ոչ էլ միջազգային հանրությունը: Կոնգոյի բնակիչների բախտն ամբողջությամբ նրա ձեռքերում էր, ու այն, թե ինչպես նա վարվեց այս խեղճ ազգի հետ, ստիպում է մտորել մարդկային հոգու ամենամութ կողմերի մասին:

Լեոպոլդն իր անձնական գաղութը վերածեց հսկայական աշխատանքային ճամբարի, որում պարտավոր էր աշխատել Կոնգոյի ողջ բնակչությունը, այդ թվում նաև մանկահասակ երեխաները: Մարդիկ տքնում էին կաուչուկի դաշտերում, ու եթե ստրուկի կարգավիճակում ապրող կոնգոցին համարձակվում էր չկատարել իր օրական նորման, նրա ձեռքը կտրում էին, անգամ եթե երեխաներ էին լինում:

Որպեսզի երկրի բնակչությունը մշտապես ենթարկվի իրեն, Լեոպոլդը պարբերաբար պատժիչ արշավներ էր իրականացնում երկրի տարբեր շրջաններ, որոնց ժամանակ հրապարակավ մահապատիժների էին ենթարկվում հազարավոր մարդիկ: Նրանց կախաղան էին հանում, խաչում էին, կապկպում էին ու թողնում էին, որպեսզի նրանք մահանան կիզիչ արևի ճառագայթների տակ: Ի տարբերություն եվրոպական այլ գաղութատերերի՝ Լեոպոլդը ոչինչ չէր անում, որպեսզի իր գաղութում զարգանան կրթական ու առողջապահական համակարգերը: Կոնգոն հսկայական եկամուտ էր ապահովում, իսկ թե որքան մարդ էր զոհվում ու մահանում իր բարեկեցությունը բազմապատկելու համար, Լեոպոլդին վերջին հերթին էր հետաքրքրում:

Այս ողբերգության մասշտաբներն իրոք սահմռկեցուցիչ են: Տարբեր տվյալներով Կոնգոյում գաղութային տարիներին զոհվել է շուրջ 10 միլիոն կոնգոցի, ինչը կազմում է երկրի բնակչության կեսը: Այս ցուցանիշի համեմատ ստալինյան տեռորը, 90-ականներին Հյուսիսային Կորեայի սովը, Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը հետին պլան են մղվում, որովհետև դեմոգրաֆիական առումով այս աստիճան աղետալի չեն եղել, որքան այն, ինչ կատարվում էր Կոնգոյում, ու ինչը բարուց ու չարից այն կողմ էր:

Այսօր Բելգիայում ուզում են կանգնեցնել Լեոպոլդ 2-րդ անունը կրող դահճի արձանը, որի ձեռքերը նույնքան արյունոտ են, որքան Հիտլերինն ու Թալեաթինը:

Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին