Երևան, 08.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դիանա Շատվերյանը` իր նորաձևության տան և հայ դիզայներների հետ ունեցած հարաբերությունների մասին

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

BlogNews.am-ը շարունակում է հարցազրույցներ վարել հայ դիզայներների հետ, և այս անգամ այցելեցինք գեղեցկուհի Դիանա Շատվերյանին: Երբ մտա նրա նորաձևության տուն, տաք շոկոլադի հոտ էր գալիս, հարմար տեղավորվեցի, մի բաժակ ջուր խնդրեցի, և սկսեցինք: Ի դեպ, Դիանայի հետ շփվելը բավականին հեշտ էր, հաճելի և ոչ պաշտոնական:  

- Դիանա, երբ նախապատրաստվում էի հարցազրույցին, պարզեցի, որ ցուցադրություն չես ունեցել: Կարծում ես` հայ դիզայների համար դա շռայլություն է և անիմա՞ստ ես համարում:

- Հավաքածուների ցուցադրությունն ինքնանպատակ լինել չի կարող և կազմակերպվում է, որպեսզի դրան մասնակցեն փոքրաքանակ ու մեծաքանակ սպառողները, գնորդները: Չի կարելի ժխտել նաև, որ լավ կազմակերպված ցուցադրությունը բարձրացնում է նորաձևության տան հեղինակությունը և ունի նաև գովազդային նշանակություն: Պատշաճ որակով նորաձևության ցուցադրություն կազմակերպելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Նորաձևությունը բիզնես է, իսկ բիզնեսում ցանկացած ներդրում քննարկվում է դրանից ակնկալվող արդյունքների համատեքստում: Իմ հավաքածուների ֆոտոշարքերը պարբերաբար հրապարակվում են Ֆեյսբուքում և Ինստագրամում: Սոցիալական կայքերը ոչ միայն օգնում են աշխատել ուժերի գերլարումով և արտադրական ամբողջ հզորությամբ, այլև օգնում են սպառողներ գտնել արտերկրում և նվաճել նոր շուկաներ: Հայաստանում մեծաքանակ գնորդներ չկան, որոնց գրավելու և արտադրանք ներկայացնելու համար նպատակահարմար կլինի մեծ միջոցներ ներդնել, իսկ արտաքին շուկաներ նվաճելու համար ավելի նպատակահարմար է ցուցադրություններ կազմակերպել համաշխարհային նորաձևության կենտրոններում (Paris, New York, Milan, London և այլն) անցկացվող նորաձևության շաբաթների ընթացքում, որտեղ առկա են մեծաքանակ սպառողներ ներգրավելու լայն հնարավորություններ:

Ներկայումս պլանավորում եմ ավելացնել արտադրական հնարավորությունները և դրան զուգընթաց նաև նախատեսում եմ ցուցադրությունների կազմակերպումներ, իսկ Հայաստանում միայն գովազդային նպատակով ցուցադրության կազմակերպումը ներկայումս նպատակահարմար չեմ համարում, քանի որ գոյություն ունեն գովազդի ավելի արդյունավետ մեթոդներ: 

Ինչ վերաբերում է այլ ընկերությունների կողմից կազմակերպված կամ այսպես կոչված «հովանավորվող», ուրիշի հովանու տակ կազմակերպվող նորաձևության ցուցադրություններին, կարող եմ նշել, որ թեև բազմիցս ստացել եմ նման ցուցադրություններին մասնակցելու հրավերներ, սակայն երբևէ չեմ մասնակցել: Նշված ընկերությունների կողմից ցուցադրություններ կազմակերպելու հիմնական նպատակը դիզայներների միջոցով իրենց արտադրանքը (հաճախ վատորակ) գովազդելն է, որի դիմաց դիզայներները չեն վճարվում: Իսկ իմ հավաքածուն հիշյալ ցուցադրությունների միջոցով գովազդելն ինձ համար ցանկալի արդյունք չի կարող ապահովել:

- Դիանա, քո հագուստներն ինքդ ես գովազդում, արդյո՞ք չկա մոդել, ում կվստահեիր:

- Հայկական նորաձևության շուկայում մենք փորձել ենք տարբերվել, ինչը, կարծում եմ, ստացվել է, և մարդկանց կողմից այդ քայլը սիրվել է: Իհարկե, իմ նորաձևության տանն աշխատում են գեղեցիկ մոդելներ, ովքեր ունեն հագուստ ցուցադրելու համապատասխան կազմվածք, բայց մեր միտքն այլ էր: Մենք փոխառել ենք համաշխարհային նորաձևության ինդուստրիայում առկա լավագույն փորձը. հանճարեղ Դոնաթելա Վերսաչեն ինքն է իր հագուստները ցուցադրում, համաշխարհային նորաձևությունում դա բավականին ընդունված երևույթ է, էլ չեմ խոսում այն մասին, որ նա վերջերս դարձավ «Ջիվենշիի» պաշտոնական դեմքը: Հայաստանում նման քայլ չեմ նկատել այլ դիզայներների կամ դիզայներական տների մոտ:  

- Հաճախ եմ լսում, որ մենք նորաձևության ինդուստրիա չունենք, դու է՞լ ես այդպես կարծում:  

- Այն փաստը, որ Հայաստանում կան ազգությամբ հայ դիզայներներ, ովքեր ստեղծում և վաճառում են հայկական արտադրության հագուստ և կարող են ճաշակ թելադրել, արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանում կա նորաձևության ինդուստրիա, որը գտնվում է զարգացման փուլում: Երևանում առկա են բավականին շատ բրենդային և ոչ մատչելի խանութներ: Դրանց առկայության պայմաններում հայ սպառողն այսօր հաճախ նախընտրում է օգտվել հայ դիզայների, ի դեպ` հաճախ ոչ մատչելի ծառայություններից: 

- Բայց մատների վրա կարող ենք հաշվել հայ աշխատող դիզայներներին։

- Այո, ստեղծագործող հայ դիզայներներն իրոք քիչ են: Ստեղծագործող դիզայների կողմից ստեղծված հագուստը տարբերվում է մասսայական արտադրության, խանութից գնված հագուստից իր յուրօրինակությամբ: Կրկնում եմ «ստեղծագործող դիզայներ» բառերը, քանի որ միայն նրա կողմից ստեղծված հագուստը կրելիս կարող ես հաստատապես վստահ լինել, որ ցանկացած վայրում, երեկույթների և տարատեսակ միջոցառումների ընթացքում հագուստիդ նմանակին չես հանդիպի, իսկ միայն այդ զգացողության համար կարելի է թանկ վճարել:

- Դիանա, այս հարցը տվել եմ նաև մյուս դիզայներներին, Դուք որտեղի՞ց եք ձեռք բերում գործվածքները: Արդյո՞ք գնում եք դրանք Շրջանայինի գործվածքների խանութներից։

- Շրջանայինի խանութներում այնպես չէ, որ գործվածքները վատն են: Հագուստի գինը նվազեցնելու նպատակով կան հաճախորդներ, որոնք խնդրում են, որ իրենց հագուստի գործվածքները գնվեն այդ խանութներից, կամ իրենք են իրենց հետ բերում նման գործվածքներ: Բացի այդ, երբ երգիչ-երգչուհիների տեսահոլովակների համար հագուստ է պատրաստվում, պարտադիր չէ, որ այն լինի թանկարժեք գործվածքից, քանի որ գործվածքի որակը կադրով դժվար է տարբերակել: Այլ հարց է, երբ իրականացնում ենք բեմական հագուստի պատվերներ:

Հիմնականում աշխատում եմ արտերկրից պատվիրված գործվածքներով և այլ նյութերով: Լինում են դեպքեր, երբ ինչ-որ գործվածքի ստիպված եմ լինում մեկ ամիս և ավել սպասել, դա սովորաբար լինում է հարսանյաց զգեստների անհատական պատվերների իրականացման դեպքում: Ուզում եմ նշել, որ նորաձևության տանն իմ մտահղացմամբ մշակվում են նաև գործվածքների բոլորովին նոր նախշեր, ինչն աշխատատար և միաժամանակ ժամանակատար է:

 - Ինչպե՞ս են ստեղծվում քո հագուստները. իրականացնում ես այն, ինչ մտածո՞ւմ ես, թե՞ այն, ինչ այսօր պահանջարկ ունի: Օրինակ՝ նեոպրեն կտորը լայն տարածում գտավ, և կապ չունի` մարդիկ գեր են, թե՝ նիհար, բոլորը սկսեցին կրել դրանից կարված հագուստներ։

 - Հայաստանում երևի առաջիններից եմ եղել, որ սկսել եմ աշխատել նեոպրեն գործվածքներով այն ժամանակ, երբ այդ գործվածքներն այդքան էլ լայն տարածում չունեին: Երբ սկսեցի աշխատել այդ տեսակի գործվածքներով, բոլորը կասկածում էին` արդյոք հնարավո՞ր է այդ գործվածքներով նորաձև հագուստ իրականացնել: Իմ ծանոթները պարզապես գալիս էին տեսնելու, թե ինչ հագուստ է ստացվում այդ գործվածքներից: Բոլորին հետաքրքիր էր` ինչպես են դա կրում: Ես չվախեցա այդ էքսպերիմենտից: Արդեն երկու տարի շարունակ աշխատում եմ այդ տեսակի գործվածքներով: Հասկացել եմ, որ դրանցով հայ կանանց կազմվածքներին համապատասխան կարելի է գեղեցիկ և նորաձև հագուստ ստանալ:

Ստեղծագործ դիզայների առաքելությունը ճաշակ թելադրելը և սեփական արտադրանքի նկատմամբ պահանջարկ ստեղծելն է, և նա չպետք է ունենա կարծատիպեր, որ եթե մի բանը մասսայականություն չի վայելում, ուրեմն չպետք է դա անել: Իհարկե, յուրաքանչյուր ռիսկ չպետք է անցնի խելամտության սահմանը:

 - Հիշում եմ` կար ժամանակ, երբ նորաձև դարձան հայկական էլեմենտները, և բոլոր դիզայներներն ինչ-որ ձև այն օգտագործեցին իրենց հավաքածուներում: Դու չարեցիր, ինչո՞ւ։

- Կարևոր եմ համարում հայկական էլեմենտների օգտագործումը հավաքածուներում, սակայն եթե ինչ-որ բան արդեն արված է, կարծում եմ՝ դա կրկնօրինակելը բացարձակապես սխալ է: Միևնույն է` բոլորը գիտեն, որ մտահղացումը Սիրուշոյինն է: Եթե անգամ նույն միտքն ավելի վաղ քեզ մոտ եղել է, կարելի է մոռանալ այն, քանի որ կան բազմաթիվ այլ մտքեր, որոնցով կարելի է տարբերվել: Ձեր նշած ժամանակահատվածում վառ գույներով հավաքածու ստեղծեցի, որում գերակշռում էին ձեռքի աշխատանքը, գեղեցիկ նախշերը, որոնք ինձ ավելի հաճելի էին: 

 - Դու ազգայինը չարեցիր, բայց փոխարենն արեցիր «երեխա-մամա» հավաքածու, կարծում եմ` դա քեզանից հետո սկսեց տարածվել Հայաստանում, քանի որ մեկ ուրիշի մոտ դա չեմ հիշում:

- Գիտե՞ք՝ ամեաակարևորը ստեղծագործելն է և մնացածից տարբերվելը: Պետք է անել այն, ինչ սիրտդ է ուզում: Այդ պահին մտածեցի, որ հաճելի կլինի, երբ ես և աղջիկս նույնանման հագնվենք, ես դա իրականացրեցի և սկսեցի այդ գաղափարը զարգացնել՝ բացարձակապես չկենտրոնանալով այն մտքի վրա, թե ով է իրականացրել դա մինչ այդ, ով կանի հիմա, կընդօրինակեն կամ չեն ընդօրինակի: Շատ հաճելի էր, որ մտահղացումն ընդունվեց:

- Դիանա, այսինքն՝ ուզում ես ասել, որ բացարձակ չե՞ս հետևում հայ մյուս դիզայներների ստեղծած հագուստներին:

- Մյուս դիզայներների գործունեությանը հետևելու համար կամ պիտի այցելեմ նրանց, կամ էլ վերջիններիս էլեկտրոնային կայքերը, որի ժամանակը, անկեղծ ասած չունեմ: Անգամ իմ էջով մենակ ես չեմ զբաղվում, քանի որ դա ֆիզիկապես անհնար է: Իհարկե, լինում են միջոցառումներ, որոնց ժամանակ նկատում եմ, որ երգիչը կամ երգչուհին կրում է այս կամ այն դիզայների հագուստը, բայց որ ասեմ՝ նրանց ամբողջական գործունեությանը հասցնում եմ հետևել, սխալ կլինի: Կարծում եմ, որ կոլեգաների գործունեությանը չհետևելը սխալ է, սակայն ժամանակի սղությունը թույլ չի տալիս:

- Լավ, իսկ եթե տեսնում ես հայ դիզայների արած աշխատանքը, զանգո՞ւմ ես, կարծիքդ ասում: 

- Ես միշտ լավ փոխհարաբերությունների կողմնակից եմ: Երբ ինձ հրավիրում են ցուցադրությունների, երբեք չեմ մերժում և գնում եմ, նայում, գնահատում, իմ կարծիքը հայտնում հենց դիզայներին և միշտ անկեղծ եմ լինում: Օրինակ` ինձ շատ է դուր եկել վերջերս Լիլիթ Մարգարյանի կողմից կազմակերպված ցուցադրությունը: Առողջ մրցակցության կողմնակից եմ, որն ինձ ոգևորում է: Ցանկանում եմ, որ դիզայներների մոտ միշտ լինեն լավ փոխհարաբերություններ, քանի որ ամեն մեկն աշխատում է իր ոճում և ունի իր հաճախորդը:

 - Դիանա, գիտեմ, որ քո հագուստները նաև մինչև ցուցադրելն են վաճառվում, այսինքն՝ ստացվում է` ունես այնպիսինները, որոնք այդպես էլ չես ցուցադրում:

- Ոչ, իհարկե հավաքածուն ամբողջությամբ ցուցադրվում է ֆոտոշարքերում: Պարզապես իմ հաճախորդներին խնդրում եմ, որ մի քանի օրով վերադարձնեն գնված հագուստները, որպեսզի լուսանկարեմ: Այն հաճախորդները, ովքեր տեսնում են հավաքածուն և դրանից որոշ նմուշներ գնում մինչև դրա պաշտոնական հրապարակումը, իմ երկարամյա և հարազատ դարձած հաճախորդներն են, ովքեր հաճախ անհամբեր են:

 - Գիտեմ, որ ոչ ոք չի սիրում խոսել գնային քաղաքականությունից, բայց, համենայն դեպս, հետաքրքիր է՝ քեզ մոտ հագուստ պատվիրելը թա՞նկ է:

 - Դիզայներական հագուստը մատչելի չի կարող լինել, քանի որ այն իրականացվում է բարձրորակ գործվածքներով և այլ նյութերով, հմուտ մասնագետների կողմից, որոնց գումարվում է դիզայների մտահղացումը: Այն հագուստը, որը մենք ստեղծում ենք, իսկապես տարբերվում է Հայաստանում վաճառվող հագուստներից, և հաճախորդները հասկանում են, որ որակյալ հագուստ ձեռք բերելուց բացի՝ նրանք վճարում են նաև տարբերվելու համար: Իհարկե, գնային քաղաքականության մեջ երբեք խելամտության սահմանները չեմ անցնում:

 - Դիանա, քո ատելիեն փաստորեն նաև «շոու-ռում» է, այսինքն` չունես առանձին խանութ, որտեղ ներկայացված կլինեն քո հավաքածուները:

 - Ընդհանրապես դիզայներական տունը հենց այդտեղից էլ սկսվում է: Այսինքն` ունենում ես նորաձևության տուն, որտեղ, հագուստների անհատական պատվերների իրականացմանը զուգահեռ, վաճառում ես նաև պատրաստի հագուստ: Իհարկե, երբ արտադրության ծավալներն ընդլայնվում են, բացի նորաձևության տնից՝ անհրաժեշտություն է առաջանում նաև խանութներ ունենալ: Խանութ բացելու մտահղացում ունեմ, բայց ոչ Հայաստանում, հիմա դեռ ոչինչ չեմ ասի:

 - Այսքանից հետո հասցնո՞ւմ ես քեզ համար հագուստ կարել։

 - Այս հարցն ինձ համար ամենացավոտն է: Իհարկե հասցնում եմ, բայց իմ դեպքում դա տևում է կես օր: Օրինակ` Ամանորի գիշերը ես համարյա առանց զգեստ էի մնացել, քանի որ մինչև դետկեմբերի 31-ը զգեստ էի հանձնում: Ազդվել էի այն մտքից, որ կարող է այնպես ստացվել, որ հին զգեստով դիմավորեմ Ամանորը, սակայն վերջում հասցրեցի նաև ինձ համար հագուստ կարել: 

 - Դիանա, գարնանն ի՞նչ հագուստներով ես զարմացնելու։

 - Արդեն ընթանում են գարուն-ամառ հավաքածուի իրականացման նախապատրաստական աշխատանքները: Մտահղացումն արդեն կա, և որոշված է, թե ինչ մոդելներ են լինելու: Չեմ կարող ասել, որ զարմացնելու եմ որևէ բանով: Միայն կարող եմ ասել, որ լինելու եմ իմ ոճի մեջ` վառ, տարօրինակ գործվածքներ, հետաքրքիր և թրենդային համադրություններ և այլն:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Ինչպես է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանն իր տան բակում շփվում աջակիցների հետՄենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի փչած փուչիկը, պիտի անենք սա շատ շուտով. ԿարապետյանԲոլորս գնում ենք մեր համայնքներ ու ասում, որ Հայաստանն ուժեղ է լինելու. Նարեկ ԿարապետյանԱլիևի մարզպետը հանձնեց հողերը, խայտառակեց մեզ. ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք. Սամվել ԿարապետյանՎաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն․ Էդմոն Մարուքյան«ՀայաՔվեի» անդամները մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին նախընտրական համերգ-հանրահավաքին` Երևանի Հաղթանակ զբոսայգումՈւթ տարի անցավ սրա պաշտոնամուտից. նայե´ք, հիշե´ք ու սրան պաշտպանողներին հիշեցրե´ք, թե ինչեր է ասել, և ինչ է արել․ Դավիթ ՍարգսյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթըՈւժեղ Հայաստան համար 3․ Արմեն Մանվելյան Սամվել Կարապետյանն էլ, Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ անցնելու են, լավ ա լինելու, իրար հետ կհաղթենքՇուշիի ազատագրման օրը պետք է դառնա նոր սկիզբ՝ այս աղետաբեր խմբին հեռացնելու․ Սողոմոնյան«Ռեալում» մեծ փոփոխություններ են սպասվում Ես երբեք չեմ ընկճվում. մեզ օդի ու ջրի նման փոփոխություն է պետք՝ ուժեղ կամքով առաջնորդ. Աննա ՄայիլյանՆիկոլ Փաշինյան, վախկոտը դու ես, էդ ո՞ւմ ես դու վախեցնում, քեզնից վախեցող չկա. Արեգա ՀովսեփյանՄուրճն այս իշխանության խորհրդանիշն է, իսկ բահը՝ մեր, ժողովու՛րդ, բահը կառուցելու մասին է. ԿարապետյանՄի մարդու ներվայնացնելու ադաթը անենք, նկարվե՞նք. Նարեկ Կարապետյանը՝ հավաքի մասնակիցներինՄարդիկ մտածում էին, որ ես վերադառնալու եմ, և ամեն ինչ անում էին, որ նույնիսկ մտքովս չանցնի վերադարձը․ Ռոբերտ ՔոչարյանԵթե խուժանություն չլինի ՔՊ-ի կողմից, չեմ կասկածում՝ Սամվել Կարապետյանն է հաղթելուՀՊԼ. «Վանը» տանը պարտության մատնեց «Շիրակին» Վաղվա օրվա նկատմամբ վստահությունը մեզ տալիս է Սամվել Կարապետյանը. Ալիկ ԱլեքսանյանՔՊ-ն վախեցած է, քանի որ մարդիկ խելքի են գալիս, գիտեմ՝ Սամվել Կարապետյանը կլինի վարչապետՍիսիանի ձայնագրությունները մարտ-ապրիլի են. ինչի՞ են հիմա հրապարակում. Արամ ՎարդևանյանԱդրբեջանում չեն ճանաչում Հայրենական մեծ պատերազմը Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն Զելենսկին այցելել է ռազմաճակատի Զապորոժիեի ուղղություն Գյումրիում բացվել է Հիշատակի ծառուղիՏեղի է ունեցել զրույց ՌԴ ԱԳՆ հրավերով, լսել ենք իրենց կողմից հնչեցված հարցերը. ՌԴ–ում ՀՀ դեսպան Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթըՎաղվա մեր գործողությունները կախված կլինեն նրանից, թե ինչ կտեսնենք այսօր․ Զելենսկի Կարճատև անձրև և կարկուտ․ ի՞նչ եղանակ կլինի Պաշտոնաթողությունից հետո նախագահը եվրոպական շրջագայություններում անվտանգության աշխատակից չի ունեցել Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիք Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը․ տարածի՛ր Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի պաշտոնական նախընտրական տեսահոլովակը․ քվեարկի՛ր 3-ի օգտինՌուսաստանի հանդեպ պետք է վարել ճկուն քաղաքականություն, ինչը ՔՊ խմբակին հասու չէ․ Հրայր ԿամենդատյանՀՀ իշխանությունը կրկին հիշել է Հռոմի ստատուտըՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր Ինչպիսի երկրում ենք ուզում ապրել՝ դաժա՞ն, թե՞ ուժեղ․ Մենուա ՍողոմոնյանՀայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն փոշիացվում ենՓոփոխության համար համար 3․ Ալիկ Ալեքսանյան10 միլիոն արևային վահանակ Սահարայում. Էներգետիկ հեղափոխություն, թե՞…Գեղարքունիքում բախվել են «Mercedes» և «ԳԱԶ 3110», 5 վիրավnրներից մեկը հղի կին է Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանըԳյումրիում բացվել է Հիշատակի ծառուղի Փաշինյանին ձայն տվողները պետք է գիտակցեն՝ ինչի՛ օգտին են քվեարկում և ինչ կստանան․ Ավետիք ՉալաբյանWildberries-ը հայտարարություն է տարածել «Համահայկական ճակատ» կուսակցության մամուլի պատասխանատուի հայտարարությունը ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով Մենք վերադառնալու ենք Հայոց բերդաքաղաք Շուշի․ Արշակ Կարապետյան Մարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում «Ապրելու երկիր» կուսակցությունից ընդգրկված են Սյուզաննա Ավետիսյանը և Դավիթ Մանուկյանը