Մյունխենում ԱՄՆ փոխնախագահի սենսացիոն հայտարարությունը վերաբերում էր նաև «ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլխին. Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Երեկ ելույթ ունենալով Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին, ԱՄՆ նորընտիր փոխնագահ Վենսը սենսացիոն հայտարարություն արեց, Եվրոմիության առաջնորդներին փաստացի մեղադրելով խոսքի իրավունքի և ժողովրդավարության ճնշման մեջ:
«Ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլուխը ևս ներկա էր համաժողովին, և այս մեղադրանքը հավասար չափով, եթե ոչ առաջին հերթին, իր պես կեղծ ժողովրդավարներին էր վերաբերվում, որոնք «ժողովրդավարության» անունից ազատազրկում են քաղաքական հակառակորդներին, ՏԻՄ ընտրություններում պարտվելուց հետո շանտաժով և բռնությամբ զավթում են նրանց կառավարումը, անթաքույց ճնշում են գործադրում դատավորների վրա, կամ փորձում ազատազրկել նույնիսկ այն շարքային քաղաքացիներին, ովքեր բողոքում են կատարվող անօրինականությունների դեմ:
Այս մղձավանջը ավարտվելու է, և մեր յուրաքանչյուրի պարտքն է՝ թույլ չտալ, որ իշխանափոխությունից հետո այն նորից կրկնվի, ցանկացած հիմնավորմամբ: Մինչ այդ, կիսվում են փոխնագահ Վենսի ելույթով (անգլերենով), այն իսկապես տպավորիչ է իր ուղերձների հստակությամբ և քաղաքական մտքի սրությամբ:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



