Երևան, 13.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վենսը բացատրեց գլոբալ խաղի կանոնները. ի՞նչ է սպասվում Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այս օրերին գերմանական Մյունխենում ընթացող Անվտանգության համաժողովն արդեն հասցրել է դառնալ ամենացնցող քաղաքական իրադարձությունը և դա շնորհիվ ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսի։ Վերջինս կոշտ քննադատել է եվրոպացի առաջնորդներին՝ ասելով, որ նրանց անվտանգության ամենամեծ սպառնալիքը «ներսից» է, այլ ոչ թե Չինաստանից և Ռուսաստանից։ ԵՄ ղեկավարությունը, որն իրեն փորձում է ժողովրդավարության և արևմտյան արժեքների պատվար ներկայացնել, ամոթխած լսել է բոլոր մեղադրանքները, իսկ Վենսը հայտարարել է, թե նրանք ճնշում են խոսքի ազատությունը, կորցնում են ներգաղթի վերահսկողությունը և հրաժարվում են աշխատել կոշտ աջակողմյան կուսակցությունների հետ կառավարությունում:

Մյունխենի անվտանգության համաժողովի լսարանն ակնկալում էր լսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրերի մասին, բայց դրա փոխարեն նրան հյուրասիրեցին ելույթով, որը փոքրացնում էր «Ռուսաստանի և Չինաստանի կողմից սպառնացող վտանգը մայրցամաքի համար»։ «Եվրոպայի հետ կապված՝ ինձ ամենաշատ անհանգստացնող սպառնալիքը Ռուսաստանը չէ, ոչ էլ Չինաստանը կամ մի այլ արտաքին խաղացող: Ինձ անհանգստացնում է ներսից եկող սպառնալիքը՝ Եվրոպայի նահանջն իր որոշ հիմնարար արժեքներից»,- ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ «ոչ օրթոդոքս» տեսակետները «լռեցնելը» «ժողովրդավարությունը ոչնչացնելու ամենաիսկական ճանապարհն է» և կոչ է արել եվրոպացի առաջնորդներին, որոնք ընտրվել են իրենց ժողովրդի կողմից, «ընդունել այն, ինչ ասում է ձեր ժողովուրդը»: «Եթե ամերիկյան ժողովրդավարությունը կարող է դիմանալ Գրետա Թունբերգի հայհոյախոսության 10 տարուն, ապա դուք կարող եք դիմանալ Իլոն Մասկի մի քանի ամիսներին», - ասել է նա:

Փաստացի ԱՄՆ նոր իշխանությունը ԵՄ-ին մեղադրել է ժողովրդավարության անվան տակ ձախ գաղափարներով ավտորիտար կառավարում մտցնելու, սեփական ընտրողի քվեն արհամարհելու մեջ։ Բնական է, որ այս մեղադրանքներին հետևելու են կոնկրետ գործողություններ, ԱՄՆ-ը արդարացիորեն հրաժարվում է իր հաշվին փայփայել ու պաշտպանել ԵՄ երկրներին, որոնք, օրինակ, չեն ցանկանում ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը։ Առաջիկայում լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինելու, ըստ ամենայնի, ԵՄ դերը գնալով ավելի է նվազելու, եթե Եվրամիությունն ինքը չգնա կոշտ ռեֆորմների ճանապարհով։ Շահելու են այն երկրները, որոնք արագ կադապտացվեն նոր պայմաններին, կհասկանան գլոբալ խաղի կանոնները։

ՀՀ մասով որևէ հույս փայփայել չարժե, քանի դեռ իշխանության ղեկին ապիկար վարչախումբն է, մեր երկիրը տուժելու է մշտապես։ 

Սյուզաննա Մակարյան

Սամվել Կարապետյանը՝ որպես քաղաքական համախմբման առանցք Դա նույնն է, որ իշխանությունն ասի, թե 20 տարի առաջ երկրում էլեկտրական մեքենա չկար. Աբրահամյան Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել Չինաստան Մենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ Մակրոն Թոշակառուն իր թոշակը գերազանցող գույքահարկ է ստիպված տալու. Հրայր Կամենդատյան Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ակնկալում ենք երիտասարդների և նրանց ընտանիքների մասնակցությունը. Հրայր ԿամենդատյանԻնչ իրավիճակ է Հանրապետության ճանապարհներին այս ժամի դրությամբ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Զինվորի աղոթք Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ Փաշինյան Օվերչուկը հայտարարել է Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին Ժորա Չիչոյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհա­նուր իրավասության քրեական դատարանի նախագահ Գոհ ենք վիճակահանությունից․ Եղիշե Մելիքյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքների մասին Թրամփը կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից Աշտարակում «Toyota»-ն բախվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն Կատյա Գալստյանն Օլիմպիական խաղերում զբաղեցրել 82-րդը տեղը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը Ուկրաինան պատրաստ է բանակցել, բայց միայն արդար պայմաններով․ Զելենսկի Երևանում «Mercedes G»-ն մերկասառույցի պատճառով բախվել է պարեկի ծառայողական ավտոմեքենային Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի Բեռն Ամերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները. Էդմոն ՄարուքյանՀանդիպել են Հայաստանի ազգային հավաքականի ներկա և նախկին գլխավոր մարզիչները Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները Երևան-Գյումրի ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով «Ford Transit»-ը հայտնվել է ձնակույտերի մեջ, ապա «Mercedes Vito»-ն բախվել է «Ford Transit»-ին Տարադրամի փոխարժեքները փետրվարի 12-ին Ազգերի լիգա 2026/27. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները Amio Pro․ բանկինգ՝ բազմաթիվ առավելություններովէդմոն մարուքյանի անդրադարձը Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններինՀենրիխ Մխիթարյանը՝ լավագույն տասնյակում Տեսչական մարմինը կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մելանիա Թրամփի շնորհիվ ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաների ևս մի խումբ վերամիավորվել է իրենց ընտանիքների հետ. Սպիտակ տուն Կաթողիկոսի հարկադրական հեռացման uպառնալիքները ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար․ հայտարարություն Դուք սխալ ճանապարհի վրա եք․ Օրբանը՝ Զելենսկուն Հայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս ԱնանիկյանՇրջակա միջավայրի նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են փոխզիջման. Ֆիդան Նավթը սկսում է հոսել, և մեծ գումարները շուտով կօգնեն Վենեսուելայի ժողովրդին․ Թրամփ Փակ ավտոճանապարհներ կան Երկրաշարժ՝ Ադրբեջանում 12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանՍարուխանում բախվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր Հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով