Պարագլուխը բացահայտ ստերից անցել է հասարակության անթաքույց ծաղրին. Դավիթ Սարգսյան
ԲԼՈԳԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պարագլուխը բացահայտ ստերից անցել է հասարակության անթաքույց ծաղրին: Եթե 2018-ի և 2021-ի ընտրություններում նրա վերարտադրության մեխը մոլորեցումն ու խաբեությունն էր, հիմա արդեն հեգնանքն ու ցինիզմն է:
Պարագլուխը բացահայտ ստերից անցել է հասարակության անթաքույց ծաղրին: Եթե 2018-ի և 2021-ի ընտրություններում նրա վերարտադրության մեխը մոլորեցումն ու խաբեությունն էր, հիմա արդեն հեգնանքն ու ցինիզմն է:
Դասական պոպուլիստ բռնապետ լինելով` հեծանվաավտոբուսային ժողովրդավար խաղալը, Արցախը հանձնելով` պետությանը «Ռենջ ռովեր» հետ բերելը, օրական մեկուկես միլիոն դրամ կեցավայրի վրա ծախսելով` իբր ձվածեղ սարքելը, զրոյից դոլարային միլիոնատեր դառնալով` բոլորին հայտարարագիր լրացնելու պարտադրանքն այլ բան չեն, քան ամբողջ հայ հասարակության վրա թքել ու ոտքերը սրբել:
Հայ ժողովուրդը նույնիսկ խաբված չէ, այլ ծաղրի առարկա է իր փաստացի առաջնորդի կողմից: Ու ոչ երբեք ռուսն ու ամերիկացին, այլ միայն հայ հասարակությունը կարող է և պետք է որոշի` ուզու՞մ է իրեն հեգնող պարագլխին պահել, թե՞ ոչ...
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



