Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել Audi-ի շարժիչի հատվածում և սրահում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է Հրազդանի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Վահե Գիգոլյանի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում և սրահում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



