Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սենսացիա՝ առանց նորության. արժեհամակարգային «կորոզիան» Եվրոպայում․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևմտյան քաղաքակրթության շրջանակներում հստակ բաժանարար գծեր են նշմարվում հատկապես Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո։ Նոր վարչակազմի օրոք ԱՄՆ-ը կենտրոնանում է ավելի շատ ներքին խնդիրների վրա և որդեգրում նեոպահպանողական քաղաքական ուղեգիծը այն պայմաններում, երբ Բայդենի վարչակարգի օրոք ԱՄՆ-ը և Եվրոպան փորձում էին բազմաթիվ հարցերի շուրջ միասնական ճակատով հանդես գալ։

Հիմա նույնիսկ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ը և Եվրոպան միասնական դիրքորոշում չունեն։ Թրամփն անջատ բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ, որի շրջանակում եվրոպական համայնքը ներառված չէ։ Թերևս դա է պատճառը, որ Եվրոպայում մեծապես անհանգստացած են ու նույնիսկ մտածում են, որ կարող են Ուկրաինային տրամադրվող օգնությունը վերցնել իրենց վրա, ինչը շատ ծանր գործ է լինելու։ Պատահական չէ, որ Թրամփի գործողությունների պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնեց եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ Փարիզում արտակարգ գագաթաժողովի հրավիրումը։

Եվրամիության և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները դրսևորվում են նաև գաղափարական մակարդակով։ Մինչ ԱՄՆ-ում պահպանողականությունը դեռևս բարձր դիրքերի վրա է, Եվրոպայում արժեհամակարգային դեգրադացիա ու լճացում է տեղի ունենում, ինչն էլ հանգեցնում է ծայրահեղ ազգայնական ուժերի վերելքին։ Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ն իրեն հռչակել է ժողովրդավարության առաջամարտիկ, սակայն նույնիսկ եվրոպական համայնքի ներսում երկակի չափորոշիչներ են կիրառվում, երբ լռեցվում է ազատ խոսքն ու ճնշվում են մարդկանց կարծիքները։

Այս թեմային անդրադարձավ նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում իր ունեցած ելույթում։ Նա Եվրոպայի երեսպաշտության մասին կոնկրետ օրինակներով խոսեց։ Նաև նշեց, թե ինչպես «երերուն կասկածների» պատճառով չեղյալ հայտարարվեցին Ռումինիայում անցկացված ընտրությունները։ Վենսի խոսքով, ԵՄ-ի համար գլխավոր վտանգը ոչ թե գալիս է արտաքին աշխարհից՝ Ռուսաստանից կամ Չինաստանից, այլ ներսից եկող սպառնալիքից, որն արձանագրում է Եվրոպայի նահանջը իր ամենահիմնարար արժեքներից։ Թերևս առաջին անգամ էր, երբ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան հրապարակային նման քննադատական մոտեցում էր հնչեցնում։ Սակայն, ըստ էության, նա նորություն չի ասել, երկար ժամանակ է, որ Եվրոպան հեռացել է իր իսկ որդեգրած արժեհամակարգից, երբ ընդդիմախոսները հետապնդումների են ենթարկվում, ճնշումներ են գործադրվում լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների վրա և այլն, սակայն Արևմուտքում ամենաբարձր մակարդակով ընդունված չէր խոսել այդ մասին, չնայած փորձագետները երբեմն բարձրաձայնում էին առկա խնդիրների վերաբերյալ։ Մյուս կողմից՝ նույն եվրոպական համայնքը նույն գործողությունների դեպքում լռում է այն երկրների պարագայում, երբ «սվոյ» իշխանություններ են, և աղաղակում է հակառակ դեպքում: Ուստի, պատահական չէ, որ եվրոպական բարձրաստիճան չինովնիկներին դուր չեն եկել Վենսի խոսքերը, բայց, ուզեն թե չուզեն, նրանք արդեն բախվելու են հակազդեցության։ Ու, ընդհանրապես, Եվրոպայի ամենանախընտրած գործելակերպն է միշտ ուրիշներին դասեր տալ մարդու իրավունքների մասին, ժողովրդավարական արժեհամակարգի վերաբերյալ զեկույցներ հրապարակել այն դեպքում, երբ նույն եվրոպական համայնքը հետ է կանգնում իր որդեգրած արժեքային սկզբունքներից։ Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ եվրոպական պաշտոնյաները աչք են փակել մարդու իրավունքների ոտնահարման ուղղակի աղաղակող դեպքերի առաջ։ Օրինակ՝ Բաքվին հաջողվել է «ադրբեջանական լվացքատան» միջոցով կաշառել նշանավոր եվրոպացի պաշտոնյաների ու իր շահերն առաջ տանել Եվրոպայում։

Մինչ Եվրոպայից ավելացնում էին Ադրբեջանից եկող նավթի ու գազի մատակարարումները և Ալիևին հռչակում վստահելի գործընկեր, Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից կոնկրետ պատերազմական հանցագործություններ էին տեղի ունենում։ Մարդու իրավունքների փոքր խախտումների պատճառով մեծ աղմուկ բարձրացնող Եվրոպայի լուռ հայացքի ներքո հայաթափվեց Արցախը։ Իսկ Բաքվում գերի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատավարական շոուն շարունակվում է, բայց Բրյուսելից Ադրբեջանին սաստող որևէ քայլ չի կատարվում։ Որևէ պատժամիջոց չի սահմանվել Բաքվի բռնապետական ռեժիմի նկատմամբ։

Այսքանից հետո քանի՞ կոպեկ արժեն ժողովրդավարության, մարդու ազատությունների և իրավունքների մասին Եվրոպայից հնչող ամպագոռգոռ ճառերը։ Ավելին՝ Եվրոպայից աչք են փակում նաև Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների առաջ։ ՀՀ իշխանություններն իրավապահ համակարգը դարձրել են գործիք ու հետապնդումների են ենթարկում իրենց ընդդիմախոսներին, ճնշվում է ազատ խոսքը և ատելություն է բորբոքվում ընդդիմության նկատմամբ, կոնկրետ ոտնահարվում են դատական իշխանության ազատությունն ու ինքնուրույնությունը։

Եթե նախկինում հավաքների ժամանակ որևէ ցուցարար վնասվում էր, եվրոպական դեսպաններն ու այլ պաշտոնյաները իսկույն դատապարտող հայտարարություններ էին անում ու խոսում հավաքների ազատության ապահովման մասին, բայց Փաշինյանի օրոք, երբ ոստիկանությունն ամենաբիրտ միջոցներն է կիրառում ցուցարարների նկատմամբ, Արևմուտքից ոչ միայն ձայն չեն հանում, այլև անգամ խրախուսում են նման գործողությունները։ Թերևս երկակի ստանդարտների արդյունքում հենց արժեքային «կոռոզիան» է Եվրոպայից ներմուծվում նաև Հայաստան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից ԱՄՆ-ն սկսել է իր զnրքերը Գերմանիայի հարավում գտնվող բազայից դուրս բերելու նախապատրաստական աշխատանքներըՆարեկ Կարապետյանի ելույթը ԱրթիկումԱրագածոտնի մարզում «Mitsubishi Pajero»-ն բшխվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրшվորՄակրոնն այցելեց Ազգային պատկերասրահ Հարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան ՍաղաթելյանՄեր համագործակցության նպատակը ընտրությունների միջոցով այս վարչակարգին հեռացնելն է․ Ավետիք ՉալաբյանԶառիթափ գյուղի «Ախտաներ» կոչվող տարածքում «ՈւԱԶ»-ն արգելափակվել է գետումՈւժն է ծնում իրավունք․ Սև Հովազը ընտրել է ուժեղ լինելու ճանապարհըԵրևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Էմանուել Մակրոնի սուտը. Արտակ Զաքարյան Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը. Տիգրան Աբրահամյան Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ Աշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 12-19-ը Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ ներսում հավաքական պաշտպանության վերաբերյալ որոշումների կայացման առաջին վարժանքների անցկացումը Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու «ՀայաՔվեի» վարչության անդամներ Աննա Կոստանյանը և Մենուա Սողոմոնյանը եվրոպացի լրագրողին իրազեկում են Հայաստանում տիրող բռնապետական վարչակարգի մասինՏղամարդը ծեծել է հաշմանդամ տղամարդուն և նրա չորսամյա աուտիզմ ունեցող դստերըՄենք ունենք իրավունք, որն ամրագրված է հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ. Լևոն Բաղդասարյան Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագծին Հայ ժողովուրդը երբեք թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը երրորդ անգամ ընտրվի․ Արմեն Մանվելյան.Թուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին Խաղաղություն չկա․ Ադրբեջանի հետ պայմանագիր չի կնքվել․ Աննա ԿոստանյանՓոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱՄՆ պաշտոնյան հերքել է Իրանի hրթիռների՝ նավին hարվածելու մասին տեղեկությունը «ՀայաՔվեի» անդամները և աջակիցները վաղ առավոտից Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա են իրականացնումԱյս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար․ Փաշինյանի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Հանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմինԱնհասկանալի կերպով չեղարկվեց «Նոայի» գոլը «Փյունիկի» հետ խաղում. «Նոա» ՖԱ Նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա ԿոստանյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա «ՀայաՔվեի» կանանց ձեռնաշղթաներով ակցիան` եվրոպական առաջնորդների համաժողովի ժամանակԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Ազատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» Շենգավիթում էԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում Հեզբnլլահի 10 զինվորի ոչնչացման մասին Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Էդմոն ՄարուքյանՈրքան կթանկանա գյուղմթերքը Հայաստանում«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Ինչ հիվանդություններ են առաջանում կարմիր աչքերի պատճառով Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ