Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դեպի աղբյուրը լույսի» ժողովածուն մեկտեղել է տարբեր ժամանակաշրջանների հայ գրողների՝ ճգնաժամից դուրս գալու ելքերը

ՄՇԱԿՈՒՅԹ

Գիրքը լավագույն և մնայուն նվերն է: Այս մտքի հետ համակարծիք է Shtigen Group-ը: Նախորդ տարի գործընկերների համար ամանորյա կոորպորատիվ նվերների փնտրտուքի արդյունքում որոշել են հետաքրքիր՝ «Դեպի աղբյուրը լույսի» ժողովածուն ստեղծել: Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանն ասում է՝ իրենց համար կարևոր է, որ յուրաքանչյուր նվեր ունենա գաղափարական առանցք:

«Ամանորի կոորպորատիվ նվերների մասին մտածում էինք դեռևս ամռանը: Ցանկանում էինք ստեղծել նվեր, որը հետագիծ կունենա: Սա առաջ բերեց գիրք ստեղծելու գաղափարը: Հաջորդիվ մտածում էինք, թե այդ գրքում ինչեր պետք է ամփոփված լինեն: Գաղտնիք չէ, որ 2020 թ.-ից մեր կյանքի օրակարգը փոխվել է, մտածում ենք այս իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Ելքերի փնտրտուքը մեզ տարավ հայ մեծերի մոտ: Ցանկանում էինք հասկանալ, թե նրանք ինչպես են փնտրել, գտել ու առաջարկել ճգնաժամից դուրս գալու ուղիները»,-ասում է Հարությունյանը: Փնտրտուքների արդյունքում նաև պարզվել է, որ նման ժողովածու Հայաստանում առաջին անգամ է հրատարակվելու:

Բավականին բարդ ճանապարհ են անցել գիրքը կազմողները: «Առաջին ու կարևոր հարցն էր՝ ովքե՞ր պետք է ընդգրկված լինեն այդ ժողովածուում: Կանգ առանք գրողների վրա: Ներկայացված են բոլոր դարաշրջանները, բայց առավելապես 19-րդ դարը: Բավականին ծավալուն քննարկումներ ենք ունեցել, թե ո՞ր հեղինակները պետք է այս գրքում ընդգրկվեն, ո՞ր ստեղծագործությունները գուցե մեր օրերում սխալ ընկալվեն կամ սխալ ուղղորդեն: Գրքի նպատակն է, որ մարդը սկսի մտածել և ճգնաժամից դուրս գալու ճիշտ ուղիներ գտնի նաև այս գրքի միջոցով»,-նշում է նա:

Ժողովածուի վերնագրի ընտրության ժամանակ կանգ են առել Դանիել Վարուժանի «Դեպի աղբյուրը լույսի» արտահայտության վրա՝ այն ընկալելով թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով: «Ուղիղ, որովհետև այն ընկերությունը, որը մենք ենք ներկայացնում, գործունեություն է ծավալում վերականգնող էներգետիկայի ոլորտում, իսկ էներգետիկան և լույսը փոխկապակցված են ուղղակիորեն: Անուղղակի իմաստով, որ ճգնաժամից դուրս տանող ճանապարհը լույսի ճանապարհն է»,-եզրափակում է Արփի Հարությունյանը:

Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը, անդրադառնալով իրենց ընկերության մտահղացմամբ և պատվերով ստեղծված ժողովածուին, ասում է՝ իրենց ամենօրյա աշխատանքում անմասն չեն մարդկանց ցավերից ու մտորումներից, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում շատերին փակուղու առջև են կանգնեցրել: «Գործընկերների և աշխատակիցների հետ հաճախ ենք բախվում իրավիճակի, երբ կարծես փակուղու առջև ենք կանգնած: Մեր ժողովրդի պատմությունը բավականին բարդ փուլեր է ունեցել: Ցանկացանք տեսնել, թե ինչպես են հայ մեծերը նման իրավիճակներում շփվել իրար հետ, ինչպիսին է եղել նրանց նամակագրությունը, հրապարակախոսությունը, ինչպիսին է եղել նրանց շփումը տարբեր ֆորմատներում: Արդյունքում մեկ ժողովածուի մեջ հավաքագրվեցին մեր գրողներից շատերի խոհերը, նամակներն ու հոդվածները»,-ասում է Շեկյանը:

Նրա խոսքով, դրանք կարող են այնքան էլ միանշանակ չթվալ, երբեմն նույնիսկ իրարամերժ լինել: «Մեր նպատակն է, որ մարդիկ գիտակցեն՝ իրավիճակը, որում ներկայումս հայտնվել ենք, յուրահատուկ և եզակի չէ: Մեծ հաշվով սա մի դրվագ է պատմության մեջ, որից պետք է կարողանանք ելք գտնել: Միևնույն ժամանակ այս գիրքը ոչ թե պատասխաններ գտնելու տեղեկատու է, այլ ինչ-որ իմաստով երկխոսություն է հեղինակների հետ: Յուրաքանչյուրն իր համար կարևոր մի բան է գտնելու: Այն արժեք ստեղծող գիրք է»,-նշում է նա:

Գիրքը լույս է տեսել Shtigen Group-ի կոորպորատիվ ազգային պատասխանատվության ծրագրերի շրջանակում: Ընկերության հիմնադիր տնօրենի հավաստմամբ, այս ուղղությամբ իրենց աշխատանքը միանշանակ շարունակություն կունենա, իսկ թե ինչպիսին կլինի այդ շարունակությունը, ցույց կտա ժամանակը:

 «Դեպի աղբյուրը լույսի» գիրքը բաղկացած է 124 էջից, ներառված է 30 հեղինակ՝ Խորենացուց մինչև մեր օրեր: Գրականագետ, գրքի կազմող Արքմենիկ Նիկողոսյանն ասում է՝ գիրքը ծնվել է մեր ժամանակներում մեր հասարակությանն օգտակար լինելու ցանկությունից: «Գրքում կարծես անծանոթ որևէ մտքի, նամակի կամ հոդվածի ընթերցողը չի հանդիպի, բայց բոլորը միավորել մեկ գրքում, սա առաջին անգամ է արվում: Կտեսնեք, թե մեր գրողներն ինչ ելքեր են առաջարկել մեր ժողովրդի համար դժվար ու ողբերգական պահերին: Մեզ սովորաբար ասում են՝ պատմությունից դասեր չենք քաղում, չգիտենք, թե ինչպես կիրառել պատմության փորձը, այս գիրքը հրաշալի հնարավորություն է ի մի բերված տեսնելու պատմության բոլոր դասերը: Այս գրքում դժվար ճշմարտություն կա, որը գուցե մեր օրերում մի քիչ ցավալի հնչի: Այս գիրքը նաև այն մասին է, որ այնպես չէ, թե հիմա ապրում ենք ամենադժվար ժամանակներում, եղել են ավելի ծանր ժամանակներ, հիմա մենք խարիսխ ունենք պետության տեսքով, իսկ եղել են ժամանակներ, երբ պետականություն չենք ունեցել»,-նշում է գրականագետը:

Հավելում է՝ գիրքը կազմելիս փորձել են հասկանալ՝ մեր գրողներն իսկապե՞ս հետամուտ են եղել իրենց ժամանակներին բնորոշ խնդիրներին և ցավել դրանց համար: «Գեղարվեստական գրականության պարագայում շատերը կարող են հայրենասեր լինելու տպավորություն թողնել, բայց պետք է դիտարկել, օրինակ՝ նրանց նամակագրության մեջ իրենց ժամանակի համար կարևոր խնդիրներն արծարծվե՞լ են, թե՞ ոչ, դա եղել է իրենց ամենօրյա՞ հոգսը, թե՞ ոչ»,-ասում է նա:

Նրա խոսքով, գիրքը փաստում է, որ ճգնաժամը կարող է դառնալ հնարավորություն: «Ամենակարևորը՝ գրքում կա նաև ինքնաքննադատական հայացք: Գրողները բարձրացնում են այն հարցը, որ երբեք չպետք է հույսը դնել օտարների վրա: Որոշողը դու ես: Բոլոր հեղինակները նաև արծարծում են կրթության հարցը: Մեր ժողովրդի հետ պատահած բոլոր դժբախտությունների, աղետների պատճառը, ըստ նրանց, կրթության պակասն է, ուստի օր առաջ պետք է լծվել կրթության գործին»,-եզրափակում է Արքմենիկ Նիկողոսյանը:

Գիրքն այսուհետև կարելի է ձեռք բերել գրախանութներից․ հասույթը կուղղվի Shtigen Group-ի կորպորատիվ ազգային պատասխանատվության ծրագրերին։

 

 

Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին