Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես հիասթափություն չեմ ապրել, յուրաքանչյուր հիասթափության պես մի բան հօգուտ ինձ է աշխատում, ես դրանից ավելի ուժեղ եմ դառնում. Վիգեն Ահարոնյան

ԼԱՅՖ


Life.panorama.am-ը զրուցել է «Հայաստանի ձայնը 2» նախագծի մասնակից Վիգեն Ահարոնյանի հետ: Երգիչը, ճիշտ է, էկրաննեին հաճախ չի երեւում, բայց անգործ չէ: Իր խոսքերով՝ շուտով մի հիթային երգ կներկայացնի հեռուստադիտողի դատին.

«Մի շատ հիթային երգ եմ պատրաստում, բայց դեռ վերնագիրը չեմ ասի, քանի որ այն շատ սկանդալային է: Այս երաժշտության հետ կապված բոլոր աշխատանքներով զբաղվում է Արման Էլբերտը, ով իմ երաժշտական պրոդյուսերն է եւ իմ լավ ընկերը: Երգի խոսքերը ես ու Ալվինա Համբարձումյանն ենք գրել: Այն շուտով տեսահոլովակ կունենա: Այս երգի հետ կապված մեծ նպատակներ ունեմ, այն շատ կքննադատեն, բայց եւ շատ կսիրեն: Ես սիրում եմ ռիսկի դիմել, երկրպագուներս էլ ինձ սիրում են հենց այդ տեսակիս համար»,- պատմեց Վիգենը:

«2016-ին կլինի նաեւ ճանաչված երգչուհու հետ զուգերգ, որի մասին դեռեւս ուզում եմ լռել՝ լավ ու հետաքրքիր անակնկալի խոստումով»,- նկատեց Վիգենը՝ ակտիվ աշխատանքի ակնարկով:

««Օպերա Վիվա» խմբի հետ միասին շարունակում ենք նաեւ մեր աշխատանքները՝ ակումբներում հնչեցնելով դասական երաժշտություն: Այս ծրագիրը ինձ մեծ հաճույք է պատճառում: Ծրագրեր կան հետագայում էլ ավելի լայնացնելու մեր աշխատանքները՝ ներկայանալով նաեւ արտերկրում»,- նշեց երիտասրադ երգիչը:

Վիգենը նկատեց, որ ինքն էլ շատ երգիչ-երգչուհիների նման այլ տարբերակ չունենալու պատճառով երգում է ակումբներում, բայց եւ հույս հայտնեց. «Իրականում սա մեր պատկերն է, մեր գրեթե բոլոր երգիչ-երգչուները աշխատում են ակումբներում, որովհետեւ այլ տարբերակ չկա, բայց կարծում եմ, հատակապես մեր նոր սերունդը պայքարող է ու ավելի քան համոզված եմ, որ մեր մեր սերունդը դեռ շատ բարձրունքների կհասնի, որովհետեւ մենք յուրաքանչյուր պատնեշ հաղթահարող ենք, յուրաքանչյուր պատ գլխով ջարդող ենք»:

Վերագնահատելով «Հայաստնի ձայնը 2» նախագծից ունեցած սպասելիքները՝ Վիգենը նկատեց. «Մրցույթից առաջ ես չէի սպասում, որ անգամ «Մենամարտ» փուլը կանցնեմ, բայց շնորհակալ եմ իմ մարզչին՝ Հայկոյին, ով ավելի քան արդար էր իր ընտրության մեջ: Նա ամեն բան դնում էր մի կողմ ու շարժվում էր այդ պահին երգչի ելույթից ելնելով: Նախագիծը ինձ տվեց ճանաչում, որը երիտասարդ երգչի համար շատ կարեւոր է: Միաժամանակ նախագծի օգնությամբ շատ մարդկանց ճանաչեցի՝ ոչ միայն ճանաչեցի նոր մարդկանց, այլեւ վերաճանաչեցի արդեն ծանոթ մարդկանց»:

Այս թեմայի շուրջ Վիգենը հավելեց. «Մինչեւ մրցույթի մասնակցելը կարծում էի, որ շատերին գիտեմ, բայց մրցույթը ինձ հնարավորություն տվեց իսկապես ճիշտ ճանաչելու նրանց: Ես հիասթափություն չեմ ապրել, յուրաքանչյուր հիասթափության պես մի բան ի օգուտ ինձ է աշխատում, ես դրանից ավելի ուժեղ եմ դառնում: Մրցույթի ընթացքում ստացած հետաքրքիր անակնկալները, որոնք ոչ միշտ էին հաճելի, ինձ շատ բան են սովորեցրել եւ ավելի են ուժեղացրել»:

Իսկ վերջում Վիգեն Ահարոնյանը շեշտեց. «Իմ պասիվությունը միանգամից թափ առնելու համար ճիշտ հենարան կլինի: Սա մի փոքր ընդմիջում է, թեպետ այդ բառի հետ ես այնքան էլ համաձայն չեմ, քանի որ ես անընդհատ աշխատում եմ, միայն թե էկրաններին դա այնքան էլ տեսանելի չէ»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Պաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում