Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պաշտոնական Թբիլիսին ցույց է տալիս, որ վարում է հավասարակշռված քաղաքականություն. Ջոնի Մելիքյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երեկ՝ հունվարի 31-ին, Հայաստան էր ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Թինեթին Խիդաշելիի պատվիրակությունը:

Past.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն անդրադարձ է կատարել նախարարի այցին և ռազմական ոլորտում հայ-վրացական համագործակցությանը: Վրացագետը հիշեցնում է, որ վերջին երեք տարում Վրաստանում պաշտպանության երեք նախարար է փոխվել, և սա Խիդաշելիի առաջին այցն է Հայաստան:

Ըստ Մելիքյանի՝ Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները մեկ անգամ հանդիպել են Բրյուսելում՝ՆԱՏՕ-ի միջոցառումներից մեկի ժամանակ:

«Այս այցը պաշտոնական է, կարելի է ասել, որ ճանաչողական բնույթ է կրում: Լայն ձևաչափ ունեցող այց է, որում նախատեսվում են հանդիպումներ թե՛իշխանությունների, թե՛ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Ես կապում եմ նաև իրենց պառլամենտական ընտրությունների հետ:

Պաշոտանական Թբիլիսին՝ հանձինս Վրաստանի պաշտպանության նախարարի, ցույց է տալիս, որ վարում է հավասարակշռված քաղաքականություն: Այս այցելությունը, որը նաև կշարունակվի վաղը, կարելի է դիտարկել՝ որպես շարունակություն դեկտեմբերին կայացած եռակողմ հանդիպմանը Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի նախարարների միջև:

Երբ ասվում է՝ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հասկանալի, որ խոսքը նաև ղարաբաղյան հակամարտության մասին, Մերձավոր արևելքի խնդիրների և այլնի մասն է»,- ասում է նա:

Անդրադառնալով ռազմական համագործակցությանը՝ Ջոնի Մելիքյանն ասաց, որ այն սահմանափակ է, քանի որ երկու երկրներն ընտրել են անվտանգության տարբեր կառույցներ՝ մենք ՀԱՊԿ անդամ ենք, իրենք աշխատում են ՆԱՏՕ-ի ինտերգրման ուղղությամբ:

«Քանի որ Հայաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, բազմաթիվ ծրագրեր կան, որոնց շուրջ կա համագործակցություն Վրաստանի հետ:

Դրանք են ուսումնական ծրագրերը, ռազմական ոլորտի վերապատրաստումը, խաղաղապահ առաքելություններում մասնակցություն, փորձի փոխանակում, զորավարժություններ, ինչն այս տարի ավելի ակտիվանա, քանի որ անցյալ տարի ՆԱՏՕ-ն ու Վրաստանը համատեղ կենտրոն բացեցին:

Իմ կարծիքով՝ այդ կենտրոնի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանից, Ադրբեջանից և այլ երկրներից զինվորականներ: Սա քայլ կլինի՝ ուղղված ռազմական ոլորտում համագործակցությանը: Կրկնում եմ՝ռազմական ոլորտը պասիվ է, ավելի ակտիվ է տնտեսական, առևտրի, ենթակառուցվածքների ոլորտի փոխգործակցությունը»,- նշեց Վրաստանի հարցերով փորձագետը:

Լևոն Փանոսյան

Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր Կամենդատյան