Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հետծննդաբերական դեպրեսիա․ ինչու է այս երեւույթը հաճախ կանանց համար ճակատագրական դառնում

ԼԱՅՖ
 
Ծննդաբերել՝ մահանալու համար։ Ինչու են կանայք այդքան հաճախ տառապում հետծննդաբերական դեպրեսիաներից։ Ամանորի տոներին հաջողակ դիզայներ, 31-ամյա Գալինա Միլոսերդնայան ինքնասպան եղավ՝ իրեն ցած նետելով բնակարանի պատուհանից։
 
Կինը երկու երեխա ուներ՝ 4-ամյա աղջիկն ու 6 ամսական որդին։ Ոստիկանները պարզեցին՝ ինքնասպանության պատճառը հետծննդաբերական դեպրեսիան է․․․ ու վերջ։ Ինչու է հաջողակ, կայացած կինը, երկու երեխաների մայրը, նման քայլի դիմել եւ կա արդյոք հետծննդաբերական դեպրեսիան հաղթահարելու հեշտ միջոց։ Ռուսական լրատվամիջոցները հեղեղվեցին լուրերով, որ Գալինան ինքնասպան է եղել։
 
Ընկերներն ասում են՝ սովորական աղջիկ էր, երկնքից աստղեր չէր իջեցնում։ Աշխատանք ուներ, բայց անընդհատ ձգտում էր ավելի շատ ունենալ՝ կարիերա, հայտնիություն, փող, սեր, ընտանիք, երեխաներ։ Կարիերայի եւ ընտանիքի միջեւ չգիտեր որն ընտրել։ երկորդ երեխայով հղիացավ, երբ դուստրը 4 տարեկան էր։
 
«Երբ Գալյան 7-րդ ամսում էր հղիության, նրա հետ տարօրինակ բաներ սկսեցին կատարվել։ Նա բարկանում էր, սոցկայքերում անընդհատ բողոքում կյանքից, կոպտում մարդկանց։ Երբ նրան խորհուրդ էին տալիս, բարկանում էր։ Նախկինում նա այդպիսին չէր։ Շատ էր անհանգստանում, որ գիրացել է, չի կարողանալու կրկին նիհարել։ Մի անգամ էլ սոցկայքում գրել էր՝ ես դժոխքում եմ ապրում»,- հիշում է նրա ընկերուհին։ «Բարի գալուստ դժոխք, ես որդի եմ ունեցել» Սովորական ընտանիք էին, նորմալ ապրում էին։ Սթրեսի լուրջ պատճառ չկար։ Կամաց-կամաց սոցկայքերի նրա էջում վատատեսական գրառումներ հայտնվեցին։
 
Հատկապես՝ որդու ծնունդից հետո։ Նա գրում էր, որ հոգնում է, չգիտի՝ ինչպես գումար վաստակել, հատկապես, երբ երկու երեխա ունի։ Հետո գրել էր, որ ոմանք ամեն ինչ ունեն, ոմանք՝ ոչինչ եւ չեն էլ ունենա։ Ծանոթները ասում են, որ դստեր ծնվելուց հետո Գալինան երջանիկ էր, նրա հանդեպ հոգատար, ուրախ։ Որդու ծնվելուց հետո կամաց-կամաց փոխվեց։ «Բարի գալուստ դժոխք» գրել էր մի անգամ կինն ու իր գրածը մեկնաբանել՝ «Որդի եմ ունեցել»։ «Գալինան շատ էր փոխվել, նրա հետ շփումն անտանելի էր դարձել։ Վատ էր քնում, ուզում էր կրծքով կերակրումից հրաժարվել։
 
Մտածում էինք՝ բոլորն էլ երեխա են ունենում, դժվարությունների մեջ հայտնվում, բայց անցնում է»,- պատմում է նրա ընկերուհին։ «Իմ մահվան մեջ մեղադրեք նորածին երեխային» Հետծննդաբերական դեպրեսիան կամակորություն չէ, հոգնածություն չէ, լուրջ ախտորոշում է։
 
Կանանց 15-25 տոկոսը ծննդաբերությունից հետո հակված է այս երեւույթին, հաճախ դա ողբերգության է բերում։ Մասնագետները պնդում են՝ նոր ծննդաբերած կանանց հետ պետք է աշխատեն հոգեբանները։ Իսկ այն կանայք, ովքեր ծննդաբերելուց հետո դեպրեսիայի մեջ են ընկնում, պետք է բուժվեն հատուկ մասնագիտացված կլինիկաներում։ Բայց նման պրակտիկան ընդունված չէ, իսկ հետծննդաբերական դեպրեսիայի մեջ գտնվող կանանց ողբերգությունը սարսափեցնող է։
 
Նախորդ տարի 28-ամյա Աննա Պոլիկարպովան նա խեղդել էր երկու երեխաներին՝ նորածին դստերն ու 7 տարեկան որդուն, ապա կախվել։ Ստարկովոյի 26-ամյա բնակչուհի Եկատերինա Յուրկովան նորածին երեխայի հետ ցած էր նետվել պատուհանից։ Հարազատ մայրը հունվարի 9 ին լոգարանում խեղդել էր երկու որդիներին, ապա զանգահարել ամուսնուն ու ասել, թե ինչ է արել։
 
Դեպքը տեղի էր ունեցել Իրկուտսկում։ Հոգեթերապեւտ Օլեգ Մորոզն ասում է, որ հետծննդաբերական դեպրեսիան լուրջ հիվանդություն է, այն կարելի է ախտորոշել միայն նորմալ հետազոտությունից հետո։ Դրա ազդեցության տակ կանայք ինքնասպան են լինում, սպանում երեխաներին կամ հրաժարվում փոքրիկներից։ Ռիսկի խմբում են այն կանայք, ովքեր հոգեբանորեն պատրաստ չէին կյանքի նման լուրջ փոփոխությունների, երկրորդ պատճառը հորմոններն են, երրորդը՝ ժառանգական հակումը։
 
Նման իրավիճակի են բերում նաեւ երկարատեւ սթրեսը հղիության ընթացքում, վախերը, դեպրեսիան։ Նման հակում ունեն նաեւ այն կայանք, ովքեր երեխա ունենալուց հետո ոչ մի աջակցություն չեն ստանում, միայնակ են մնում։ Հոգեբանը խորհուրդ է տալիս հղիների հարազատներին հետծննդաբերական դեպրեսիա հիշեցնող նշաններ տեսնելու դեպքոմ անմիջապես դիմել մասնագետի օգնությանը։ Նման նշաններից են՝ անընդհատ հոգնածություն, անհանգստություն, ջղագրգիռ վիճակ։ Եթե կինը երկու շաբաթից ավելի՝ ունի այդ նշանները, դիմեք մասնագետի։
 
 
 
Փոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»