Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, Քաջարանի մշակույթի պալատում կայացավ գրքի փառատոն
ՄՇԱԿՈՒՅԹԳիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, Քաջարանի մշակույթի պալատում կայացավ գրքի փառատոն, որին մասնակցում էին տարբեր ժանրերի երիտասարդ ստեղծագործողներ Գառնիկ Ալեքսանյանը, Արտյոմ Առուստամյանը, գրքային բլոգերներ Մարի Հայրապետյանը, Լիանա Պողոսյանը, իսկ ԶՊՄԿ աջակցությամբ մշակույթի պալատի գրադարանն ունեցավ Newmag հրատարակչության 500 գիրք:
Ընթերցողներին հնարավորություն էր ընձեռնվել ակտիվ քննարկում ունենալ հյուրերի, այդ թվում` Նյու Մեգ հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի/Artak Aleksanyan և գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի հետ, ովքեր նվեր ստացան Ս․ Դավթյանի «ԶՊՄԿ - հանքաշխարհի լեգենդը» գիրքը։
Ցանկացողները տեղում նաև ձեռք բերեցին գրքեր` երիտասարդ հեղինակների ինքնագրերով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



