Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր ցավը երբեք չի մեղմվելու, այն անընդհատ մեր սրտում է». Նարեկ Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ֆիզուլիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր: Փոքրուց ըմբշամարտի է հաճախել: Շատ մեդալներ, գավաթներ և դիպլոմներ ունի: Պետերբուրգում ապրելու տարիներին տարատեսակ մրցումների է մասնակցել և միշտ առաջին հորիզոնականները զբաղեցրել: Բանակից վերադառնալուց հետո էլ ցանկանում էր ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի բաժին: Իր տարիքի համեմատ շատ հասուն մտածելակերպ ուներ, մեծերի հետ էր շփվում, հարգանք ու սեր վայելում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Սյուզաննան՝ Նարեկի մայրիկը: Նարեկը ծնունդով Վազգեն Սարգսյանի հայրենի Արարատ գյուղից է: Այստեղ է անցել նրա մանկությունը, դպրոց է հաճախել: Երբ հետաքրքրվում եմ՝ Նարեկն ունեցե՞լ է սիրելի առարկաներ, մայրիկն արձագանքում է՝ սիրելի առարկաների ցանկում էին ֆիզկուլտուրան, հայ գրականությունը, հայոց պատմությունը: «Առհասարակ, պատմողական առարկաների հանդեպ վերաբերմունքն այլ էր»:

Նարեկը հինգերորդ դասարանում էր սովորում, երբ ընտանիքը որոշում է կայացնում տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ: «Տարիներ շարունակ այնտեղ ենք ապրել: Նարեկս իր կամքով վերադարձավ Հայաստան՝ պետք է գնամ ծառայելու: Անկեղծ լինեմ՝ ոչ մեկս չէր ուզում, համաձայն չէինք իր որոշման հետ, ես էլ, ամուսինս էլ իրեն ասում էինք, որ Պետերբուրգում մնա: «Պետք է գնամ ու ծառայեմ, իմ ընկերներն ինձանից ինչո՞վ են լավը»: Մեկ տարի ուշ զորակոչվեց բանակ, եթե իր ժամանակին գնար, պատերազմին չէր մասնակցի, արդեն զորացրված կլիներ: Երբ ամուսնուս հետ խոսում ենք այդ մասին, արձագանքում է՝ իր ճակատագիրն էր»:

2019 թ. հուլիսի 16-ին Նարեկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Մարտակերտում: «Շատ գոհ էր ծառայությունից: Սկզբից չէր հարմարվում, բայց միայն այն պատճառով, որ իրենից տարիքով փոքրերի հետ էր: Առաջին ամիսներին այդ խնդիրն էր, անգամ զրույցների ժամանակ ասում էր՝ այնպես արեք, որ ինձ տեղափոխեն ուրիշ վաշտ: Բայց հետո զանգեց հայրիկին, մենք այդ ժամանակ Պետերբուրգում էինք. «Պա՛պ ջան, ամեն ինչ նորմալ է, էլ պետք չէ ինձ տեղափոխելու մասին մտածել, ամեն ինչ քցել եմ տեղը»»:

Բայց պատերազմն ամեն ինչ խառնեց իրար: Դրանից առաջ համավարակն էր, որի պատճառով շատ տղաներ այդպես էլ չկարողացան իրենց հասանելի արձակուրդները ստանալ, իսկ ծնողներն այդպես էլ կարոտ մնացին իրենց որդիներին: Նարեկը կարողացել է 2020 թ. օգոստոսին տուն գալ: «Հայրիկս մահացավ, ես վերադարձա Հայաստան: Օգոստոսի 9-ին Նարեկս տուն եկավ 10 օրով: Կարծում եմ՝ իրենք գիտեին, որ այդ պատերազմը լինելու է: Այնքան տխուր էր: Արձակուրդի վերջին օրը, երբ իրեն քնից հանեցի, որ գնա զորամաս, ասաց՝ մա՛մ ջան, չեմ ուզում գնամ: Այդ բառերը մինչև հիմա ականջիս մեջ են: Բակում քայլում էր, այնքան թախծոտ հայացքով էր նայում: Այդ պատկերը մինչև հիմա աչքերիս առաջ է: Ընկերներն էլ են պատմում՝ այդ օրերին Նարեկը շատ տխուր էր, շատ էր փոխվել»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Առավոտյան զանգահարել է եղբորը, ասել. «Վահրա՛մ, պատերազմ է սկսվել, առավոտ շուտ մեր զորամասի վրա կամիկաձե են գցել, այդ պահին զորամասում չէինք, դրսում էինք»: Նորակոչիկներից շատերը զոհվել են: «Եթե ներսում լինեինք, մենք էլ էինք զոհվելու»: Այդ զրույցը միայն եղբոր հետ է եղել: Վահրամին նաև ասել էր, որ իրենց տանում են դիրքեր: Նարեկս ամեն օր զանգում էր: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին: Մեկ ամսից ավելի նա պատերազմի մեջ է եղել: Երբ զրուցում էինք, ասում էր՝ մա՛մ ջան, տղեդ դուխով կռվում է: Մի օր էլ նշեց. «Մա՛մ ջան, մենք մինչև վերջ գնալու ենք, եթե հանկարծ հետ գանք, մի երեք տարի հետո նորից պատերազմը շարունակվելու է»: Հիմա հորեղբայրը պատմում է, որ Նարեկն իր հետ խոսելիս ասել է՝ հոպա՛ր, լեշերի վրայով գնում ենք: Հասկանում ենք, թե ինչ վնաս են տվել թշնամուն: Նարեկս նաև ասել էր, որ տեսանյութեր ունեն, երբ վերադառնա, ցույց կտա, թե ինչեր են արել պատերազմի դաշտում»:

Վերջին անգամ Նարեկը հարազատներին զանգահարել է հոկտեմբերի 28-ի առավոտյան: «Սկզբում զանգահարել է հորեղբորը. «Հոպա՛ր ջան, եթե անհասանելի լինեմ, ուրեմն հեռախոսս լիցքավորում չունի, չանհանգստանաք»: Հետո ինձ էր զանգահարել. «Մա՛մ ջան, մի երկու ժամ հետո կզանգեմ, ամեն ինչ նորմալ է»: Դա Նարեկիս վերջին զանգն էր: Հոգուս խորքում կարծես մի վատ բանի սպասեի, ահավոր օրեր էին»:

Պատերազմի օրերին Նարեկը եղել է «Մարտունի 2»-ում, Ֆիզուլիում, որտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 29-ին: «Այդտեղ Խսախ սար կա: Իրենք մի քանի ընկերներով են եղել: Այդ օրը Նարեկիս հրամանատարը ռացիան տալիս է նրան՝ ասելով. «Նարե՛կ, դու մեծն ես, ավելի ճարպիկ ես, հսկի այստեղ, ես իջնեմ ձոր»: Ասել է, որ իբր ինչ-որ բան պիտի բերի: Իջնում է, ինքն իրեն ոտքից վիրավորում, արդյունքում իրեն այդտեղից տեղափոխում են: Ստացվում է՝ իմացե՞լ է, որ այդտեղից չեն կարողանալու անվնաս դուրս գալ, և նման քայլի է գնացել: Տղաներն ասում են, որ դեպքն առավոտյան է եղել, ԱԹՍ-ն է հարվածել: Կամավորները, որոնք եղել են մարտի դաշտում, բոլորը եկել են մեր տուն: Այնպիսի բաներ էին պատմում, ասում՝ այնպիսի տղա ունեք, աննկարագրելի ձևով է կռվել Նարեկը»:

Զոհվելուց հետո ընտանիքը երկու ամիս փնտրել է Նարեկին: «Դեկտեմբերի 29-ին՝ ուղիղ երկու ամիս անց, գտել ենք Նարեկիս մարմինը: Մեզ խաբում էին, ամեն մեկը մի բան էր ասում: Բոլոր տեղերում իրեն փնտրել ենք, իսկ վերջում ԴՆԹ-ով է հաստատվել նրա ինքնությունը: Մեզ ասել էին, որ նա զոհվել է, բայց ես չէի հավատում: Մինչև հիմա էլ կարծես չհավատամ դրան»:

Վահրամը պետք է բանակ զորակոչվեր այն ժամանակ, երբ եղբայրը ծառայում էր բանակում: «Սանկտ Պետերբուրգից վերադարձել էր Հայաստան, որ մեկներ ծառայության: Այդ ժամանակ վեց ամսով տարկետում ստացավ: Նարեկս ասում էր. «Վահրա՛մ, որ զորակոչվես, անպայման դիմում կգրես, որ իմ մոտ գաս»: Բայց նրա ծառայության մեկնելը հետաձգվեց վեց ամսով, իսկ հետո էլ պատերազմն սկսվեց»:

Ընտանիքի ուրախությունը 2022 թ. ապրիլի 7-ին ծնված Նարեն է՝ Նարեկի ու Վահրամի փոքրիկ քույրիկը: «Մեր ցավը երբեք չի մեղմվելու, այն անընդհատ մեր սրտում է, բայց Նարես մեզ մի քիչ սփոփել է, մեզ ժպիտ է պարգևում: Ապրելու ուժ տվեց Նարես: Շատ նման է Նարեկիս, երբ ինչ-որ բաներ է անում, տղաս է աչքիս առաջ հայտնվում»: Նարեկն իր ապագան Հայաստանում էր տեսնում: Զորացրվելուց հետո մտադիր էր բուհ ընդունվել: «Պետերբուրգ մեկնելուց առաջ տուն էինք գնել Հայաստանում, մեկ տարի ապրեցինք այնտեղ: Նարեկս ասում էր՝ այդ տունը կվերանորոգեմ ու կապրեմ: Պատերազմից հետո մենք այն կարգի բերեցինք ու տեղափոխվեցինք Հայաստան»:

Հ. Գ. - Նարեկ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Արարատ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»