Դու պատահականություն ես, մեր ժողովրդի ցավալի սխալը, որ հենց նա էլ կուղղի. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ողորմելի գաղափարական գաճա՛ճ,
Ողորմելի գաղափարական գաճա՛ճ,
Դու չե՛ս մեր Հայրենիքի սահմանները որոշողը՝ ոչ նյութական, ոչ ոգեղեն: Մեր Հայրենիքում Նոյն իջել է Արարատից, Հայկը կռիվ է տվել Բելի դեմ, Տիգրանը կայսրություն է ստեղծել, Գրիգորը քրիստոնեության լույսն է տարածել, Մեսրոպը գիր ու գրականություն է բերել, Վարդանը հավատի կռիվ է տվել՝ ու այդպես շարունակ, մինչև Անդրանիկ, Նժդեհ, Բաղրամյան ու Մոնթե:
Դու այս ժառանգության տերը չես, որ այսպես անխնա վատնես: Դու պատահականություն ես, մեր ժողովրդի ցավալի սխալը, որ հենց նա էլ կուղղի: Որքան էլ որ քո պատճառով կորուստ կրած լինենք, բոլորը կհաղթահարենք, մեր մեջքը կուղղենք, աշխարհին նորից կնայենք հային վայել խրոխտ հայացքով: Իսկ քո պես հացկատակի տեղը պատմության աղբանոցն է, պատրաստվիր վերջին տարիներդ այնտեղ առնետների և կարիճների մեջ անցկացնելուն:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



