Լարված իրավիճակ՝ կառավարության շենքի դիմաց. Ֆիրդուսի խաբված բնակիչները սպառնում են նստացույց անել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖիրդուսի փողոցի խաբված բնակիչներն այս պահին կառավարության շենքի դիմաց են. նրանք փակել են դեպի Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհը և սպառնում են նստացույց անել:
Բնակիչները պահանջեցին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Բնակիչների հետ խոսելու իջավ կառավարության նամակների և դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն բնակիչները շարունակեցին պահանջել հանդիպում հենց վարչապետի հետ:
Նրանցից մի քանիսը նույնիսկ փորձեցին կառավարության շենք մտնել, սակայն անվտանգության աշխատակիցները դա թույլ չտվեցին: Հավաքվածները վանկարկում են. «Վարչապետ իջիր», «Պահանջում ենք մեր տները», «Զախարյան, քյոփակ շուն»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



